
Երևանի կենտրոնով քայլելիս հնարավոր չէ անտարբեր անցնել հանրային ռադիոյի հարևանությամբ տեղակայված այս չքնաղ վայրով:
Ծաղկի կրպակի շրջակայքն առանձնանում է, իր եզակիությամբ ու ինքնատիպությամբ:
Գողտրիկ մի վայր, բնության հիանալի զուգորդում, գեղեցիկ համադրություն, նրբագեղ ծաղիկների յուրօրինակ համադրումը աչք է շոյում:
Չնայած իր աշխատանքին՝ Վանուշ Խանամիրյանի անվան <<Բարդիներ>> պարախմբի պրոդյուսեր Մովսես Մարությանը հասցնում է, զբաղվել այս գործով: 45 տարի է զբաղվում է պարով, սակայն դա չի խանգարում նրան զարգացնել իր հոբին:
Անցորդներից բացի շատ շատերն են են գալիս նստում մոտակայքում և հիանում այս գողտրիկ այգով:
Մեր հարցազրույցի ժամանակ հանդիպեցինք Աննային ու իր ընկերոջը: Աննա սիրայից է, ընկերոջ հետ հաճախ է նստում այստեղ և վայլում երեկոյան հանգիստը:
Ինչպես Azad-hye.com-ի հետ ունեցած զրույցում նշում է Մովսես Մարությանը սա նրա համար հոբի է արդեն երկար տարիներ է, ինչ օր օրի գեղեցկացնում է այս այգին:
-Բնությունից ոչ միայն պետք է ստանալ, այլ նաև տալ. իր խոսքը եզրափակում է, Մովսես Մարությանը:
Հեղինակ՝ Էմմա Կարապետյան