
http://www.azad-hye.com-ը Ձեզ է ներկայացնում Հայաստանի 8 հրաշալիքները.
ԵՐԿՐՈՐԴ հրաշալիքը`«ՏաԹևեր» ճոպանուղին
2.«ՏաԹևեր» ճոպանուղին
«ՏաԹևեր» ճոպանուղին դեպի Սյունիքի բնական և պատմական հարստությունները տանող օդային ճանապարհ է:
- Տաթևի վանք տանող ամենակարճ, գեղատեսիլ և տպավորիչ ճանապարհը,
- Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին (5752 մ),
- 12 րոպե անմոռանալի թռիչք Որոտանի կիրճի վրայով,
- երկնային մայրուղի 320 մետր բարձրության վրա,
- ժամանակակից ճարտարագիտական լուծումներ ավստրո-շվեյցարական Doppelmayr/Garaventa խմբի կողմից:
Տաթեւեր կամ Տաթեւի Թեւեր (անգլերէն՝ Wings of Tatev, ֆրանսերէն՝ Téléphérique de Tatev), աշխարհի ամենաերկար յետադարձ ճոպանուղին։ 2010 թուականի Հոկտեմբեր 16-ին գործարկուած է աշխարհի ամենաերկար յետադարձ ճոպանուղին` անցնելով Որոտանի կիրճի վրայով եւ հնարաւորութիւն ընձեռելով Հալիձորէն Տաթեւի միջնադարեան վանական համալիր հասնիլ կարճ, յարմարաւէտ օդային ճանապարհով: Հալիձորը եւ Տաթեւի վանքը իրար հետ կապող ճոպանուղի, Հայաստան։
«Տաթեւեր» ճոպանուղին կառուցուած է «Հայաստանի զարգացման նախաձեռնութիւններ» (IDeA) հիմնադրամի «Տաթեւի վերածնունդ» ծրագրի ծիրէն ներս:
«Կինես»-ի մրցանիշներու գիրքին մէջ արձանագրուած է որպէս աշխարհի ամենաերկար յետադարձ ճոպանուղի (5752 մ), 11 րոպե անմոռանալի թռիչք Որոտանի կիրճի վրայով, երկնային մայրուղի 320 մեթր բարձրութեան վրայ:
Տեղացիք ճոպանուղին կը գործածեն անվճար: Ճոպանուղիի նկատմամբ հետաքրքրութիւնը յատկապէս մեծ է տօնական եւ հանգստեան օրերուն, որոնց ընթացքին ճոպանուղին կը սպասարկէ օրական 700- 800 ուղեւոր:
«Տաթեւեր» ճոպանուղին նաեւ տեղի բնակիչներուն համար աշխատատեղերու, գիւղմթերքի իրացման, զբօսաշրջային առաջարկներու մշակման նոր հնարաւորութիւններ ստեղծած է: Ճոպանուղիի շուրջ 60 աշխատակիցներուն մեծ մասը տեղացիներ են:
Ճոպանուղին իւրօրինակ խթան դարձած է տարածաշրջանի զարգացման համար: Զբօսաշրջային հոսքերու աճը նաեւ նպաստած է համապատասխան ենթակառուցուածքներու զարգացման. վերջին մի քանի տարիներու ընթացքին Գորիսի մէջ բացուած է 10 նոր հիւրանոց, վանական համալիրի յարակից համայնքներուն մէջ կը գործեն շուրջ երկու տասնեակ հիւրատուներ եւ սպասարկման այլ կառոյցներ: