
Ինչպես azad-hye.com-ը տեղեկանում է սփյուռքի նախարարությունից,
Հուլիսի 28-ին սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ :
Նույն օրը նախարարը Գլենդեյլում, Լոս Անջելես, հանդիպել է Հայ-ամերիկյան թանգարանի խորհրդի անդամների հետ:
Հուլիսի 29-ին նախարարը հանդիպել է Իրաքահայ միության ղեկավարների, Իրավաբանների հայկական ասոցիացիայի ղեկավարների, Հայ բարեգործական ընդհանուր միության ղեկավարների հետ:
Նույն օրը Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել նաև Հայ հեղափոխական դաշնակցության և կից մարմինների հետ:
Հանդիպում է տեղի ունեցել նաև համայնքային երիտասարդական կազմակերպությունների և հայկական ուսանողական միությունների հետ:
Նախարարը հանդիպել է Ռամկավար ազատական կուսակցության ղեկավարների և Իրանահայ միության անդամների հետ:
Հուլիսի 30-ին սփյուռքի նախարարի հանդիպումները կշարունակվեն: