
Հուլիսի 3-ին սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանին:
Նախարարը ջերմագին ողջունեց դերասանուհուն ու ներկայացրեց նախարարության առաջիկա ծրագրերը: Դերասանուհին իր հերթին անդրադարձավ հայկական պատվիրակության՝ Տորոնտո կատարած այցին և նշեց, որ այն օգտակար էր նաև այն առումով, որ կոտրվեցին որոշ կարծրատիպեր՝ կապված հայ քաղաքական գործիչների երիտասարդ լինելու հետ:
Դերասանուհին նաև նշեց, որ հիմա շատ կարևոր է սփյուռքահայ երիտասարդների ներգրավումը Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին: « Սփյուռքը բաղկացած է նաև երիտասարդներից, ու պետք է այնպես անել, որ վերջիններս զգան իրենց ներգրավվածությունը հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին»,-նշեց Արսինե Խանջյանը:
Նախարարը համաձայնեց դերասանուհու հետ՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ արդեն իսկ իրականացվում են աշխատանքներ: