
Ինչպես azad-hye.com-ը տեղեկանում է սփյուռքի նախարարությունից.
Օգոստոսի 6-ին սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում Համահայկական 8-րդ կրթական խորհրդաժողովի մասնակիցների հետ, որին մասնակցում են Հայաստանի, Արցախի և սփյուռքի 24 երկրների 120 ներկայացուցիչներ:
Սփյուռքից ժամանած ուսուցիչներին ողջունեց սփյուռքի նախարարության աշխատակազմը՝ փոխնախարար Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Դավիթ Սարգսյանը ողջունեց ներկաներին և նշեց, որ այսօրվա հանդիպման նպատակն է լսել սփյուռքի կրթօջախներում առկա խնդիրները և փորձել հնարավորինս այդ խնդիրներին լուծում տալ:
Ուսուցիչների հնչեցրած հարցերը հիմնականում վերաբերում էին դասագրքերին, վերապատրաստման խնդիրներին: Նախարարույթյան աշխատակիցները ամենայն ուշադրությամբ լսեցին մանկավարժների հարցերը և առաջարկները, քննարկեցին և հետագա համագործակցությամբ որոշեցին կարգավորել սփյուռքում առաջացած խնդիրները:
Քննարկման մասնակիցները շնորհակալություն հայտնեցին սփյուռքի նախարարությանը ջերմ ընդունելության և իրենց հարցերին սպառիչ պատասխաններ տալու համար: