
Վերջերս տարածված լուրերի համաձայն Սևանա լճի ջուրը աղտոտված է, լողալը վտանգավոր է:
Azad-hye.net-ն վերը նշված տեղեկության հավաստիությունը փորձեց պարզել Սևանում հանգստացողներից: Մեր անձնակազմը այցելեց Սևանի հանրային լողափ, որտեղ հանգստանում էին տարբեր տարիքի մարդիկ: Մեր գտնվելու պահին լճում լողում էին տարբեր տարիքի անձինք: Լողորդուհի Լիլիթ Ավետիսյանը և սպորտային մարզիչ Գոհար Դանիեյանը արդեն շաբաթներ է իրենց ամառային հանգիստն են վայելում Սևան քաղաքում:
Գոհար Այվազյանը կանոնավոր լողում է, սակայն չի հերքում, որ ջուրը աղտոտված է:
-Լողալուց երբեմն մամուռներ են փաթաթվում ոտքերիս, սակայն դա ինձ չի խանգարում, ես սիրում և վայելում եմ իմ լողը:
Լիլիթ Ավետիսյանը արդեն չորս օր է լիճ չի մտնում:
-Շատ եմ վախենում, եթե ինքներդ նայեք կտեսնեք, որ առկա են մամուռներ, ինչպես նաև ջուրը որոշակի պղտոր է: Կարծում եմ, եթե ցանկանան կկարողանան լուծում գտնել: Գոնե երևացող մամուռները կարելի է մաքրել:
Լուսինե Պապյանն արդեն չորս շաբաթ է այստեղ է:
-Առաջին երկու շաբաթի համեմատ, ջուրը նկատելիորեն մաքրվել է: ցավալի է, սակայն, որ Հանրային ափի հանդերձարանները անմխիթար վիճակում են: Կարծում եմ անհնար է ուշադրություն չդարձնել Սևանին, քանի որ այն Հայաստանի միակ լիճն է՝ հանգստավայրը:
Մարիամ Յակուբովան Երևանից վերջերս բնակարան է գնել Սևան քաղաքում:
-Սևանը տուրիզմի զարգացման գլխավոր միջոցներից մեկն է: Նաև նկատել եմ, որ արդեն Սևանին որոշակի ուշադրություն է դարձվում: Հույս ունեմ , որ գնալով այդ ուշադրությունը կմեծանա, այլ կերպ լինել հնարավոր չէ: Սևանը պետք է զարգանա, այստեղ շատ անելիքներ կան:
Պատրիկ Բերովսկին Լեհաստանից իր մոր հետ մեկ շաբաթով Սևան են եկել:
-Այստեղ շատ լավ է, օդը մաքուր է, մենք լողում ենք և ոչ մի բողոք չունենք: Հայաստանը ինձ շատ է դուր գալիս, ասեմ ավելին, այն Վրաստանի լողափերից ավելի հաճելի տեղ է ինձ համար:
Տեսանկարելով շրջակա տարածքը ականատես եղանք հետևյալին՝ հանրային լողափի տարածքը, հատկապես այդտեղ տեղակայված <<Օրսետո>> հյուրանոցին կից լողափը գտնվում է անմխիթար վիճակում: (Տեսանյութը ստորև):
Այդուհանդերձ դա չի խանգարում, մարդիկ վայլում են իրենց ամառային հանգիստը:
Նշենք նաև, որ Հանրային ափ տանող միակ ճանապարհը անցնում է արհետի միջող, ամայի մի տարածք որը ժամանակին մեծ այգի է եղել այժմ կովերի արոտավայր:
Հեղինակ՝ Էմմա Կարապետյան