
Ինչպես azad-hye.com-ը տեղեկանում է սփյուռքի նախարարությունից.
Սփյուռքի նախարարությունը ս.թ. օգոստոսի 10-24-ը իրականացնելու է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիր, որը նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ պատանիների և երիտասարդների համար:
Ծրագրի նպատակն է Հայաստանը ներկայացնել սփյուռքի մեր երիտասարդ հայրենակիցներին: Այն ունի երկու բաղադրիչ` կրթական և ճանաչողական: Կրթական բաղադրիչը ներառում է հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացներ, իսկ ճանաչողականը նախատեսում է երիտասարդների այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր:
Հայրենիքում գտնվելու ժամանակահատվածում մեր հայրենակիցները հյուրընկալող ընտանիքների կարիք են ունենալու:
Եթե ցանկություն ունեք ձեր տանը հյուրընկալել սփյուռքից ժամանած պատանիներին կամ երիտասարդներին, խնդրում ենք լրացնել և ներկայացնել ներքոնշյալ հայտադիմումը:
Նախապես շնորհակալություն ենք հայտնում այս կարևոր գործում ձեր աջակցության համար:
Հյուրընկալող ընտանիքին ներկայացվող պահանջներն են`
- կոմունալ ծառայություններից (տաք ջուր, լոգարան, սանհանգույց) շուրջօրյա օգտվելու հնարավորություն,
- առանձին ննջասենյակ հյուրընկալվող պատանու կամ երիտասարդի համար կամ, դրա անհնարինության դեպքում` առանձին մահճակալ,
- հյուրընկալվող պատանու կամ երիտասարդի համար նախաճաշի և ընթրիքի հյուրասիրություն,
- ինտերնետ կապի առկայություն,
- հյուրընկալության ընթացքում մասնակցի երկկողմ ուղևորափոխադրման ապահովում (ուղեկցում)՝ բնակության վայրից նախանշված վայրը և հակառակը,
- անհրաժեշտության դեպքում առաջին բժշկական օգնության ապահովում:
Հյուրընկալող ընտանիքների համար ֆինանսական աջակցություն նախատեսված չէ:
Հյուրընկալության շրջան՝ օգոստոսի 10-20-ը:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060 500 320, 010 585 601 (605) հեռախոսահամարներով:
Հայտադիմումը կարող եք լրացնել այստեղ՝
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScmlTwpYhbkwx34iYj5JBpEGcToKVzFtE1PRZjkq4ylFv-g-Q/viewform