
Ս.թ. օգոստոսի 10-24-ը ՀՀ սփյուռքի նախարարությունը 13-21 տարեկան սփյուռքահայ երեխաների և երիտասարդների համար իրականացնելու է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը, որի շրջանակներում կանցկացվեն հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացներ և կկազմակերպվեն ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր:
Մասնակիցների գիշերակացը կապահովվի հյուրընկալ ընտանիքներում, վերջին չորս օրը՝ ճամբարում:
Մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 30-ն է:
Հ.Գ.Ծրագրին Ձեր մասնակցության հավաստումը կուղարկվի հուլիսի 1-10-ը, որից հետո միայն կարող եք գնել ավիատոմսը:
Հայտադիմումը կարող եք լրացնել այս հղումով՝ https://goo.gl/GHJVCh