«Իմ երազանքապնակը բազմազան ու գունեղ էր, սակայն չէի մտածում, որ երգիչ կդառնամ». Ուսկե Շաբաբյան

«Իմ երազանքապնակը բազմազան ու գունեղ էր, սակայն չէի մտածում, որ երգիչ կդառնամ». Ուսկե Շաբաբյան

www.azad-hye.com-ը զրույց է պատրաստել երիտասարդ տաղանդավոր երգիչ Ուսկե Շաբաբյանի հետ

-Բարև Ձեզ շնորհակալություն եմ հայտնում մեր հրավերն ընդունելու համար:  Ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ: Եր՞բ եք ծնվել, ո՞րտեղ:

-Ծնվել եմ Երևանում, 1996թ.-ի նոյեմբերի 2-ին: Երևանում միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո հաճախել եմ Ջիվանու անվան աշուղական դպրոց, այնուհետև ուսումս շարունակել եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:

-Փոքր հասակում ի՞նչ մասնագետ եք երազել դառնալ…

-Փոքր հասակում միշտ էլ ունենում ենք հետաքրքիր ու գունեղ երազանքներ: Իմ երազանքապնակը ևս այդպիսինն էր՝ բազմզազն ու գունեղ: Փակելով այդ գունեղ էջը, ավելի հասուն տարիքում սկսեցի երգել:

-Ի՞նչպես ընտրեցիք երգիչ դառնալու ուղին: Ու՞մ խորհրդով, կամ կյանքի ի՞նչ դիպվածով:

Անկեղծ ասած սկզբում մայրս էր շատ ցանկանում, որ ես երգեմ: Այնքան նա ինձ ներշնչեց, որ շատ չանցած ես ևս սկսեցի երազել այդ մասին: Եվ ահա ինչպես վերը նշեցի ընդունվեցի աշուղական դպրոց, ապա Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա:

-Ստացած մասնագիտության մեջ կայանալու ուղին ինչքանո՞վ էր փշոտ:

-Այո իհարկե դժվարություններ եղել են, նույնիսկ հոգեբանական: Մտավախություն եմ ունեցել արդյո՞ք կկարողանամ, արդյո՞ք ես կհաղթահարեմ այդ ուղին: Չնայած արդեն սովորում էի, սակայն մոտս բավականին հարցեր էին առաջանում, որոնք երբեմն պատասխաններ ունեին, երբեմն ոչ: Հաղթահարելով այսպես ասած ինքնաճանաչման այս  փուլը, ես եկա այն եզրահանգման, որ այո ես ծնվել եմ երգիչ դառնալու համար:

-Տաղանդավոր  ծնվում են  թե՞ դառնում:

-Տաղանդավոր իհարկե ծնվում են, սակայն մի նրբություն կա, այդ տաղանդը պետք է զարգացնել: Այսինքն, միայն տաղանդը բավարար չէ անհրաժեշտ է նաև աշխատասիրություն:

-Ո՞րն է կյանքի Ձեր նշանաբանը:

-Ռիսկը գործի կեսն է… երևի այսպես ասեմ, քանի որ համոզվել եմ կյանքում, եթե ինչ որ բան ցանկանում ես չպետք է ետ կանգնել կես ճանապարհից:

-Ի՞նչ ծրագրեր եք իրականացնում հիմա, և ինչ պլաններ ունեք  ապագայում:

-Նոր ծրագրերից մեկն այն է, որ մեր ազգային՝ եզդիական երգերից բացի, սկսել եմ երգել նաև հայկական երգեր, ինչպես նաև նկարահանել տեսահոլովակներ: Այս ծրագրերը ընթացքի մեջ են, շուտով հանդես կգամ նորություններով:

-Շնորհակալ ենք հաճելի հարցազրուցի համար:

-Ես ևս շնորհակալ եմ հետաքրքիր հարցազրույցի համար: