• Home
  • About
  • Contact
  • facebook
  • twitter
  • flickr
  • blogger
  • youtube

blog-logo

  • Home
  • UAE Armenians
  • Hrach Kalsahakian
  • Հայերեն բաժին
  • Archives
    • News
    • Articles
    • Directory

Ազատ-Հայ տեղեկատուական կայքը պարգեւատրուեց հայ մամուլի օրուայ առթիւ

October 23, 2009
A+ A-
Email Print
Ազատ-Հայ տեղեկատուական կայքը պարգեւատրուեց հայ մամուլի օրուայ առթիւ

Certificate of Honor for Azad-Hye

ՀՀ սփիւռքի նախարարութեան պատուոգրեր` հայկական լրատուամիջոցներին եւ Հայաստանի ժուռնալիստների միութեան նախագահին
  
Հոկտեմբերի 16-ին, Հայ մամուլի օրուայ առթիւ, Երեւանի պետական համալսարանում ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը նախարարութեան պատուոգրեր յանձնեց Հայաստանի ?Ազգ? (գլխաւոր խմբագիր Յակոբ Աւետիքեան) եւ ?Առաւօտ? օրաթերթերին (գլխաւոր խմբագիր Արամ Աբրահամեան), Լիբանանի ?Ազդակ? օրաթերթին (գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեան), Ամն-ի ?Արմինիըն Օբզերուըր? շաբաթաթերթին (գլխաւոր խմբագիր Օշին Քեշիշեան), Արաբական Միացեալ Էմիրութիւնների ?Ազատ-Հայ? տեղեկատուական կայքին (հիմնադիր-խմբագիր Հրաչ Քալսահակեան), Ուկրաինայի ?Անալիտիկայ? լրատուական-վերլուծական կենտրոնին (ղեկավար Մարատ Յակոբեան) եւ Հայաստանի ժուռնալիստների միութեան նախագահ Աստղիկ Գէորգեանին: Լրատուամիջոցներին պատուոգրերը շնորհուել են Հայաստան-սփիւռք գործակցութեան զարգացման եւ Սփիւռքում հայ ինքնութեան պահպանմանն օժանդակելու, իսկ Ա.Գէորգեանին` երկարամեայ լրատուական, հասարակական-քաղաքական լայնածաւալ գործունէութեան համար:


ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը հպարտութեամբ ընդգծեց, որ հայ ժողովուրդն ունի 215-ամեայ մամուլ, ինչպէս նաեւ` որ հայոց ?պետականութեան կայացման պայմաններում հայ լրատուութիւնը, հայ մամուլը եկաւ ամբողջացնելու եւ գրելու մեր պատմութիւնը, եկաւ նաեւ լուրերով, տեղեկատուական հոսքերով կրթելու, հզօրացնելու, հասունացնելու հասարակութիւնը?: Նա ցանկութիւն յայտնեց, որ լրատուամիջոցները հաւասարակշիռ խօսքով, օբյեկտիւօրէն վերլուծելու կարողութեամբ հայ հասարակութեանը ներարկեն հպարտութիւն, հայրենասիրութիւն, սէր, հզօրութիւն, վստահութիւն ապագայի, անկախ հայոց պետութեան նկատմամբ:


Նախարարի բնորոշմամբ, Սփիւռքի հայ մամուլի ?աշխատակիցները դառնում են պետութիւն մեր հայ համայքների համար: Նրանք են, որ մեր հայ գիրը, բառը, միտքը հասցնում են հայ համայնքին, Սփիւռքին: Ես դրա համար անսահման երախտապարտ ու շնորհակալ եմ հայ գիրը ստեղծողներին, լրագրողներին, խմբագիրներին, տարածողներին, եւ, ի հարկէ, նաեւ հովանաւորներին, որովհետեւ հովանաւորների օգնութեամբ է նաեւ, որ հայ լրագիրը, մամուլը կարողանում են գոյատեւել Սփիւռքում?:


Հայ մամուլի օրը 2004 թուականից նշւում է հոկտեմբերի 16-ին. 1794թ. նոյն այս օրը Մադրասում լոյս տեսաւ առաջին հայ պարբերականը` ?Ազդարար? հասարակական-գրական ամսաթերթը: Այն այժմ լոյս է տեսնում որպէս գիտամշակութային միջազգային հանդէս: Ինչպէս նշեց Ա.Գէորգեանը, Հայաստանի ժուռնալիստների միութիւնը մինչեւ 2004թ. ՀՀ Ազգային Ժողովին մի քանի անգամ դիմել է Հայ մամուլի օր սահմանելու խնդրանքով, սակայն դա տեղի ունեցաւ միայն, երբ հարցը բարձրացրեց ՀՀ ԱԺ հարցերով գիտութեան, կրթութեան, մշակոյթի եւ երիդասարդութեան հարցերի մշտական յանձնաժողովի այն ժամանակուայ նախագահ Հրանոյշ Յակոբեանը:


Արարողութեան ժամանակ յանձնուեցին նաեւ Հայաստանի ժուռնալիստների միութեան ?Ազդարար? կոչուող 6 մրցանակներ:


Աղբիւր՝ www.hayernaysor.am կայք, 16.10.2009







ՀՀ սփիւռքի նախարարութեան տեղեկատուութեան եւ հեռահաղորդակցութեան վարչութեան կողմէ հետեւեալ նամակը ստացած ենք՝


Հարգելի պարոն Հրաչ Քալսահակյան,


Սիրով Ձեզ ենք հայտնում, որ հոկտեմբերի 16-ին, Հայ մամուլի օրվա առթիվ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից Դուք պարգեւատրվել եք Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման եւ Սփյուռքում հայ ինքնության պահպանմանն օժանդակելու համար պատվոգրով:


Հարգանքներով`
ՀՀ սփյուռքի նախարարության
Տեղեկատվության եւ Հեռահաղորդակցության վարչություն
Տիգրան Հարությունյան
Երևան, 16.10.2009


Armenian press day

author-avatar

Posted by Azad-Hye

Like to share?

Social Media

  • facebook
  • twitter
  • flickr
  • blogger
  • youtube
Newer PostԲողոքի հաւաք Քուէյթի մէջ
Older PostChildren of Armenia: A forgotten Genocide and the century-long struggle for justice
  1. Nishan Basmajian October 23, 2009, 3:35 pm

    Սիրելի՛ Հրաչ, Սփիւռքի Նախարարուհին ճիշդ եւ արդար որոշում առած է պատուոյ գրով պատուելու քեզ եւ ?Ազատ-Հայ? կայքէջը: Ազատ-Հայու ներդրումը մեծ է Մերձաւոր Արեւելքի տեղեկատուական հետեւողական աշխատանքին, ինչպէս նաեւ հայկական երեւոյթներու ազատ վերլուծման եւ անոնց մասին անկաշկանդ արտայայտութեան գործին մէջ:

    Ազատ-Հայի գոյութիւնն ու անոր շարունակականութեան ապահովումը քու անձնական ճիգերուդ շնորհիւ են միայն: Ուրախ եմ, որ տարիներու անվհատ աշխատանքդ աննկատ չէ անցած հայրենի ղեկավարութեան կողմէ եւ արդէն Ազատ-Հայը կը ճանչցուի որպէս հաստատութիւն՝ կողքին ?Ազդակ?ի, ?Առավօտ?ի, ?Ազգ?ի նման լուրջ հայկական թերթերու: Ժամանակն է արդէն որ Ազատ-Հայը դառնայ լրատուական եւ հասարակական հաստատութիւն՝ բառի ամբողջական իմաստով: ?ՆՇԱՆԱԿ? կայքէջի եւ անձնապէս իմ կողմէս ընդունիր ամենաջերմ շնորհաւորութիւնները:  

    Նշան Պասմաճեան

    http://www.nshanag.com   

Comments are closed.

POPULAR

item-thumbnail

Rebecca Malikian’s novel “The Caravan of Death”

July 10, 2015
item-thumbnail

Erebouni pen launched in Dubai and other cities

April 12, 2015
item-thumbnail

Vardavar (water pouring) international festival in Armenia gains popularity

July 17, 2015
item-thumbnail

Essam Nagy’s documentary “In The Beginning Was Armenia” (Interview)

January 11, 2020
item-thumbnail

Anna Dolabjian: I feel life coaching as a dream coming true

January 18, 2018

LATEST

item-thumbnail

The Armenian Genocide and Legal Paths to Resolution

April 14, 2024
item-thumbnail

The legacy of Berj Aprahamian

February 6, 2024
item-thumbnail

New initiative for Western Armenian learners

January 21, 2024
item-thumbnail

Attack on Armenian Clergy in Jerusalem

December 29, 2023
item-thumbnail

MIASIN, the Armenian social platform to invest in

December 26, 2023

COMMENTS

Azad-Hye on In memory of AUB Medical Alumni who died during the First World War
Azad-Hye on Kessab Ousoumnasirats celebrates centennial
Lawrence Danny CPA on Kessab Ousoumnasirats celebrates centennial
Stephensmith on Pizza making vending machine invented by Puzant Khachadourian
ALEXANIAN on Astghik Voskerchyan: Every element in my environment has a role in my creations

Categories

  • American Armenians
  • Applications
  • Armenia
  • Art
  • Books
  • Business
  • Celebrations
  • Chinese Armenians
  • Courses and Camps
  • Culture
  • Cyprus Armenians
  • Diaspora Armenians
  • Documentaries
  • Education
  • Egyptian Armenians
  • Energy
  • Ethiopian Armenians
  • European Armenians
  • Festivals
  • French Armenians
  • Genocide
  • Greek Armenians
  • Heritage
  • History
  • Hrach Kalsahakian
  • Indian Armenians
  • Interviews
  • Iraqi Armenians
  • Jerusalem Armenians
  • Language
  • Lebanese Armenians
  • Media
  • Middle East Armenians
  • Music
  • Poetry
  • Politics
  • Religion
  • Research
  • Rural Armenia
  • Saudi Arabia Armenians
  • Science
  • Social Platforms
  • Syrian Armenians
  • Tourism
  • Turkish Armenians
  • UAE Armenians
  • Websites
  • Հայերեն բաժին

CUSTOM LINKS

  • Home
  • About
  • Contact

RANDOM POSTS

item-thumbnail

President Armen Sarkissian to attend World Future Energy Summit in Abu Dhabi

item-thumbnail

Սփյուռքի նախարարն ընդունեց Վերապատվելի Հարություն Սելիմյանին

item-thumbnail

Hotel Baron in Aleppo always draws attention

TAG CLOUD

Applications Appstore Ararat Province Armenian Americans Armenian Art Armenian Design Armenian Fashion Armenian Genocide Armenian Language Armenian Songs Army Art Center Athens Basra Armenians Chinsurah COAF Diaspora Armenians Diaspora Topics Donations Education Egyptian Armenians Essam Nagy Genocide Ghukasavan History Immigration Iraqi Armenians Istanbul Kevrok Mourad Kolkata Krikor Jabotian Lebanese Armenians Momjian Music Application Nutrition Play Store Printing Research Rural Armenia Syrian Armenians Turkish Armenians UAE Armenians Vartine Ohanian West Bengal Western Armenian

Search this website

© 2024 Azad-Hye . Designed by Wpinhands
Scroll