Interview with Marine Vahradyan, founder of pan-Armenian professionals' TV club

Interview with Marine Vahradyan, founder of pan-Armenian professionals' TV club

The “Armenian's Mind” pan-Armenian professionals' TV club was founded in 2012. The idea was formulated by Marine Vahradyan who is also the founder of this organisation. Gagik Manasyan is the sponsor and president, while co-founders are Doctor-Professor Levon Andreasyan and Armenologist, astrophysicist Gagik Poghosyan.


Azad-Hye


By Meri Martirosyan


– Mrs. Vahradyan, how was the TV club founded?


The “Armenian's Mind” was founded this year on the 28th of May. It aims at forming a united TV platform that presents renowned professional Armenians from different domains, both from Armenia and the Diaspora. The goal is to suggest professional solutions for the problems in any given field. It is clear that our nation is creative and talented and there are countless proofs and books that present celebrated Armenians from around the globe.  


We are ecstatic and at the same time so surprised at the fact that our nation has a great deal of issues. This is why we founded this organization, in order to point these issues out and approach them wisely. A huge number of Armenians live outside of Armenia for objective and subjective reasons. With the TV club, these Armenians would also be able to take part in our discussions. All the members of our club work voluntarily, but we already have a sponsor, a businessman from the USA, who expressed willingness to support us and is going to transfer a generous sum of money, for which we are so thankful.


– What kind of subjects do you discuss during these meetings?


We discuss different subjects. During the first session, we discussed Hungary's absurd decision of handing the Azerbaijani killer Ramil Safarov over to Azerbaijan. The second session was about the mistakes on the plaques placed in Armenia's touristic locations. We especially discussed the plaques placed in the area around the Haghpat Monastery, where, along with the Armenian, the Azerbaijani kingdom is also displayed, which did not exist in that era. During our discussions, we try to find methods to help solve these issues in any way.


What was the result of your struggle against the above mentioned plaques?


We addressed the Ministry of Culture, they promised to fix those mistakes. This took a pretty long time; almost a year and a half. Now there are no more plaques, some of them have been removed by the locals themselves. We will continue with our struggle until we fix every single mistake out there. 


I'd like to say that Armenia is not only for Armenians, and the Armenians of the Diaspora, whether they have maintained their family names or not, can get involved in the different processes related to their homeland.  


– What could have been the consequences of such plaques on the country, besides the fact that many tourists from around the world have already come and seen them?


It is said that if you possess the right information, you possess the world.  We should be really careful in that matter. This also concerns our internal security. I believe that the information was written by foreign experts and not Armenians. Let me add that there's an English encyclopedia in the bookstores here, where false information is presented about Armenia. We should also take care of that. In fact, these are greater issues than one can imagine.


– From what countries have Armenians participated in your sessions so far?


Armenians from the UAE, the United States, Italy, Germany and many more countries have taken part in our discussions. We always try to include the best experts in the domain, both from Armenia and the Diaspora.


– What about your future plans?


Soon we are going to have a discussion about health and sanitation, again with the best experts in the field. We always try to approach the matter professionally and have a professional attitude as well. Along with these discussions, we are going to organize cultural nights about architecture, sculpture, painting and music. We are like a big family who is trying to get rid of the problems facing its country and its people by finding possible solutions for them. It's not by chance that all the Armenians are taking part in this. There are no distances between us. It's a great chance for Armenians abroad to meet with and befriend their counterparts in here. There are even chances for joint projects and other interesting ideas.  


– Thank you Mrs. Vahradyan.


I'm the one who should thank you. Many thanks to the Azad-Hye website and its founder Mr. Kalsahakian for his attention. This website is like a large encyclopedia, where great work is being done, which is very admirable. I'd be very happy to further cooperate with you. 


* The young “Armenian's Mind” pan-Armenian professionals' TV club is still in the beginning of its journey. On behalf of our team, we wish its founders and participants success. May all of their hard work pay off.


Translated by Nanor Mikayelian


Photos:


1- From the sessions of the TV club.
2- In front of the Holy Apostles Church in Kars (currently in Turkey).
3- The plaque at the Haghpat Monastery.
4- Vahradyan achieving the dream of a lifetime: climbing Mount Ararat.




TEXT IN ARMENIAN


Մարինե Վահրադյանի հետ հարցազրույց


Աշխատում ենք աշխարհասփյուռ անվանի մասնագետների ու Հայաստանի մասնագետների համար համատեղ ընդհանուր հեռուստահարթակ ձեւավորել


Մերի Մարտիրոսյան


Ազատ-Հայ


?ՀԱՅԻ ՄԻՏՔ? համահայկական մասնագիտական հեռուստաակումբը ստեղծվել է այս տարի: Հասարակական կազմակերպության նպատակի, գործելաձեւի գաղափարի հեղինակ – հիմնադիրը Մարինե Վահրադյանն է: Կազմակերության հովանավորողը և նախագահը Գագիկ Մանասյանն է իսկ համահիմնդրիներն են բժիշկ, դոկտոր-պրոֆեսոր Լեւոն Անդրեասյանը եւ հայագետ, աստղաֆիզիկոս Գագիկ Պողոսյանը:


– Տիկին Վահրադյան, ինչպե՞ս ստեղծվեց հեռուստաակումբը:


Հայի միտքը հիմնադրվել է այս տարվա մայիսի 28-ին: Նպատակն է աշխարհասփյուռ հայության շրջանում տարբեր բնագավառները ներկայացնող անվանի մասնագետների եւ այստեղի մասնագետների համար համատեղ ընդհանուր հեռուստահարթակ ձեւավորել`տվյալ բնագավառի խնդիրներին մասնագիտորեն լուծում տալու համար: Հայտնի է, որ մեր ազգը բնութագրվում է որպես արարչաստեղծ, տաղանդավոր ազգ եւ իսկապես ունենք բազում փաստեր, գրքեր, որոնք ներկայացնում են աշխարհի անվանի հայերի: Մի կողմից հպարտանում ենք, մյուսից` զարմանում, թե ինչպես կարող է նման ազգը թաթախված լինել բազմաթիվ խնդիրների մեջ: Եվ այդ խնդիրների մասին բարձրաձայնելու ու ճիշտ մոտեցում ցուցաբերելու նպատակով որոշեցինք ստեղծել նման կազմակերպություն: Օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով մեր ազգի մեծ մասը դրսում է եւ այս նախաձեռնությամբ հեռուստակամրջի միջոցով նաեւ արտերկրի հայերն են միանում քննարկումներին եւ մասնակից դառնում: Մեր ակումբի բոլոր անդամներն աշխատում են կամավորական սկզբունքով: Բայց շեշտեմ, որ արդեն աջակից ունենք, ԱՄՆ-ից մի գործարար, ով իր կողմից ցանկանալով աջակցել մեզ, գումար է փոխանցելու, որի համար շատ շնորհակալ ենք:


– Ի՞նչ թեմաներ են արծարծվում այդ հանդիպումների ընթացքում:


Ամենատարբեր թեմաներ ենք քննարկում: Առաջին հեռուստակամրջի ընթացքում Հունգարիայի անհեթեթ որոշման մասին խոսվեց, երբ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին այդ երկիրն արտահանձնեց Ադրբեջանին: Երկրորդի ժամանակ մեր հանրապետության տեսարժան վայրերում տեղադրված ցուցատախտակներում առկա վրիպակներն էին: Հատկապես շեշտված զրուցեցինք Հաղպատի վանքի շրջակայքում տեղադրված ցուցատախտակի մասին, որտեղ Հայաստանի կողքին ներկայացվում է Ադրբեջանի թագավորություն, որն այդ շրջանում գոյություն չի ունեցել: Քննարկումների ընթացքում փորձում ենք միջոցներ ձեռնարկել նաեւ խնդիրների լուծմանը որեւէ կերպ աջակցելու համար:


– Ի՞նչ շարունակություն ունեցավ սխալ տեղեկություններ պարունակող ցուցատախտակների դեմ պայքարը:


Մենք դիմեցինք Մշակույթի նախարարություն, խոստացան ուղղել անճշտությունները: Այդ գործընթացը բավականին երկար տեւեց, շուրջ մեկ ու կես տարի: Հիմա արդեն ցուցատախտակները հանված են, կան այնպիսիները, որ հենց տեղի բնակիչներն են կոտրել: Մենք շարունակելու ենք պայքարը` այդ վահանակների սխալների վերացման ուղղությամբ: Ուզում եմ ասել, որ Հայաստանը միայն հայերինը չէ եւ աշխարհասփյուռ բոլոր այն հայերը, ովքեր պահել են հայի ազգանունը եւ նաեւ ովքեր որ չեն պահել, կարող են ներգրավվել Հայաստանին առնչվող տարբեր գործընթացներում:


– Այդ վահանակներում առկա պատմական սխալները ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ մեր երկրի համար, բացի այն, որ աշխարհի տարբեր երկրներից զբոսաշրջիկներ են եկել ու տեսել:


Ասում են` ով տիրապետում է տեղեկատվությանը, նա տիրապետում է ամբողջ աշխարհին: Մենք պետք է շատ զգույշ լինենք այս հարցում: Սա նաեւ ներքին անվտանգության խնդիր է: Կարծում եմ նաեւ, որ այդ ցուցատախտակների տեղեկությունները ոչ թե հայ, այլ այլազգի մասնագետներ են գրել: Նշեմ նաեւ, որ մեր գրախանութներում վաճառվում է անգլիական հանրագիտարան, որտեղ Հայաստանի մասին խեղաթյուրված տեղեկություններ են ներկայացված: Նման երեւույթներն էլ պետք է բացառել: Իրականում դրանք ավելի լուրջ խնդիրներ են, քան կարելի է պատկերացնել:


– Ո՞ր երկրներից են հեռուստակամրջի մասնակիցները:


Էմիրություններ, ԱՄՆ, Իտալիա, Ռուսաստան, Գերմանիա եւ շատ այլ երկրներ են միանում մեր քննարկումներին: Նշեմ, որ թե Հայաստանից, թե այլ երկրներից փորձում ենք ներգրավել տվյալ ոլորտի լավագույն մասնագետներին:


– Ի՞նչ է սպասվում առաջիկայում:


Մոտակա քննարկման թեման առողջապահությունն է: Կրկին լինելու են ոլորտի լավագույն մասնագետները: Մենք ցանկանում ենք յուրաքանչյուր խնդրին  մասնագիտական մոտեցում ցուցաբերվի եւ մասնագիտական դիրքորոշում տրվի: Բացի նմանատիպ քննարկումները, կազմակերպվելու են նաեւ մշակութային երեկոներ. ճարտարապետության, քանդակագործության, նկարչության, երաժշտության: Մենք կարծես մի մեծ ընտանիք լինենք, որը փորձում է իր երկրի ու իր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները վեր հանել` հնարավոր լուծումներ գտնելու նպատակով: Եվ պատահական չէ, որ մասնակցում է համայն հայությունը. Մեր միջեւ չկա հեռավորություն: Լավ է, որ կենդանության օրոք այստեղի եւ դրսի հայերը ճանաչում են իրար, շփվում, մտերմանում, հնարավոր է`ծնվեն համատեղ նախագծեր, հետաքրքիր մտքեր:


– Շնորհակալություն, տիկին Վահրադյան:


Ես նույնպես շնորհակալ եմ: Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Ազատ-Հայ լրատվական կայքին, հիմնադրին` Հրաչ Քալսահակեանին`ցուցաբերած ուշադրության համար: Կայքը կարծես մի մեծ հանրագիտարան լինի եւ այդտեղ հսկայական աշխատանք է կատարվում, ինչը չափազանց գովելի է: Ուրախ կլինեմ` շարունակելու համագործակցությունը ձեզ հետ:


Նորաստեղծ ?Հայի Միտք? համահայկական մասնագիտական հեռուստաակումբը մեծ ճանապարհ ունի անցնելու: Մեր կայքի անձնակազմի անունից հաջողություն ու արդյունավետ աշխատանք ենք մաղթում ակումբի հիմնադիրներին ու բոլոր մասնակիցներին: