Հայաստանի 8 հրաշալիքները. ԵՐԿՐՈՐԴԸ` «ՏաԹևեր» ճոպանուղին

Հայաստանի 8 հրաշալիքները. ԵՐԿՐՈՐԴԸ` «ՏաԹևեր» ճոպանուղին

http://www.azad-hye.com-ը Ձեզ է ներկայացնում Հայաստանի 8 հրաշալիքները.

ԵՐԿՐՈՐԴ հրաշալիքը`«ՏաԹևեր» ճոպանուղին

2.«ՏաԹևեր» ճոպանուղին

«ՏաԹևեր» ճոպանուղին դեպի Սյունիքի բնական և պատմական հարստությունները տանող օդային ճանապարհ է:

Картинки по запросу տաթեւի վանք ճոպանուղի

  • Տաթևի վանք տանող ամենակարճ, գեղատեսիլ և տպավորիչ ճանապարհը,
  • Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին (5752 մ),
  • 12 րոպե անմոռանալի թռիչք Որոտանի կիրճի վրայով,
  • երկնային մայրուղի 320 մետր բարձրության վրա,
  • ժամանակակից ճարտարագիտական լուծումներ ավստրո-շվեյցարական Doppelmayr/Garaventa խմբի կողմից:

Похожее изображение

Տաթեւեր կամ Տաթեւի Թեւեր (անգլերէն՝ Wings of Tatev, ֆրանսերէն՝ Téléphérique de Tatev), աշխարհի ամենաերկար յետադարձ ճոպանուղին։ 2010 թուականի Հոկտեմբեր 16-ին գործարկուած է աշխարհի ամենաերկար յետադարձ ճոպանուղին` անցնելով Որոտանի կիրճի վրայով եւ հնարաւորութիւն ընձեռելով Հալիձորէն Տաթեւի միջնադարեան վանական համալիր հասնիլ կարճ, յարմարաւէտ օդային ճանապարհով: Հալիձորը եւ Տաթեւի վանքը իրար հետ կապող ճոպանուղի, Հայաստան։

Картинки по запросу տաթեւի վանք ճոպանուղի

«Տաթեւեր» ճոպանուղին կառուցուած է «Հայաստանի զարգացման նախաձեռնութիւններ» (IDeA) հիմնադրամի «Տաթեւի վերածնունդ» ծրագրի ծիրէն ներս:

«Կինես»-ի մրցանիշներու գիրքին մէջ արձանագրուած է որպէս աշխարհի ամենաերկար յետադարձ ճոպանուղի (5752 մ), 11 րոպե անմոռանալի թռիչք Որոտանի կիրճի վրայով, երկնային մայրուղի 320 մեթր բարձրութեան վրայ:

Տեղացիք ճոպանուղին կը գործածեն անվճար: Ճոպանուղիի նկատմամբ հետաքրքրութիւնը յատկապէս մեծ է տօնական եւ հանգստեան օրերուն, որոնց ընթացքին ճոպանուղին կը սպասարկէ օրական 700- 800 ուղեւոր:

«Տաթեւեր» ճոպանուղին նաեւ տեղի բնակիչներուն համար աշխատատեղերու, գիւղմթերքի իրացման, զբօսաշրջային առաջարկներու մշակման նոր հնարաւորութիւններ ստեղծած է: Ճոպանուղիի շուրջ 60 աշխատակիցներուն մեծ մասը տեղացիներ են:

Ճոպանուղին իւրօրինակ խթան դարձած է տարածաշրջանի զարգացման համար: Զբօսաշրջային հոսքերու աճը նաեւ նպաստած է համապատասխան ենթակառուցուածքներու զարգացման. վերջին մի քանի տարիներու ընթացքին Գորիսի մէջ բացուած է 10 նոր հիւրանոց, վանական համալիրի յարակից համայնքներուն մէջ կը գործեն շուրջ երկու տասնեակ հիւրատուներ եւ սպասարկման այլ կառոյցներ: