Նախարարը մասնակցեց «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի պաշտոնական բացմանը

Նախարարը մասնակցեց «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի պաշտոնական բացմանը

Ինչպես azad-hye.com-ը տեղեկանում է սփյուռքի նախարարությունից,

Հուլիսի 18-ին սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցեց «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի պաշտոնական բացմանը:

Ծրագրի նպատակն է բարելավել սիրիահայերի և տեղաբնակների սոցիալական ու տնտեսական դիմակայունությունը:

Նախարարը հանդես եկավ ողջույնի խոսքով: « Ողջունում եմ Եվրոպական միության տարածաշրջանային «Մադադ» հիմնադրամի ֆինանսավորմամբ և Ավստրիական զարգացման գործակալության համաֆինասնավորմամբ Ավստրիական Կարմիր խաչի, Հայկական Կարմիր խաչի ընկերության, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի և ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի համընկերությամբ իրականացվող՝ «Սիրիահայերի և տեղաբնակների դիմակայունության բարձրացում» ծրագրի պաշտոնական մեկնարկը:

Այսօր մենք ներկա ենք մեր հայրենակիցների, պատերազմից մազապուրծ, հայրենիքում իրենց տունը վերագտած սիրիահայ եղբայրների և քույրերի բարօրությանը, բարեկեցությանը և դիմակայունության բարձրացմանն ուղղված ևս մի կարևոր ծրագրի պաշտոնական բացման արարողությանը:»,-ասաց նախարարն ու վստահեցրեց, որ սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում հաստատված սիրիացի փախստականների և հատկապես սիրիահայերի հիմնախնդիրները և վերջիններիս աջակցության, հասարակական ինտեգրման հիմնահարցերն այս միջոցառմանը ներկա բոլոր կառույցների և կազմակերպությունների գործունեության առաջնահերթություններից են:

http://www.mindiaspora.am/res/Norutyunner/2018/07/18/Syriahayer/1.jpg

Ծրագիրը կտևի 36 ամիս՝ 2018 թվականի հուլիս ամսից մինչև 2021 թվականի հունիս ամիսը:

Ծրագրի շնորհիվ 9000 սիրիահայ ավելի լավ տեղեկացված կլինի առկա ծառայությունների վերաբերյալ, 1100 սիրիահայի և տեղացի հայի սոցիալական վիճակը կբարելավվի, 720-ը կօգտվի բնակարանային հարցի լուծման համար տրվող աջակցությունից և 200 ձեռներեց աջակցություն կստանա բիզնես պլանների և դասընթացների միջոցով ու 360 ուսուցիչ հոգեբանական Առաջին օգնության դասընթաց կանցնի: