• Home
  • About
  • YouTube
  • Contact
  • facebook
  • twitter
  • flickr
  • blogger
  • youtube

blog-logo

  • Home
  • UAE Armenians
  • Hrach Kalsahakian
  • Հայերեն բաժին
  • Archives
    • News
    • Articles
    • Directory

Ազատ-Հայը պատասխանում է ադրբեջանական համայնքի առաջնորդի խեղաթյուրումներին

September 4, 2009
A+ A-
Email Print

 


Հակոբ Ծուլիկյան


 


Ինտերնետային կայքից վերցված նյութը իրազեկում է, որ ?Դեյ.Ազ? (Day.AZ) ադրբեջանական տեղեկատվական կայքին տված հարցազրույցում Արաբական Միացյալ Էմիրություններում ադրբեջանական համայնքի առաջնորդ Սամիր Իմանը, բավական տարօրինակ նկատառումներով, իր համայնքի փոխարեն խոսել է տեղի հայկական համայնքի մասին, տալով մանրամասնություններ թվաքանակի, հանդիպման վայրերի, աշխատանքային ունակությունների, արաբերեն լեզվի իմացության եւ այլ հարցերի վերաբերյալ: Նա եզրափակել է իր ծավալուն ?ուսումնասիրությունը?` ասելով, որ ?չնայած հայկական համայնքը մեծ թիվ է կազմում, բայց ԱՄԷ–ում որեւէ էական գործունեություն չի ծավալում, չի կարող ծավալել, քանի որ նրա գոյությունն այնքան էլ զգալի չէ այդ երկրում?:


 


Նա նշել է, որ անցյալ տարի, ?օգտվելովե Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի Երեւան այցելությունից, հայերը թեեւ հաջողացրել էին Դուբայի առաջնակարգ օրաթերթերից Գալֆ նյուզում տպագրել մի հոդված ?Ղարաբաղը շրջափակելու եւ օկուպացնելու ադրբեջանական նկրտումների մասին?, այնուամենայնիվ, իր անդուլ ջանքերի շնորհիվ այդ նույն թերթը հետագայում տպագրել էր նաեւ մի այլ հոդված, որտեղ այդ հարցի ադրբեջանական տեսակետն էր ներկայացված:


 


Նա հոխորտացել է, որ վերջին երկու տարիներին զբաղված է եղել ԱՄԷ–ում եւ Ծոցի մյուս երկրներում տարածելու հակահայկական մի գիրք եւ մեկ ուրիշ գիրք, որը գովաբանում է ազերի նախկին առաջնորդ Հեյդար Ալիեւին:


 


Մերձավոր Արեւելքի հայկական ?Ազատ-Հայ? կայքը փորձել է վերոնշյալ թերթի օնլայն արխիվներում գտնել այդ երկու` հայամետ եւ ադրբեջանամետ հոդվածները, բայց իզուր: Նման հոդվածներ չեն տպագրվել այդ թերթում: Այնուհետեւ ?Ազատ-Հայը? ներկայացրել է հայ համայնքի վերաբերյալ իր տվյալները: Համաձայն դրանց, հայերի ներկայությունը ԱՄԷ–ում սկսել է աշխուժանալ անցյալ դարի կեսերից, երբ Աբու Դաբիի տասը մեծագույն ընկերություններից 6-ը կառավարվում էին հայերի կողմից: Բացի այդ, բազմաթիվ հայեր աշխատում էին առեւտրական այլ ոլորտներում որպես մենեջերներ, գլխավոր հաշվապահներ, գլխավոր ինժեներներ եւ ֆինանսական խորհրդատուներ:


 


Հայերի վիճակն առավել բարելավվել է անցյալ տասնամյակների ընթացքում: Կան մշտական գործող մեկ հայկական եկեղեցի եւ մեկ համայնքային կենտրոն Շարժայում: Ընթացքի մեջ է Աբու Դաբիում եկեղեցու եւ համայնքային կենտրոնի շինարարությունը: Գործում են հայերեն լեզվի եւ հայ ժողովրդի պատմության շաբաթական դասընթացներ երեխաների համար: Ակտիվ են կազմակերպությունները: 2008-ին տեղի է ունեցել 92 միջոցառում, չհաշված եկեղեցական արարողությունները:


 


Համայնքի կազմավորման 25-ամյակի առիթով անցյալ տարի հյուսիսային Էմիրությունների (Դուբայ, Շարժա եւ այլն) հայկական համայնքի Ազգային Վարչությունը վավերագրական հարուստ տվյալներով մի գիրք է հրատարակել երկրում հայերի ներկայության եւ գործունեության մասին: Տարեկան առնվազն երկու անգամ Աբու Դաբիի Հայկական Մշակութային Ընկերակցությունը կազմակերպում է խոշոր հանդիսություններ, այդ թվում` համերգներ, ցուցահանդեսներ, հրավիրելով կատարողների Հայաստանից, Եվրոպայից եւ արաբական երկրներից:


 


2000 թվականից Աբու Դաբիում գործող հայկական դեսպանատունը ծավալում է մշակութային բազմապիսի միջոցառումներ:


 


?Ազատ-Հայ? կայքը հիմնվել է 2003-ին եւ ցարդ լուսաբանել է հազարից ավելի թեմաներ, որոնց այցելուների թիվն ամսական 60 հազարից ավելի է: Այնպես որ, Սամիր Իմանի հեղհեղուկ փորձերը կարող են լավագույն դեպքում ապակողմնորոշել ազերիներին միայն, քանի որ նրա ?տեղեկատվական ավազանը չափազանց ծանծաղուտ է?, իսկ վերլուծական փորձերը` չափազանց ?մակերեսային եւ պարզամիտ?:


 


?Ազգ?, 26 Օգոստոս 2009


http://www.azg.am/AM/2009082611


 


English text

author-avatar

Posted by Azad-Hye

Like to share?

Social Media

  • facebook
  • twitter
  • flickr
  • blogger
  • youtube
Newer PostTurkey shows leadership in reconciliation
Older PostՅիշողութեան դարմանումը (1)

POPULAR

item-thumbnail

Rebecca Malikian’s novel “The Caravan of Death”

July 10, 2015
item-thumbnail

Erebouni pen launched in Dubai and other cities

April 12, 2015
item-thumbnail

Vardavar (water pouring) international festival in Armenia gains popularity

July 17, 2015
item-thumbnail

Essam Nagy’s documentary “In The Beginning Was Armenia” (Interview)

January 11, 2020
item-thumbnail

Anna Dolabjian: I feel life coaching as a dream coming true

January 18, 2018

LATEST

item-thumbnail

Armenians of Iraq: A Community on the Brink

April 18, 2025
item-thumbnail

Camp Bjni launched in Armenia

March 26, 2025
item-thumbnail

The Nagash Ensemble of Armenia

March 8, 2025
item-thumbnail

The Armenian Genocide and Legal Paths to Resolution

April 14, 2024
item-thumbnail

The legacy of Berj Aprahamian

February 6, 2024

COMMENTS

Azad-Hye on In memory of AUB Medical Alumni who died during the First World War
Azad-Hye on Kessab Ousoumnasirats celebrates centennial
Lawrence Danny CPA on Kessab Ousoumnasirats celebrates centennial
ALEXANIAN on Astghik Voskerchyan: Every element in my environment has a role in my creations
Helen Ray Harrington on From 1979 until the formation of Micromania Group

Categories

  • American Armenians
  • Applications
  • Armenia
  • Art
  • Books
  • Business
  • Celebrations
  • Chinese Armenians
  • Courses and Camps
  • Culture
  • Cyprus Armenians
  • Diaspora Armenians
  • Documentaries
  • Education
  • Egyptian Armenians
  • Energy
  • Ethiopian Armenians
  • European Armenians
  • Festivals
  • French Armenians
  • Genocide
  • Greek Armenians
  • Heritage
  • History
  • Hrach Kalsahakian
  • Indian Armenians
  • Interviews
  • Iraqi Armenians
  • Jerusalem Armenians
  • Language
  • Lebanese Armenians
  • Media
  • Middle East Armenians
  • Music
  • Poetry
  • Politics
  • Religion
  • Research
  • Rural Armenia
  • Saudi Arabia Armenians
  • Science
  • Social Platforms
  • Syrian Armenians
  • Tourism
  • Turkish Armenians
  • UAE Armenians
  • Websites
  • Հայերեն բաժին

CUSTOM LINKS

  • Home
  • About
  • YouTube
  • Contact

RANDOM POSTS

item-thumbnail

First Saudi tourism media familiarization trip to Armenia

item-thumbnail

Սփյուռքահայ Ժիրայր Բաբազյանը ներկայացրեց իր նոր պիեսը

item-thumbnail

Մեկնարկեց «Արի Տուն – 2018» ուսումնաճանաչողական ծրագրի 2-րդ փուլը

TAG CLOUD

Applications Appstore Ararat Province Armenian Americans Armenian Art Armenian Design Armenian Fashion Armenian Genocide Armenian Language Army Art Center Athens Basra Armenians Camps Chinsurah COAF Diaspora Armenians Diaspora Topics Donations Education Egyptian Armenians Essam Nagy Genocide Ghukasavan History Immigration Iraqi Armenians Istanbul Kevrok Mourad Kolkata Krikor Jabotian Lebanese Armenians Momjian Nutrition Play Store Printing Research Rural Armenia Summer Camps Syrian Armenians Turkish Armenians UAE Armenians Vartine Ohanian West Bengal Western Armenian

Search this website

© 2026 Azad-Hye . Designed by Wpinhands
Scroll