Summary: The Armenian army is in safe hands. Boris Tamoyan interviews an officer in a frontline post. The officer talks about the procedures undertaken to train the soldiers phychologically and physically, for defending the motherland. He underlines that the army is in the center of the leadership's attention.
Բորիս Թամոյան
Ազատ-Հայ կայքի հատուկ
Հայկական սահմանների խաղաղությունը պահպանում են զինվորներ, ովքեր մեր ժողովրդի զավակներն են և նրանց պետք է միշտ ուշադրության կենտրոնում պահել, որպեսզի իրենց մենակ չզգան :Եվ ահա մենք այցելեցինք Պաշտպանության Նախարարության ենթակայության տակ գտնվող հենակետերից մեկը, զրուցեցինք հենակետի անձնակազմի հետ:
Պարոն լեյտենանտ դուք լինելով հենակետի ավագ ի՞նչ դժվարություններ եք նկատում:
Առաջին հերթին իմ և զինվորներիս համար, որպես դժվարություն ես նկատում եմ կարոտը` հեռու լինելով ընտանիքից դժվարանում է ծառայությունը, մնացաց հարցերով ամեն ինչ հաղթահարելի է միայն թե ունենաս անհրաժեշտ կամքի ուժ:
Կպատմե՞ք մի փոքր հենակետային ծառայության և կենցաղի մասին:
Որպես ծառայություն մենք հենակետում ամենայն լրջությամբ հետևում ենք ծառայողական կանոնակարգին, որ գերազանց կատարենք մեր առջև դրված խնդիրները, իսկ կենցաղում մենք մի ընտանիքի նման ենք ամեն հարցում աջակցում ենք իրար և կապ չունի այն, որ ես սպա եմ` առաջին հերթին ես իրենց համար մեծ եղբայր եմ հետո հրամանատար:
Պարոն լեյտենանտ մարտական հենակետում զինվորների հոգեբանական վիճակը ավելի փխրուն է դառնում և մի փոքր վեճը կարող է վատ հետևանքներ ունենալ, ո՞րն է հենակետի ավագի դերը այսպիսի խնդիրների լուծման գործում:
Նախ ասեմ, որ մինչ մարտական հենակետ բարձրանալը զինվորների հետ բավական մեծ հոգեբանական աշխատանք է տարվում, զինվորների վարքն է ստուգվում և անհամապատասխան զինվորները չեն բարձրանում հենակետ /չնայած այդպիսիք քիչ են/: Հենակետի ավագը պետք է հետևի ծառայողական կարգ ու կանոնին և աշխատանքի ճիշտ բաժանում կատարի, որը զերծ կպահի ավելորդ խնդիրներից:
Ահա ընթացքում տոնական օրերն են: Ինչպիսի՞ն է ծառայությունը այս օրերին հենակետում:
Առաջին հերթին ուժեղացվում է սահմանային ծառայությունը, քանի որ այս օրերին թշնամու կողմից ավելի է մեծանում ներթափանցման վտանգը: Տոնական օրերին մենք ընդհանրապես հրամանատարության ուշադրության կենտրոնում ենք, նրանք այցելում են մեզ և անտարբերության մեջ չեն թողնում զինվորներին:
Եվ ի՞նչ կմաղթեք հայ ժողովրդին:
Նախ ես և իմ զինվորները շնորհավորում ենք բոլորի նոր տարին և Սուրբ ծնունդը մաղթելով ամենա լավն ու բարին և թող վստահ լինեն, որ հայկական սահմանը ապահով ձեռքերում է: