
Gohar Gasparyan (1924 ? 2007) also known as the “Armenian nightingale”, was an Armenian opera singer. Born in an Armenian family in Cairo, Gasparyan studied at a Music Academy in the city. In 1948 she migrated to Soviet Armenia along with hundreds of thousands of other Armenians from the Middle East. From 1949 she performed at the Armenian Opera Theater in 23 operas during her long career, as well as performing at concerts. She also taught at Yerevan State Musical Conservatory. Meri Martirosyan writes about her on her 4th anniversary.
Մերի Մարտիրոսյան
Ազատ-Հայ
Հայ օպերային արվեստի մեծագույն վարպետ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Գոհար Գասպարյանը ծնվել է 1924 թ. դեկտեմբերի 14 -ին Կահիրեում: Ուսանել է տեղի երաժշտական ակադեմիայում: 1940 -ից ելույթներ է ունեցել Կահիրեում: 1948 թվականին հայրենադարձվել է: Հաջորդ տարվանից Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհին է եղել, հանդես եկել 23 օպերաների գլխավոր դերերում, նրա երգացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ: 1956-ից ԽՍՀՄ ժողովրդական արտիստ էր, 1984-ից` սոցիալական աշխատանքի հերոս, ?Մեսրոպ Մաշտոց? շքանշանակիր: 1964-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, 1973 -ից` Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր է եղել: Նրա բազմաթիվ աշակերտներ դարձել են համաշխարհային լավագույն բեմերի մեներգիչներ: Նրա աշակերտն է եղել նաև ապագա ամուսինը` օպերային երգիչ, ռեժիսոր, դերասան Տիգրան Լևոնյանը: Ունեցել են մեկ դուստր` Սեդա Գասպարյանը, որը ծնվել է 1949 թվականին և այժմ ապրում է Երևանում:
1984 թ. Գոհար Գասպարյանը դարձել է Երևանի պատվավոր քաղաքացի: Նրան նաև անվանել են ?հայկական սոխակ?: Մահացել է 2007թ. մայիսի 16-ին` 83 տարեկան հասակում:
Դերերգերը՝ Անուշ, Շուշան, Օլիմպիա, Կարինե, Գոհար, Ռոզինա, Մարգարիտ, Լակմե, Լյուչիա, Նորմա, Վիոլետա, Ջիլդա և Մարֆա: Հարուստ է եղել նաև նրա համերգային երգացանկը. Բախ, Հենդել, Մոցարտ, Շտրաուս, Գրիգ, Գլիեր, Ռախմանինով, Չայկովսկի, իտալացի վարպետներ, հայ հոգևոր երաժշտություն, Կոմիտաս և այլն: Նկարահանվել է կինոյում. ?Հայկական կինոհամերգ?, ?Երգում է Գոհար Գասպարյանը?, ?Կարինե?, ?Անուշ?, ?Արշակ Երկրորդ?, ?Լեռնային լճի գաղտնիքը?, ?Գոհար?:
Արդեն չորս տարի է, ինչ մեզ հետ չէ հայ օպերային արվեստի թագուհին: Հայկական սոխակը հեռացավ, իր ետևից թողնելով հսկայական ժառանգություն, նրա անկրկնելի ձայնը հավերժ կմնա մեր երգարվեստի ոսկե ֆոնդում: Հուսանք, որ հայ ազգի մեջ երբևէ կրկին կծնվեն Գոհարներ, որոնց տաղանդն ու փառքը պատիվ կբերի մեզ ու մեր ազգին: