• Home
  • About
  • Contact
  • facebook
  • twitter
  • flickr
  • blogger
  • youtube

blog-logo

  • Home
  • UAE Armenians
  • Hrach Kalsahakian
  • Հայերեն բաժին
  • Archives
    • News
    • Articles
    • Directory

Ոսկե Ծիրան կինոփառատոնը 2012

October 5, 2012
A+ A-
Email Print
<FONT face="Tahoma, Arial, Helvetica, sans-serif">Ոսկե Ծիրան կինոփառատոնը 2012</FONT>

 


Golden Apricot Yerevan International Film Festival 2012


Պատրաստեց` Էմմա Կարապետյանը:


Կարելի է ենթադրել որ Հայաստանում այս տարի համեմատաբար ծիրանի բերքատվությունը առատ էր: Սակայն այս թեմային չէ, որ կանդրադառնանք: Այս տարի ևս ծիրանները օրհվեցին, կարմիր գորգը ծառայեց նպատակին ?Փառատոնի գլխավոր հովանավոր Վիվա Սել-ՄՏՍ ընկերության և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ  կայացավ Ոսկե Ծիրան  Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնը: Որին ներկա էր նաև www.azad-hye.net-կայքը:


Բացումը տեղի ունեցավ հունիսի 15-ին և Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնը մամլո ասուլիսով ներկայացրեց այս տարվա ֆիլմերի մրցութային ծրագրերը: Կինոփառատոնի ծրագիրը պահպանեց ավանդական 4 մրցույթները. ներկայացված 1250 հայտերից ընտրված մոտ 65 Ֆիլմերը ներկայացվեցին Խաղարկային, Վավերագրական, ?Կորիզ? (կարճամետրաժ ֆիլմեր) և ?Հայկական համայնապատկեր? բաժիններում: Հայկական համայնապատկեր ծրագիրն այս տարի իր հերթին բաժանված էր երկու` խաղարկային (կարճամետրաժ և լիամետրաժ) և վավերագրական ենթաբաժինների:


Փառատոնի շրջանակներում կայացան բազմաթիվ մամլո ասուլիսներ, որոնք ներառեցին աշխարհահռչակ լեհ կինոռեժիսոր Ագնեշկա Հոլանդի,  ինչպես նաև հռչակավոր ռեժիսորներ Սերգեյ Լոզնիցայի և Վադիմ Աբդռաշիտովի մամլո ասուլիսները, Լրագրողների համար ֆիլմերի ցուցադրություններ, վարպետության դասեր, բացօթյա համերգ Շառլ Ազնավուրի հրապարակում, բացօթյա ցուցադրություններ կենդանաբանական այգում:


Մեկնարկեց նաև` Ռեժիսորներ Առանց Սահմանների Տարածաշրջանային 6-րդ Համատեղ արտադրության ֆորումը, որը նպատակ ուներ աջակցել տաղանդավոր կինոռեժիսորներին և կինոարտադրությանը/համատեղ կինոարտադրությանը Արևելյան Գործընկերության երկրներում, մասնավորապես` Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում: Դասընթացներն իրականացվեցին Եվրոպական Միության Արևելյան գործընկերության ծրագրի ֆինանսավորմամբ։


Կայացավ նաև Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի Երևանյան աշխատաժողովը որին Հայաստանից և Թուրքիայից մասնակցեցին ինը կինոգործիչներ: ՀԹԿՊ նախընտրական հանձնաժողովը ընտրեց 25 հայտադիմումներից ինը կինոնախագիծ:


Մշակույթի  նախարարաությունը ոսկե մեդալ շնորհեց  ?Ոսկե ծիրան? Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնի  պատվավոր հյուրեր Էլդար Շենգելայային, Կինոարվեստի ասպարեզում հայ-վրացական համագործակցության կայացման գործում ունեցած մեծ ավանդի համար:  Վադիմ Աբդռաշիտովին`  Միջազգային կինոարվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար: Յանուշ Գազդային` Կինոարվեստի ասպարեզում հայ-լեհական համագործակցության կայացման գործում ունեցած մեծ ավանդի համար:  Մեդալները հանձնվեցին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի կողմից:


Ի դեպ ?Ոսկե Ծիրան? Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի Շենգելայային շնորհեց ?Փարաջանովյան թալեր? մրցանակ համաշխարհային կինոյում վաստակի համար, իսկ նրա լավագույն ֆիլմերը ներկայացված են փառատոնի ?Ռետրոսպեկտիվ? ծրագրի շրջանականերում:


Արդեն երրորդ տարին էր, ինչ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի օժանդակությամբ փառատոնի շրջանակներում իրականացվեց ?ԱՊՀ երկրների կինո? հատուկ ծրագիրը, որ ներկայացրեց Միության անդամ երկրների` վերջին տարիներին արտադրած լավագույն ֆիլմերը: Այս տարի ԱՊՀ երկրների  ծրագիրը մասնավորապես ներկայացրեց 20 ֆիլմ:


Եվ ահա հուլիսի 15-ին, ?Ոսկե Ծիրան? Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամները մամլո ասուլիսով ամփոփեցին փառատոնը և մրցութային ծրագրի արդյունքները:


Լավագույն խաղարկային ֆիլմ
?Մշուշում?, ռեժ.` Սերգեյ Լոզնիցա,
Գերմանիա / Ռուսաստան / Լատվիա / Նիդեռլանդներ / Բելառուս


?Արծաթե ծիրան?
Հատուկ մրցանակ` ?Հեռվից սիրուն է երևում?, ռեժ.` Անկա Սասնալ, Վիլհելմ Սասնալ, Լեհաստան


Ժյուրիի հատուկ մրցանակ
?Ամառ?, ռեժ.` Խոսե Լուիս Տորրես Լեյվա, Չիլի


Լավագույն վավերագրական ֆիլմ
?Ոսկե ծիրան?
?Հինգ կոտրված տեսախցիկ?, ռեժ.` Էմադ Բուրնաթ, Գի Դավիդի, Պաղեստին


?Արծաթե ծիրան? Հատուկ մրցանակ
?Տունդրայի գիրքը. պատմվածք Վուկվուկայի` փոքրիկ քարի մասին?, ռեժ.` Ալեքսեյ Վախրուշև, Ռուսաստան


Ժյուրիի հատուկ կարծիք
?Բախմարո?, ռեժ.` Սալոմե Ջաշի, Վրաստան/Գերմանիա
 
Լավագույն հայկական խաղարկային ֆիլմ
?Ոսկե ծիրան?
?Եթե Բոլորը?, ռեժ.` Նատալյա Բելյաուսկենե, Հայաստան


?Արծաթե ծիրան? Հատուկ մրցանակ
?Նանա?, ռեժ.` Վալերի Մասադյան, Ֆրանսիա


Լավագույն հայկական վավերագրական ֆիլմ
?Հայկական ռապսոդիա?, ռեժ.` Կասիանա Տեր-Հարությունյան, Սեզար Կանանյան, Գարի Կանանյան, Բրազիլիա


Կարճամետրաժ ֆիլմերի ?Կորիզ? մրցույթ 
?Ոսկե ծիրան?`
?Երբ մեռնենք գիշերը?, ռեժ.` Էդուարդու Մուրուտո, Բրազիլիա


Ժյուրիի հատուկ կարծիք
?Պատահական միջադեպի աննշան մանրամասները?, ռեժ.` Միխայիլ Մեստեցկի, Ռուսաստան


FIPRESCI-ի մրցանակ
?Գարնան առաջին անձրևները?, ռեժ.` Սանո Սինձյու, Եռլան
Նուրմուհամբետով, Ղազախստան / Ճապոնիա


Էկումենիկ ժյուրիի մրցանակ`
?Եթե Բոլորը?, ռեժ.` Նատալյա Բելյաուսկենե, Հայաստան


Էկումենիկ ժյուրիի Հատուկ դիպլոմ`
?Ապագան ձգվում է հավերժ?, ռեժ.` Օզջան Ալփեր,
Թուրքիա


Հայաստանի Ազգային կինոակադեմիայի մրցանակ
?Տատիկին դաջվածքները?, ռեժ.` Սյուզան Խարտալյան, Շվեդիա


Բրիտանական խորհրդի մրցանակ`
?Հայկական ռապսոդիա?, ռեժ.` Կասիանա Տեր-Հարությունյան, Սեզար Կանանյան, Գարի Կանանյան, Բրազիլիա
 
Հայաստանի Ֆիլմարտադրողների միության մրցանակ`
?Ֆիդելի հետ, ինչ Էլ որ լինի?, ռեժ.` Գորան Ռադովանովիչ, Սերբիա                      


?Հրանտ Մաթևոսյան? մրցանակ`
?Վատ հայրը?, ռեժ.` Տիգրան Ավետիքյան, Ֆրանսիա                        


Իսկ փառատոնի փակումը տեղի ունեցավ ?Լաթար? ռեստորանային համալիում, սակայն ոչ բոլոր հավատարմագրված հյուրերը` լրագրողները, կարող էին ներկա լինել, քանի որ, մուտքը հրավիրատոմսերով էր:


author-avatar

Posted by Azad-Hye

Like to share?

Social Media

  • facebook
  • twitter
  • flickr
  • blogger
  • youtube
Newer PostHeritage party 2012
Older PostOбед в Дубае, по случаю сбора фонда для средней школы Месропяна в Бурж Xаммуде

POPULAR

item-thumbnail

Rebecca Malikian’s novel “The Caravan of Death”

July 10, 2015
item-thumbnail

Erebouni pen launched in Dubai and other cities

April 12, 2015
item-thumbnail

Vardavar (water pouring) international festival in Armenia gains popularity

July 17, 2015
item-thumbnail

Essam Nagy’s documentary “In The Beginning Was Armenia” (Interview)

January 11, 2020
item-thumbnail

Anna Dolabjian: I feel life coaching as a dream coming true

January 18, 2018

LATEST

item-thumbnail

Liana Ghaltaghchyan is the new Managing Director at the Children of Armenia Fund

January 10, 2023
item-thumbnail

Indian Journalist Venkatesh Remakrishnan mentions the Armenians of Chennai

October 30, 2022
item-thumbnail

Renovation of the Ghukasavan Cultural Center’s main hall

December 1, 2021
item-thumbnail

Nobel Prize winner Ardem Patapoutian

October 7, 2021
item-thumbnail

Armenian Church of the Virgin Mary in Basra, Iraq

August 30, 2021

COMMENTS

Azad-Hye on In memory of AUB Medical Alumni who died during the First World War
Azad-Hye on Kessab Ousoumnasirats celebrates centennial
Lawrence Danny CPA on Kessab Ousoumnasirats celebrates centennial
Stephensmith on Pizza making vending machine invented by Puzant Khachadourian
ALEXANIAN on Astghik Voskerchyan: Every element in my environment has a role in my creations

Categories

  • Applications
  • Art
  • Books
  • Business
  • Celebrations
  • Chinese Armenians
  • Courses and Camps
  • Cyprus Armenians
  • Diaspora Armenians
  • Documentaries
  • Education
  • Egyptian Armenians
  • Energy
  • Ethiopian Armenians
  • European Armenians
  • Festivals
  • Genocide
  • History
  • Hrach Kalsahakian
  • Indian Armenians
  • Interviews
  • Iraqi Armenians
  • Language
  • Lebanese Armenians
  • Music
  • Poetry
  • Politics
  • Religion
  • Rural Armenia
  • Science
  • Syrian Armenians
  • Tourism
  • Turkish Armenians
  • UAE Armenians
  • Websites
  • Հայերեն բաժին

CUSTOM LINKS

  • Home
  • About
  • Contact

RANDOM POSTS

item-thumbnail

President Armen Sarkissian to attend World Future Energy Summit in Abu Dhabi

item-thumbnail

Ներգաղթի նոր պայմաններ

item-thumbnail

Ո՞վ են սփիւռքի իսկական որոշողները. Who are the real decision makers in the Armenian Diaspora?. Հրաչ Քալսահակեան

TAG CLOUD

Armenian Art Armenian Catholics Armenian Christmas Armenian Costumes Armenian Genocide Armenian Songs Armenian Velvet Revolution Azad-Hye Celebrations Cyprus Armenians Daniel Varoujan Hejinian Diaspora Diaspora Armenians Education Emma Kant Emma Karapetyan Ethiopian Armenians Garni Geghard Genocide Goris Greece Hidden Armenians History Iraqi Armenians Kessab Kessabtzis Language Lebanese Armenians Meri Martirosyan Music Music Application Nana Aramyan Nikol Pashinyan Norway Ottoman Empire Paris Speech Therapy Syrian Armenians Syunik Turkey Turkish Armenians UAE Armenians Vardavar Western Armenia

Search this website

© 2023 Azad-Hye . Designed by Wpinhands
Scroll