Սփյուռքահայ Ժիրայր Բաբազյանը ներկայացրեց իր նոր պիեսը

Սփյուռքահայ Ժիրայր Բաբազյանը ներկայացրեց իր նոր պիեսը

http://www.azad-hye.com   կայքը ներկայացնում է Էքսկլյուզիվ զրույց դերասան, ռեժիսոր, թատերագետ, տարբեր համալսարանների դասախոս, Տիգրան Չուհաջյանի Միջազգային ինստիտուտի (Փարիզ) հիմնադիր տնօրեն ժիրայր Բաբազյանի հետ:

Ժիրայր Բաբազյանը ծնվել է Եգիպտոսում, հայ երաժիշտների ընտանիքում։

Արժանացել է ՀՀ նախագահական Մովսես Խորենացու շքանշանին, ինչպես նաև Հայաստանի Մշակույթի նախարարության Ոսկե Մեդալի, միջազգային բեմերում Հայ բանաստեղծությունը, թատրոնն ու օպերան տարածելու իր բազմաթիվ աշխատանքների համար:

           

Ինչպես նշեց  բեմադրիչ Ժիրայր Փափազյանը.

-Արդեն մոտ երկու տարի է ինչ Հայաստան եմ վերադարձել, տարբեր առաջարկներ եմ ստացել: Առիթներից մեկը վերջերս Երևանի  «Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն» -ում բեմադրված  «Ատամնաբույժն արևելյան» ներկայացումն էր: Սա թվով երկրորդ ներկայացումն էր, առաջինը՝  «Արի երազենք» -ն էր: Չհաշված մնացած աշխատանքներս:

Ներկայացումը բեմադրել էի Ֆրանսիայում ֆրանսերենով և տեղի հանդիսատեսի համար, սցենարը քիչ թե շատ չարաճճի էր, համարձակ տեսարաններ ուներ, որոնք ես փորձել եմ մուլտֆիլմի նման ներկայացնել, մտավախություն կար, որ տեղի հանդիսատեսը չի ընկալի այն, սակայն ինչպես լեփ-լեցուն դահլիճն ու հանդիսատեսի ծափողջույններն են փաստում, այն ընդուվել է ջերմորեն:

Շատ կացանկայի որ մեր սփուռքը միահամուռ լինի, դրամահավաք  կազմակերպի և միայն Հայաստանի թատրոնի համար ֆոնդ ստեղծվի: Որպեսզի կարողանանք բազում աշխատանքներ կատարել: Քանի որ շատ հրավերներ կան, ցանկանում եմ աշխատել,համագործակցել,  սակայն գումարային խնդիր է առաջանում, սուղ բյուջեի պատճառով: Տեղի միակ խնդիրը դա է:

Այժմ ցանկանում եմ այս ներկայացումը բեմադրել նաև Եգիպտոսում, հուսով եմ կստացվի: Ընթացքի մեջ է:

Ապագա նորություններից խոսելով է, թատերագետը նշեց, որ շուտով «Կամերային թատրոն»-ում կլինի նոր ներկայացում, «Ննջասենյակների զավեշտ»,  անգլիական պիեսը:

Պատրաստեց Էմմա Կարապետյանը