Մեկնարկել է սփյուռքի նախարարի աշխատանքային այցը ԱՄՆ

Մեկնարկել է սփյուռքի նախարարի աշխատանքային այցը ԱՄՆ

Ինչպես azad-hye.com-ը տեղեկանում է սփյուռքի նախարարությունից,

Հուլիսի 28-ին սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ :

Նույն օրը նախարարը Գլենդեյլում, Լոս Անջելես,  հանդիպել է Հայ-ամերիկյան թանգարանի խորհրդի անդամների հետ:

Հուլիսի 29-ին նախարարը հանդիպել է Իրաքահայ միության ղեկավարների, Իրավաբանների հայկական ասոցիացիայի ղեկավարների, Հայ բարեգործական ընդհանուր միության ղեկավարների հետ:

Նույն օրը Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել նաև Հայ հեղափոխական դաշնակցության և կից մարմինների հետ:

Հանդիպում է տեղի ունեցել նաև համայնքային երիտասարդական կազմակերպությունների և հայկական ուսանողական միությունների հետ:

Նախարարը հանդիպել է Ռամկավար ազատական կուսակցության ղեկավարների և Իրանահայ միության անդամների  հետ:

Հուլիսի 30-ին սփյուռքի նախարարի հանդիպումները կշարունակվեն: