Եզակի Կապանն իր եզակի կառույցով

Եզակի Կապանն իր եզակի կառույցով

Կապան կամ Ղափան քաղաքը կազմավորվել է 1928 թվականին։ 1996թ. Սյունիքի մարզկենտրոնն է: Այն գտնվում է երկրի հարավ-արևելքում, Ողջի գետի ափին, Խուստուփ լեռան հյուսիսային ստորոտին: Քաղաքն աչքին է ընկնում իր չքնաղ բնությամբ: Այստեղ կարել է նկատել գեղեցիկ, եզակի ճարտարապետական լուծումներով կառույցներ:

Կապանի, քաղաքի հեռանկարների և եզակի կառույցներից մեկի՝ ատիճանաձև շենքերի մասին էլ Azad-hye.com-կայքը Ձեզ է ներկայացնում Կապան քաղաքի Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ՝  Արմեն Ստեփանյանի  հետ զրույցը:

1.-Կապանը քաղաքի կարգավիճակ է ստացել միայն 1938 թվականին: Ի՞նչպես էր նախագծվում հատակագիծը և ի՞նչ ճարտարապետական լուծումներ էին կիրառում սովետական դարաշրջանում:

-Այո Կապանը կարգավիճակ է ստացել 1938 թվականին: Այդ ժամանակ շատ աղքատիկ տներ էին: Դրանից հետո արդեն աստիճանաբար սկսեցին շինություններ կառուցվել:

Եվ բնականաբար ճարտարապետության զարգացման բազմադարյան պատմության ընթացքում գիտության և տեխնիկայի մակարդակին համապատասխան մշակվել են շենքերի կառուցվածքների բազմազան տիպեր: Ճարտարապետական շինությունները ծառայում հասարակության գեղագիտության պահանջներին: Եվ իհարկեժամանակները փոխվում են, տեխնիկական ու նյութական հնարավորությունները ևս:

Կապան նշանակում է կիրճ, լեռնանցք:  Բառի բացատրությունն արդեն հուշում է, որ մեր քաղաքը շրջապատված է լեռներով, հետևաբար ռելիեֆային ճարտարապետությունն էլ մեզ մոտ ակտուալ է, ինչի շնորհիվ էլ քաղաքն եզակի է դառնում:

Եզակի կառույցներից է Կապանի աստիճանաձև շենքերը: Այստեղ կիրառված է կասադային ճարտարապետությունը, գլխավոր խնդիրը ճիշտ օգտագործել ռելիեֆը:

Ռելիֆին համապատասխանեցրել են կառույցին,  այս պարագայում իդեալական համակցություն է ստացվել, ինչի արդյունքում նաման յուրօրինակ կառույց: Սրանք եզակի երևույթներ են։ Նման կառույցներից է Երևանյանի Հրազդան ստադիոնը: Ասեմ, որ սովետական դարաշրջանում կառուցված այս ոճը կիրառվում է նաև մեր ժամանակներում:

Մեզ մոտ ակտուալ է նաև ուռուցիկ ռելիեֆը, որն իր հերթին ստորաբաժանվում է ցածրի՝ հարթաքանդակ, և բարձրի՝ բարձրաքանդակ: Այս տեսակը հայտնի է դեռևս պալեոլիթի դարաշրջանից, մեծ զարգացում է գտել անտիկ արվեստում, Հայաստանում, Վերածննդի և հետագա շրջանների քանդակագործությունում:

2.-Ինչպես նշեցիք քաղաքն առանձնանում է հատկապես  աստիճանաձև շենքերով: Ի՞ նչ կասեք այս յուրօրինակ ճարտարապետական լուծման մասին:

-Քանի որ քաղաքը ձգված է վտակների և գետերի վրա, այդ իսկ պատճառով նման կառույցները մեզ մոտ ակտուալ են: Այս շենքերը սկսեցին կառուցվել դեռևս 1970- ական թվականներին, նախագիծը իրականացրել է Հայ նաագիծ ինստիտուտը: Ճարտարապետը՝ Ամալյա Վարդանյանն է, նախագծողը՝ Կառլեն Ղազարյանը: Մենք շատ հպարտ ենք, որ մեր քաղաքում կան նման շենքեր, որոնք աչք են շոյում իրենց ինքնատիպությամբ և ինչու ոչ, բազմաթիվ զոսաշրջիկների ուղղորդում դեպի մեր այս փոքրիկ սարերով շրջապատված դրախտավայրը, որը կարծես փոքրիկ Շվեցարիան է հիշեցնում։  1989_1990 թթ. նախատեսված էր 20 շենք ևս կառուցել, սակայն հասարակարգը փոխվեց ամեն ինչ մնաց այդպես։

3.-Խոսենք վտանգների մասին, որքանով են դիմացկունությունը ստորգետնյա ցնցումներին:

-Բնականաբար կառույցները կառուցելիս հաշվի է առնվում նաև աղետների վտանգը: Այդ ամենը հաշվարկվում է: Սովետական հաշվարկների ժամանակ մինչև 7-8 բալ էր հաշվարկվում:

Դրանից հետո երբ եղավ Լենինականի երկրաշարժը արդեն դրանք հաշվի առնելով 9 բալային դիմացկունությամբ շենքեր սկսվեց նախագծվել։ Եվ այս աստիճանաձև ձգված շենքերից վերջին երկուսը այդ ժամանակ կառուցվեց:

4.-Վերջերս քննարկվում էր քաղաքի նոր գլխավոր հատակագիծը, ի՞նչ կասեք այդ մասին:

-Այո Կապանում փոփոխություններ են սպասվում: Նոյեմբերի 5-ից հետո քաղաքում խոշորացումներ տեղի կունենան։ 32գյուղական համայնք կմիանան քաղաքին՝ դառնալով համայնք։ Քաղաքում կիրականացվեն նաև բարեկարգումներ:

Նոր փոփոխություններով քաղաքի  այդ շենքերը որևէ փոփոխության չեն ենթարկվի: Բնականաբար Կապանում առկա 253 բազմաբնակարան  շենքերը չնայած իրենց դիմցկունությանը արդեն հին են, այդ իսկ պատճառով վերազինման կամ ամրացման համար կկատարվեն ուսումնասիրություններ:

Ի դեպ Նմանատիպ աստիճանաձև կառույց  է նախատեսվում կառուցել դեպի Կավարտ ձգվող լանջին։ Սակայն այստեղ ռելիֆը հարդեցվում է։

Պատրաստեց՝ Էմմա Կարապետըյանը