• Home
  • About
  • Contact
  • Social Media
  • facebook
  • twitter
  • flickr
  • blogger
  • youtube

blog-logo

  • Home
  • Pan-Armenian News
  • UAE Armenians
  • Hrach Kalsahakian
  • Հայերեն բաժին
  • القسم العربي
  • Archives
    • News
    • Articles
    • Directory

Նիարի Գորջյանը ստեղծել է հայրենադարձությանը նվիրված ինտերնետային կայք

March 28, 2009
A+ A-
Email Print


?Ազատ-Հայ?, 17 հունիսի 2008թ.
Աղբյուրը` (
Azad Hye)


Նիարի Գորջյանը TransitionToArmenia.com ինտերնետային կայքի հիմնադիրն է: Սա ինտերակտիվ կայք է, որը քննարկումներ ունենալու հնարավորություն է տալիս Հայաստան տեղափոխվելու մտադրություն ունեցող հայերին ու նրանց, ովքեր արդեն տեղափոխվել են Հայաստան:



Նիարին հինգ տարեկանից բնակվում է ԱՄՆ-ում, խորհրդատվական հոգեբանության գիտության թեկնածու է: Հայկական տարբեր կազմակերպությունների, այդ թվում` ?Երկիր և մշակույթ? կազմակերպության, Կալիֆոռնիայի ?Հայ ուսանողների միության? ակտիվ անդամ է: 2007 թվականին Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնեսի և կառավարման բաժնում դասավանդել է կառավարում:


Մենք Նիարի Գորջյանի հետ զրուցելու հնարավորություն ունեցանք (կայքը` http://www.transitiontoarmenia.com):


Ինչպե՞ս ծնվեց կայքի գաղափարը: Հե՞շտ էր արդյոք այն կյանքի կոչել:


Կայքը ստեղծելու գաղափարը ծնվեց իմ անձնական փորձառությունից` երկու իրադարձությունների ազդեցությամբ` 2007 թվականին, երբ Հայաստան եկա և հետո, երբ Նահանգներ վերադարձա: Հայաստանում շատ էի ուզում հանդիպել մարդկանց, ովքեր մշտական բնակության նպատակով տեղափոխվել էին Հայաստան (նրանց հայրենադարձ են անվանում), ուզում էի զրուցել նրանց հետ իրենց փորձառության մասին, սակայն նման մարդկանց գտնելու հնարավորություն չունեի: Փոքրաթիվ հայրենադարձները, ում հետ հնարավորություն ունեցա հանդիպելու, ընկերներիս ընկերներն էին, ովքեր ասում էին, որ գոհ են իրենց վերադարձից, իսկ մի երիտասարդ կին, կիսելով ինձ հետ իր զգացմունքներն, ասաց. ?Ռուսաստանը պարզապես բնակության վայր էր: Հայաստանն իմ տունն է?: Հայաստանում նաև հասկացա, որ հայրենադարձներն ստեղծել են իրենց շրջանակները: Օրինակ` Իրանից հայրենադարձվածները միմյանց հետ են շփվում, ԱՄՆ-ից եկածներն էլ իրենց խումբն են ստեղծել: Ինձ հուզում էր այն հարցը, թե ինչու՞ չեն շփվում իրար հետ:


Նահանգներ վերադառնալուց հետո շատ սփյուռքահայեր հարյուրավոր հարցեր էին ուղղում ինձ: Ասենք` գո՞հ են արդյոք հայրենադարձները, ինչպիսի՞ն է նրանց կյանքը Հայաստանում: Դժվա՞ր է արդյոք բիզնես սկսել Հայաստանում: Չգիտեի, թե կոնկրետ ինչպես պատասխանեմ նրանց հարցերին:


Բոլոր այս հարցերը նոր ուժով բորբոքեցին իմ նվիրական երազանքն այն մասին, որ մի օր բոլոր սփյուռքահայերը տեղափոխվեն Հայաստան: Այդ ուժեղ ցանկության արդյունքում էլ ծնվեց Transitiontoarmenia.com կայքը ստեղծելու գաղափարը:


Հայրենադարձության խնդիրներով զբաղվող մի քանի հայկական կայքեր կան: Ո՞րն է ձեր կայքի առանձնահատկությունը:


TransitionToArmenia.com-ը երկու առնձնահատկություն ունի` այն ինտերակտիվ է և միևնույն ժամանակ` անհատական: Հայրենադարձության մասին օգտակար տեղեկություններ պարունակող շատ ինտերնետային կայքեր կան, բայց դրանք ինտերակտիվություն չեն ապահովում: Մարդկանց համար կարևոր է ինչպես համարժեք տեղեկատվությունն, այնպես էլ այլ մարդկանց փորձառության մասին տեղեկանալու հնարավորությունը: Մեր կայքում երկուսն էլ առկա են: Երկրորդ կարևոր առանձնահատկությունը ?անհատականացումն? է, այսինքն` մարդիկ հնարավորություն ունեն անձամբ իրենց հուզող խնդիրների վերաբերյալ հարցեր ուղղել: Ասենք` կա՞ արդյոք լավ մարզասրահ Հայաստանում, ինչպիսի՞ն են Հայաստանի կանայք:


Ու՞մ համար է ավելի օգտակար ձեր կայքը` նրանց, ովքեր արդեն հայրենադարձվել են, թե՞ նրանց, ովքեր ծրագրում են տեղափոխվել Հայաստան:


Կայքը նախատեսված է այնպես, որ հավասարաչափ օգտակար լինի երկու խմբերի համար էլ: Նրանց համար, ովքեր արդեն տեղափոխվել են, այն միմյանց հանդիպելու և աջակցելու հնարավորություն է ընձեռում: Նրանց, ովքեր ծրագրում են վերադառնալ, կայքն առաջարկում է ծանոթանալ և զրուցել հայրենադարձվածների հետ, հարցեր ուղղել նրանց, ինչպես նաև հանդիպել ու համագործակցել աշխարհի տարբեր երկրներում բնակվող և Հայաստան տեղափոխվելու մտադրություն ունեցող հայերի հետ:


Կայքի անդամները միայն բլոգերում և ֆորումներու՞մ են հաղորդակցվում, թե՞ նաև դեմ առ դեմ հանդիպելու հնարավորություն ունեն:


Այո, նրանք կարծիքներ են փոխանակում և միմյանց իրենց փորձառության մասին պատմում բլոգերում և ֆորումներում, ինչպես նաև մասնակցում են իրենց հետաքրքրող թեմաներով տարբեր քննարկումներին: Եթե քննարկումների արդյունքում նրանց մոտ հանդիպելու ցանկություն է առաջանում, այդ դեպքում կարող են օգտվել կայքի ընձեռած` մասնավոր նամակագրության հնարավորությունից` կարող են փոխանակել անձնական կոնտակտային տեղեկատվություն, պայմանավորվել և հանդիպել դեմ առ դեմ:


Կարծում եք` Մերձավոր Արևելքի հայերն ավելի՞ են հակված հայրենադարձությանը, քան մյուս հայ համայնքների ներկայացուցիչները:


Միանշանա′կ: Իմ անձնական փորձից գիտեմ, որ Մերձավոր Արևելքի հայերը հայրենիք վերադառնալու մեծ ցանկություն ունեն, ավելի մեծ, քան մյուս հայ համայնքների անդամները:


Ի՞նչ հիմնական խնդիրներ պետք է լուծեք` ձեր կայքում հնարավորին մեծ թվով մարդիկ ներգրավելու համար:


Հիմնական խնդիրը կայքի գովազդումն է, որը մեծ ջանքեր ու շատ ժամանակ է պահանջում: Երբ կարողանանք այնպես անել, որ մեծ թվով մարդիկ տեղեկանան կայքի մասին և օգտվեն նրա ընձեռած հնարավորություններից, համոզված եմ, որ կայքի անդամների թիվը կավելանա` պարզապես միմյանց կայքի մասին տեղեկացնելով:


Ի՞նչ դեր է խաղացել խորհրդատու հոգեբանի ձեր մասնագիտութունը կայքի մտահղացման գործում:


Մասնագիտությանս շնորհիվ ես գիտելիքներ եմ ձեռք բերել և′ հոգեբանության, և′ գործարարության բնագավառում: Դա ինձ օգնում է ավելի հեշտությամբ հասկանալ մարդկանց կարիքները:


Ինչպե՞ս եք պատրաստվում տեղեկացնել հայությանը ձեր կայքի մասին:


Այժմ մամուլի հաղորդագրություններ եմ ուղարկում աշխարհի բոլոր հայկական լրատվամիջոցներին` տպագիր մամուլին և լրատվական կայաններին:


Մասնագիտական ի՞նչ կարողություններ են պահանջվում հայրենադարձության հարթ գործընթաց ապահովելու համար: Արդո՞ք ձեր կայքում կարելի է գտնել խորհուրդներ վերաբնակեցման կարևոր և նուրբ որոշման հետ առնչվող խնդիրների վերաբերյալ:


Կայքում ծավալված քննարկումների ընթացքում ոմանք խորհուրդ են տալիս բերել այնքան գումար, որը կբավականացնի մեկ տարի ապրելու համար, մինչև աշխատանք գտնելը, պատրաստ լինել խիստ ձմեռային եղանակին, ընդհանուր պատկերացում կազմել Հայաստանի շուկայի կառուցվածքի և մշակույթի մասին: Վերջինի մասին, օրինակ, տեղեկություններ կարելի է ստանալ հենց կայքի անդամ հայրենադարձներից:


Կայքն արդյունավետ կառավարելու համար արդյո՞ք անհրաժեշտ է, որպեսզի դուք բնակվեք Հայաստանում:


Ինտերնետի շնորհիվ ես կարող եմ արդյունավետ կառավարել կայքը աշխարհի ցանկացած կետից:


Original English text: Niary Gorjian founds website dedicted to relocating to Armenia


Armenian text by Ararat Center for Strategic Research

author-avatar

Posted by Azad-Hye

Like to share?

Social Media

  • facebook
  • twitter
  • flickr
  • blogger
  • youtube
Newer PostՄանրակերտներու վարպետը
Older Post10 February – 05 March 2009

POPULAR

item-thumbnail

Vardavar (water pouring) international festival in Armenia gains popularity

July 17, 2015
item-thumbnail

Rebecca Malikian’s novel “The Caravan of Death”

July 10, 2015
item-thumbnail

Erebouni pen launched in Dubai and other cities

April 12, 2015
item-thumbnail

Discrete Video Modeling for children with special needs in Armenia

February 23, 2016
item-thumbnail

Nana Aramyan’s art and her exceptional inspiration

September 12, 2015

LATEST

item-thumbnail

تواصل تركيا سياستها التقليدية بتبرير الإبادة الأرمنية والتهديد

August 11, 2020
item-thumbnail

Ptit: Armenian language website for children and teenagers

June 20, 2020
item-thumbnail

Vartine Ohanian Minister of Youth and Sports in the New Lebanese Government

January 22, 2020
item-thumbnail

Հայաստանի լեռնահարստացման կոմբինատը՝ «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն պատրաստվում է մեծամաշտաբ ծրագիր իրականացնել

January 21, 2020
item-thumbnail

Traditional Armenian Pilgrimage in Chinsurah

January 15, 2020

COMMENTS

Azad-Hye on In memory of AUB Medical Alumni who died during the First World War
Azad-Hye on Kessab Ousoumnasirats celebrates centennial
Lawrence Danny CPA on Kessab Ousoumnasirats celebrates centennial
Stephensmith on Pizza making vending machine invented by Puzant Khachadourian
ALEXANIAN on Astghik Voskerchyan: Every element in my environment has a role in my creations

Categories

  • Applications
  • Chinese Armenians
  • Cyprus Armenians
  • Egyptian Armenians
  • Ethiopian Armenians
  • European Armenians
  • Hrach Kalsahakian
  • Indian Armenians
  • Interviews
  • Iraqi Armenians
  • Lebanese Armenians
  • Music
  • Pan-Armenian News
    • Art
    • Books
    • Business
    • Celebrations
    • Courses and Camps
    • Documentaries
    • Education
    • Energy
    • Festivals
    • Genocide
    • History
    • Interviews
    • Language
    • Poetry
    • Politics
    • Tourism
  • Religion
  • Syrian Armenians
  • Turkish Armenians
  • UAE Armenians
  • Websites
  • Հայերեն բաժին
  • القسم العربي

CUSTOM LINKS

  • Home
  • About
  • Contact
  • Social Media

RANDOM POSTS

item-thumbnail

Kevork Mourad’s work exhibited in Dubai

item-thumbnail

Հակասթրես + Ցոլակ Հակոբյանի հետ

item-thumbnail

Սփյուռքի նախարարն ընդունեց Վերապատվելի Հարություն Սելիմյանին

TAG CLOUD

Armenian Art Armenian Catholics Armenian Christmas Armenian Costumes Armenian Genocide Armenian Songs Armenian Velvet Revolution Azad-Hye Celebrations Cyprus Armenians Daniel Varoujan Hejinian Diaspora Armenians Education Emma Kant Emma Karapetyan Ethiopian Armenians Garni Geghard Genocide Goris Greece Hidden Armenians History Iraqi Armenians Kessab Kessabtzis Krikor Jabotian Language Lebanese Armenians Meri Martirosyan Music Music Application Nana Aramyan Nikol Pashinyan Norway Ottoman Empire Paris Speech Therapy Syrian Armenians Syunik Turkey Turkish Armenians UAE Armenians Vardavar Western Armenia

Azad-Hye on FLICKER

© 2021 Azad-Hye . Designed by Wpinhands
Scroll