Diaspora Armenians vacationing in Armenia

Diaspora Armenians vacationing in Armenia








Jana Papoyan


By Emma Karapetyan


Azad-Hye


Resting is one of life's most important prerequisites. Experts believe that there's no specified time for rest, it all depends on the person's organism, but everyone needs some rest. Working hard affects the human's nervous and cardio vascular systems, which could cause a series of illnesses. This is what Yerevan's N17 policlinic's “Family Medicine” department's coordinator Jana Papoyan stated.


Let's find out what kind of vacationing the Diaspora Armenians prefer.


Maria Yakubyan


I had lived in Russia for many years. Every time I came back to Armenia, I headed first to Sevan, and because my mother was born there, I always chose blue-eyed Sevan for my vacation. I love the “Harsnakar” hotel complex, which is located on a hill in Sevan. I?m so content with the conditions and I?m specifically happy with the fact that some of the shores are free of charge. Whenever I went back, I always took Armenia back with me, various souvenirs symbolizing Masis. I would like for all those Armenians living abroad not to forget our heavenly country and visit it at least once in a while, the country that unites us all in one word: “Armenia”.


Anastas Papyan


I usually come to Armenia in the summer from the US to rest. The first thing I do is to visit the Tsitsernakaberd memorial complex [dedicated to the Armenian Genocide]; this is an obligation for me. Only then I can start relaxing and I go to Jermuk. I am very happy with the serving personnel both in Sevan and Jermuk, but I noticed that the majority of those relaxing in Jermuk are not from Armenia. After conversing with the local Armenians I found out that the prices are not reasonable for them, and only few have the possibility to vacation there. This is unfortunate of course. However, I believe that Armenia is gradually prospering and everyone ? regardless of their work conditions – will be able to enjoy their vacations in here. I would have loved to stay longer in Armenia, but duty calls. However, I leave with the promise to return. I have big plans that I intend to carry out in Armenia in the near future. 


Satenik Karapetyan


Armenia is the most beautiful country for me and there are several places in our motherland where one can relax. I visit Armenia for one week every year in order to enjoy the quietness. I have been living in USA for over twenty years, but I never miss the chance to come and enjoy my time in Armenia. I believe it is important to be able to understand the leisure traditions. In Armenia, I visit different places every day (Tsaghkadzor, Dilijan, Khor Virap, Sevan), but last summer I found out a new and an interesting place for rest, a beautiful place in the forest called “Tej Ler” where I enjoyed my time to the maximum. Unfortunately, I wasn't able to go there this summer, but I will do so next year for sure.


Wherever I go, I am never able to relax both physically and psychologically the way I do in Armenia. 


Zaven Antonyan


I have been living in Germany for 10 years. I visit Armenia almost every summer in order to rest.  Last year I spent two weeks in here, my days were hectic because there are a lot of people to see and I cannot do without visiting Garni, Keghart and Arzni. I can't complain about the prices in Armenia, but I also notice that my acquaintances prefer to vacation in Georgia, because as they say, staying in Sevan or Georgia cost the same, which means that the prices are reasonable for those of us who live abroad, but not for the locals. However, I do my best to enjoy every minute in my homeland. 


Hrach Kalsahakian







Hrach Kalsahakian


The last time I was in Armenia, I stayed in Yerevan, in one of the city's central apartments, which was equipped with all the facilities. But I have plans to visit interesting sites outside of Yerevan the next time I'm here.


Usually when I'm in Armenia, I spend my time roaming around the city, looking for new cafes, visiting heritage sites, following cultural programs, and often arranging to meet with old friends.


I find it convenient to visit the Republic Square and the Opera Square and of course the Holy Etchmiadzin.


As souvenirs, we usually take with us various stuff, sometimes books and sometimes even dried fruits. According to my view, if the prices in Armenia were a bit more reasonable, it would have been more favorable place for vacationing.


Translated by Nanor Mikayelian






TEXT IN ARMENIAN


Սփյուռքահայերի հանգիստը Հայաստանում


Էմմա Կարապետյան


Ազատ-Հայ


Հանգստնալը մեր կյանքի կարևորագույն նախապայմաններից է: Մասնագետները գտնում են, որ օրգանիզմի հանգստի  համար սահմանված հատուկ ժամանակ չկա, դա կախված է մարդու օրգանիզմից, սակայն յուրաքանչյուր օրգանիզմ կարիք ունի որոշակի հանգստի, քանի որ, լարված աշխատանքից տուժում են մարդու նյարդային, սիրտ-անոթային համակարգերը, որոնք կարող են մի շարք հիվանդությունների պատճառ հանդիսանալ:


Մեզ հետ ունեցած զրույցում այս է փաստում է,  Երևանի N17 պոլիկլինիկայի  ընտանեկան բժշկության բաժնի կորդինատոր Ժաննա Պապոյանը: Իսկ թե ինչպիսի հանգիստ են նախընտրում սփուռքից ժամանած մեր հայրենակիցները փորձենք  պարզել նրանցից:              


Մարիա Յակուբյան


Երկար  տարիներ ապրել եմ Ռուսաստանում: Ամեն անգամ Հայաստան գալուն պես առաջինը այցելում էի Սևան, և քանի որ մայրս ծնվել է Սևանում, այդ իսկ պատճառով որպես հանգստի վայր ընտրում եմ հենց կապուտաչյա Սևանը: Տպավորված եմ Սևանում գտնվող ?Հարսնաքար? հյուրանոցային համալիրով` կառուցված բլրի վրա: Գոհ եմ տեղի պայմաններից, և շատ ուրախացրեց մեկ հանգամանք, պարզվում է արդեն Սևանի որոշ ափերից կարելի է օգտվել նույնիսկ անվճար, կարծում եմ սա տեղացիների համար արժանի քայլ էր:


Միշտ Հայաստանից ինձ հետ տարել եմ Հայասատնը` Մասիսը խորհրդանշող տարատեսակ հուշանվերներ: Ցանկանում եմ, որ բոլոր Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները չմոռանան մեր չքնաղ երկիրը, եթե գոնե ոչ ընդմիշտ, ապա երբեմն այցելեն այս դրախտային երկիրը, որը բոլորիս միավորում է մեկ բառի մեջ` Հայ:









Zaven Antonyan

Անաստաս Պապյան


Ես ամռանը սովորաբար Ամերիկայից ժամանում եմ Հայաստան` որպեսզի հանգստանամ: Երբ գալիս եմ, առաջին հերթին այցելում եմ Ծիծեռնակաբերդ` սա ինձ համար պարտականություն է: Այնուհետև արդեն անցնում եմ հանգստի, առաջին հերթին Ջերմուկ: Սպասարկող անձնակազմից` թե Սևանի և թե Ջերմուկի գոհ եմ, սակայն ես նկատեցի մի հանգամանք, որ Ջերմուկում հանգստացողներիս մեծամասնությունը դրսից ենք:


Զրուցելով տեղի հայերի հետ, հասկացա, որ գները Հայաստանաբնակ հայերի համար բարձր են համարվում, հատկապես կենտրոնական վայրերում, և շատ քչերը հնարավորություն ունեն հանգստանալու այդտեղ: Ցավալի է ինչ խոսք, սակայն կարծում եմ գնալով Հայստանը կբարգավաճի, և բոլորը անկախ աշխատանքի պայմաններից կկարողանան վայելել Հայսատնում լիարժեք հանգիստ: Իսկ ես այսքանով կավարտեմ հանգիստս Հայաստանում, կցանկանայի շատ մնալ, ցավոք չեմ կարող գործերս բազմազան են,  բայց գնում եմ այն խոստումով, որ անպայման կվերադառնամ: Հայաստանի հետ կապված մեծ ծրագրեր ունեմ, որի մասին այժմ կցանկանայի լռել` մինչև ի կատար ածվի:


Սաթենիկ Կարապետյան


Հայաստանը, ինձ համար, աշխարհի ամենագեղեցիկ երկիրն է, և մեր Հայոց բնաշխարհը` չքնաղ վայրեր ունի, որտեղ կարելի է լիարժեք հանգստանալ: Ես ամեն տարի մեկ շաբաթով այցելում եմ Հայաստան, վայելելու մեր բնաշխարհի հրաշալի հանգիստը: Արդեն քսան տարուց ավել է, ապրում եմ Ամերիկայում սակայն ամեն մի առիթ օգտագործում եմ, մեր հիանալի երկրում հանգիստս վայելելու համար: Կարծում եմ շատ կարևոր է հանգստի կուլտուրային տիրապետել կարողանալը ես Հայսատանում:


Ամեն օր այցելում եմ տարբեր վայրեր` Ծաղկաձոր, Դիլիջան, Խոր Վիրապ Սևան, սակայն անցած ամառ ես ինձ համար նոր շատ հետաքրքիր հանգստի վայր եմ բացահայտել` դա  անտառում գողտրիկ մի վայր է, որը կոչվում է եթե չեմ սխալվում ?թեժ լեռ?, որտեղ և վայելել եմ հանգիստս: Ցավոք սրտի այս ամառ չկարողացա այցելել, սակայն հաջորդ ամառ անպայման կայցելեմ:


Ինչ երկիր էլ որ գնում եմ չեմ կարողանում թե՛ հոգեպես և թե՛ ֆիզիկապես այնպես հանգստանալ ինչպես Հայաստանում:


Զավեն Անտոնյան


Արդեն  տասը տարի է ապրում եմ Գերմանիայում: Գրեթե ամեն ամառ այցելում եմ Հայաստան, հանգստանալու: Անցած տարի  Հայաստան եմ այցելել երկու շաբաթով, օրերս շատ խիտ էին լինում, քանի որ շատ ծանոթներ ունեմ որոնց պետք է այցելեմ, և դրա հետ մեկտեղ չեմ կարող չգնալ Գառնի, Գեղարդ, Արզնի:


Հայաստանյան գնային համակրգից դժգոհ չեմ, սակայն չեմ կարող չնկատել, որ իմ Հայաստանում բնակվող բարեկամները, նախընտրում են Վրաստանում հանգստանալ, քանի որ` ինչպես նրանք են նշում` Սևանում և Վրաստանում հանգստանալը նույն արժողությունն ունի: Այսինքն մեզ` դրսից եկածներիս համար մատչելի է, իսկ տեղացիների համար ոչ:









Maria Yacubyan

Ինչև է, փորձում եմ հարմարեցնել ժամերս, որպեսզի վայելեմ Հայոց հողի վրա ամեն մի վայրկիանս:


Հրաչ Քալսահակյան


Վերջին անգամ Հայաստանում  հանգիստս անց եմ կացրել անմիջապես Երևանում, քաղաքի կենտրոնական բնակարաններից մեկում, որը օժտված էր բոլոր հարմարություններով: Սակայն հաջորդ անգամ ծրագրում եմ Երևանից դուրս հետաքրքիր վայրեր այցելել:


Իսկ սովորաբար Հայաստանում օրս անցկացնում եմ երբեմն ուղակի Երևանում զբոսնելով, նոր սրճարաններ փնտրելով, մշակութային վայրեր այցելելով, մշակութային ծրագրերին հետևելով, և շատ հաճախ ուղղակի ծանոթներիս հետ հանդիպումներ կազմակերպելով:


Նպատակահարմար եմ գտնում միշտ, Հանրապետության և Օպերայի հրապարակ, և իհարկե Էջմիածին այցելելը:


Սովորաբար Հայաստանից մեզ հետ վերցնում ենք տարատեսակ հուշանվերներ, երբեմն գրքեր, իսկ երբեմն նույնիսկ պահածոյացված ուտելիքներ:


Ըստ իս եթե Հայաստանում գները մի փոքր մատչելի լինեն, ապա դա հանգստի համար առավել բարենպաստ կլինի: