Hasmik Karapetyan: Armenia's most romantic singer

Hasmik Karapetyan: Armenia's most romantic singer

By Meri Martirosyan


Azad-Hye


Interview with popular singer Hasmik Karapetyan:


How long have you been performing professionally on stage and whom do you consider your mentor?


I've been performing for 15 years now. I took my first steps in the Ardzagang (Echo) studios. Afterwards I worked at the Armenian State Theatre of Song for two years and I consider the theatre's artistic director Arthur Grigoryan my mentor.


Why did you choose this genre and should we expect any changes?


Pop music is my style, but since I'm a singer-songwriter, whatever I sing comes from the heart. I have 9 video clips and 2 songs in rock style and I'm preparing for another rock song to be released soon; it's a duet with the young rock singer Gor Sujyan.


Many sing according to the demand, namely folk and rabiz, which are profitable, you are not one of them, how come?


Everyone is unique with the art they present, I do not want to imitate others, I can sing only what I can feel from within. I once felt like singing folk, and I tried it during the “Yerg Yergots” show, I sang “Ampi Takits” (Under the Cloud).


Do you agree that the end justifies the means? What do you refuse to do to attain your goals?


I'm one of those people who always calculate their steps ahead of time; I always make sure no one is hurt on the way. I'd do anything to attain my goals, but it would never be at someone else?s expense; I'd fulfill my dream without causing any damages.


Is having a producer and filming clips a costly pleasure?


There are 2-3 professional producers in Armenia and lots of creative minds, but most of the time we can't find the means to carry these creative ideas out. We have a lot of clip directors and most of them are really talented. Yes it's a costly pleasure, but when you have the income, you'd be willing to pay the money to improve your work.


You've been on the stage for a long time now, how come you haven't had a solo concert yet?


I'm a bit meticulous in nature; I want my solo concert to be unique. Anyways, I'm planning on having a solo concert hopefully very soon.


Who did you inherit your talent from?


My grandma had a beautiful voice and she sang, but not professionally. I think she's the one I inherited my singing talent from.


You have a big number of fans in the Diaspora. What's the difference between the two audiences?


They're not so different to tell you the truth. In fact, the audience is more cordial in the Diaspora, they always have nostalgia. Let me also add that, as a rule, people either love my songs or can't stand them, there's nothing in between. I love our compatriots around the world and I hope they always stand by me and support me.


What are your leisure activities?


I like to dance, to travel. I like to read philosophy and I love my job as a presenter.


Do you believe in destiny or you believe that everyone controls their life?


I believe in both. I believe in destiny but I also believe that God sends us signs, we just have to be attentive, and then we can change many things.


Do you consider yourself a happy person, and do you think there's something missing in your life?


Of course I consider myself happy because I have a good family, good friends, and a lovely job. One day when I have my own family – a husband and a child- I will be on top of the world.


Your songs are so romantic. May we assume that you are a romantic person as well?


Yes, and I consider it a good quality, although it gets in the way sometimes. Romantic people somehow stay childish in one aspect or another and I believe that whoever keeps that little child inside alive, is a happy person. I still believe that miracles can happen and that the good always triumphs over the evil.


What kind of people do you usually befriend?


People who have a positive energy.


What is it that you cannot forgive, especially when it comes from a close friend?


I am usually a forgiving person but I cannot forgive back stabbers. I was taken aback once by what someone did to me, but I decided to rise above it and forgive, but I cannot be friends with such a person anymore.


What are the qualities you look for in a partner?


First of all, he should have a strong personality and accept me for who I am, because I?m not an easy person to be around although I consider myself a positive person.


I would also like him to be well off and earn more than I do or at least be someone with a good job.


What is patriotism in your opinion?


Everyone has their own concept of patriotism. For me, it's how well I present my culture and how good a person I can be. I try helping people by participating in every kind of benevolent concert. I'm also a cosmopolitan person; therefore I can live anywhere on earth.


Does being a presenter and running the “Good Morning Armenians” show, stand in the way of your career as a singer? Do you think it is right to do both?


Actually, it does get in the way sometimes but it has its advantages too. Being a presenter made me more well-informed and more flexible. It coincides with my other activities sometimes but I manage.


To answer the second half of your question, I guess it's pretty acceptable when a well-known person becomes a presenter. I like working and for me this is just another prospect.


Where is your favorite place for an ideal vacation?


The beach. If everything goes as planned, I might go to Lebanon this summer.


It's interesting to know who your favorite singers are.


Sting, Greg David, Whitney Huston and many rock bands.


What are your dreams and ambitions?


They are countless?I want my solo concert to be a success, just as I have imagined. I would also love to tour the European countries with a live band one day.


ADDITIONAL INFORMATION


Hasmik was born on the 4th of July, 1977, in Yerevan. She graduated from the Gladzor University, international journalism department, and the Yerevan State Conservatory, classical vocals department.


– Her favorite cuisine: Chinese and the oriental; mainly salads.


– She drives: Mazda 2


– Her favorite season: The Summer


– Questions she does not like to answer: The personal ones.


– Her motto: To be optimistic and never to lose.





TEXT IN ARMENIAN


Հասմիկ Կարապետյան՝ Հայաստանի ամենառոմանտիկ երգչուհին


Մերի Մարտիրոսյան


Ազատ-Հայ


– Հասմիկ, քանի՞ տարի է, որ պրոֆեսիոնալ բեմում եք և ո՞ւմ եք համարում ձեզ ուսուցիչ:


15 տարի է, ինչ բեմում եմ. իմ քայլերը սկսել եմ Արձագանք ստուդիայից, այնուհետև Երգի պետական թատրոնում եմ աշխատել 2 տարի և թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանին կարող եմ համարել ինձ ուսուցիչ:


– Ինչո՞ւ եք ընտրել հենց այս ոճը և արդյոք փոփոխություն սպասվո՞ւմ է:


Իմ ոճը համարում եմ փոփ, սակայն նշեմ, որ ես հեղինակ-կատարող եմ և երգում եմ սրտիցս բխող երգերը: Ունեմ 9 տեսահոլովակ, ունեցել եմ 2 երգ ռոք ոճում և ասեմ, որ մոտ ժամանակներս կրկին անդրադառնալու եմ ռոքին. լինելու է զուգերգ? երիտասարդ ռոք երգիչ Գոռ Սուջյանի հետ:


– Շատերը երգում են այն, ինչ պահանջարկ ունի` այսինքն ժողովրդական, ռաբիս ոճի երգեր, որոնք շահութաբեր են, իսկ դուք`ոչ: Ի՞նչ կասեք այս մասին:


Կարծում եմ` ամեն մարդ իր բնությամբ, իր մատուցած արվեստով է յուրահատուկ և ես չեմ ուզում խառնվել, նմանվել ուրիշների, այլ ներկայացնում են այն, ինչն իմ հոգուց է բխում: Ցանկություն եղել է կատարելու ժողովրդական երգեր և փորձ եղել է ?Երգ երգոց? ծրագրում. կատարել եմ ?Ամպի տակից? երգը:


– Համամի՞տ եք, որ նպատակը արդարացնում է միջոցները և ի՞նչ չեք անի ձեր նպատակին հասնելու համար:


Ես այն մարդկանցից եմ, ով որևէ քայլ անելուց առաջ հաստատ ծանրութեթև կանի` արդյոք ճիշտ ճանապարհով է ընթանում, արդյոք չի վնասում ուրիշին: Իհարկե` ամեն ինչ կանեմ նպատակիս հասնելու համար, սակայն չվնասելով, գտնելով ավելի բարի ճանապարհներ:


– Հայաստանում պրոդյուսեր ունենալը, տեսահոլովակ նկարահանելը թա՞նկ հաճույք է:


Մեր երկրում 2-3 պրոդյուսերներ կան, ովքեր իրոք պրոֆեսիոնալ են, թեև նշեմ, որ կրեատիվ մտքերը շատ են, սակայն դրանք իրագործելու հնարավորություններն են քիչ: Տեսահոլովակների առումով ասեմ, որ ռեժիսորները շատ են ու նրանց մեծ մասն իսկապես տաղանդավոր են: Եվ պրոդյուսեր ունենալը, և տեսահոլովակ նկարահանելը բավականին? թանկ հաճույք է, սակայն եթե եկամուտ ունենում ես, ապա դու արդեն կարողանում ես գումար տրամադրել քո աշխատանքի առաջընթացի համար:


– Այսքան տարի բեմում եք, սակայն Երևանում դեռ չեք ունեցել մենահամերգ: Ի՞նչն է պատճառը:


Ես մի քիչ բծախնդիր մարդ եմ, և? ուզում եմ, որ լինի ոչ թե հերթական համերգ,այլ յուրահատուկ, տարբերվի: Եվ նշեմ, որ եթե ոչ այս աշնանը, ապա հաջորդ տարի անպայման կունենամ մենահամերգ:


– Որևէ մեկից ժառանգե՞լ եք ձեր ձայնը, թե ոչ:


Ասեմ, որ տատիկս շատ լավ ձայն է ունեցել և երգել է, սակայն ոչ պրոֆեսիոնալ: Ես ձայնային տվյալներս երևի թե հենց իրենից եմ ժառանգել:


– Սփյուռքում դուք ունեք բավականին շատ երկրպագուներ: Ո՞րն է այստեղի և դրսի հանդիսատեսի տարբերությունը:


Տարբերություններն այնքան էլ մեծ չեն: Միայն այն է, որ սփյուռքում ավելի ջերմ են, քանի որ կարոտն ավելի շատ է և հաճախ հնարավորություն չեն ունենում ներկա լինելու իմ համերգներին: Նշեմ նաև, որ որպես կանոն, իմ արվեստի հանդեպ երբեք միջին վերաբերմունք չի լինում. կամ սիրում են, կամ չեն ընդունում: Սփյուռքի մեր հայրենակիցներին ես շատ եմ սիրում, մաղթում եմ ամենայն բարիք և ուզում եմ, որ միշտ իմ կողքին լինեն և ինձ ոգևորեն:


– Ազատ ժամերին ի՞նչ եք սիրում անել:


Շատ եմ սիրում պարել. մի ժամանակ ընկերներով շաբաթը? 2 անգամ գնում էինք ակումբ` պարելու: Սիրում եմ նաև ճանապարհորդել, փիլիսոփայություն ուսումնասիրել, և իհարկե` հաղորդավարական կարիերան:


– Հավատո՞ւմ եք ճակատագրին, թե ամեն ինչ մարդու ձեռքերում է:


Ինձ համար երկուսն էլ հավասարազոր են, հավատում եմ ճակատագրի գոյությանը, սակայն Աստված մեզ պարբերաբար նշաններ է ուղարկում, եթե ուշադիր լինենք, կարող ենք շատ բան փոխել:


– Համարո՞ւմ եք ձեզ երջանիկ մարդ և կա՞ մի բան, որը պակասում է:


Իհարկե,? համարում եմ ինձ երջանիկ, քանի որ ունեմ լավ ընտանիք, լավ ընկերներ, սիրելի աշխատանք: Այս ամենը կլրացնի իմ սեփական ընտանիքը, երբ կունենամ ամուսին, երեխա, այդ ժամանակ կլինեմ լիարժեք երջանիկ:


– Ձեր երգերը շատ ռոմանտիկ են, կարելի՞ է ենթադրել, որ դուք էլ էությամբ ռոմանտիկ մարդ եք:


Այո, ես միանշանակ ռոմանտիկ մարդ եմ և համարում եմ դա լավ հատկանիշ, թեև այն երբեմն խանգարում է: Ռոմանտիկ մարդիկ իրենց սրտի մի անկյունում միշտ երեխա են մնում և կարծում եմ, որ այն մարդը, ով չի կորցնում իր ներսի այդ երեխային` երջանիկ մարդ է: Ըստ իս` ես այդպիսին եմ և առայսօր հավատում եմ հրաշքների և որ բարին միշտ հաղթում է չարին:


– Ո՞վ կարող է դառնալ ձեր ընկերը:


Լուսավոր մարդիկ կարող են դառնալ, ովքեր ունեն դրական էներգետիկ դաշտ:


– Ի՞նչը չեք կարող ներել մտերիմ մարդուն:


Հարվածը թիկունքից, թեև ես կարողանում եմ ներել մարդկանց: Իմ կյանքում եղել է մեկ անգամ, որ փոխաբերական իմաստով հարված եմ ստացել, սակայն կարողացել եմ վեր լինել այդ ամենից, ներել, սակայն նման մարդու հետ այլևս չեմ կարող շփվել:


– Ինչպիսի՞ն կուզեիք տեսնել ձեր կողակցին:


Առաջին հերթին պետք է լինի հոգեպես ուժեղ տղամարդ, կայացած, ինձ ընդունի այնպիսին, ինչպիսին ես կամ, քանի որ ես հաճախ չհանդիպող մարդկային տեսակ եմ և ինձ հետ այնքան էլ հեշտ չէ: Թեև ինձ համարում եմ լուսավոր մարդ, բայց ասեմ, որ լուսավոր մարդկանց կողքին էլ այնքան հեշտ չէ: Կուզեի նաև, որ ինչու չէ` ֆինանսապես լավ վիճակում լինի և ցանկալի է, որ ինձնից շատ վաստակի, իսկ եթե ոչ` գոնե աշխատող լինի:


– Հայրենասիրությունը ձեր պատկերացմամբ:


Ամեն մարդ յուրովի է ընկալում հայրենասիրությունը: Ինձ համար դա այն է, որ ես ներկայացնում եմ հայկական մշակույթը, փորձում եմ մարդկանց օգնել, լավ եմ վերաբերվում իմ հայրենակիցներին, մասնակցում եմ բոլոր բարեգործական համերգներին և նման այլ գործոններ: Բայց անկեղծ ասեմ, որ ես կոսմոպոլիտ մարդ եմ և կարող եմ ապրել ցանկացած երկրում:


– Վարում եք Արմենիայի ?Բարի լույս, հայեր? ծրագիրը, արդյոք այն չի՞ խանգարում երգին, և ճ՞իշտ եք համարում, որ երգիչը հաղորդում է վարում:


Ինչ? որ տեղ խանգարում է, բայց ինչ որ տեղ էլ` օգնում: Դու ավելի ես զարգանում, ավելի ճկուն ես դառնում, իհարկե` որոշ աշխատանքներ հետ են ընկնում, սակայն ողջ աշխարհում? սա ընդունված երևույթ է, որ հայտնի մարդը վարում է նաև որևէ հաղորդում: Նշեմ, որ սա ինձ համար աշխատելու ևս մեկ միջոց է:


– Բացի երգից և հաղորդավարությունից, ձեզ այլ ոլորտում` ասենք բիզնեսում պատկերացնո՞ւմ եք:


Ես բնույթով ոչ կոմերցիոն մարդ եմ և ինձ չեմ պատկերացնում բիզնեսում, բայց եթե ինչ որ մեկը ձեռնարկի որևէ բիզնես, ես կարող եմ որոշակի աշխատանք կատարել:


– Որտե՞ղ եք պատրաստվում հանգստանալ:


Դեռևս ոչինչ չեմ պլանավորել, բայց նախընտրում եմ ծովային հանգիստը և եթե ժամանակս թույլ տա`օգոստոսին կամ սեպտեմբերին կմեկնեմ Բեյրութ:


– Հետաքրքիր է` ովքե՞ր են ձեր սիրելի երգիչն ու երգչուհին:


Շատ եմ սիրում Սթինգ, Գրեիգ Դեվիդ, Ուիտնի Հյուսթոն և շատ ու շատ ռոք խմբերի:


– Ի՞նչ երազանքներ ու նպատակներ ունեք:


Դրանք շատ են. առաջինն այն է,որ վերջապես կայանա իմ մենահամերգը և լինի այնպիսին, ինչպիսին որ ես եմ երազել և հետո`կցանկանայի կենդանի? նվագախմբով մեկնել եվրոպական երկրներ` համերգների:


ՀԱՍՄԻԿԻ ՄԱՍԻՆ՝


Ծնունդը` 1977թ. հուլիսի 4, Երևան


Կրթությունը`Գլաձոր համալսարանի միջազգային լրագրության բաժին, Երևանի պետական կոնսերվատորիայի դասական վոկալ բաժին


Նախընտրած խոհանոցը և ուտեստը` չինական և արևելյան խոհանոց, ավելի շատ` աղցաններ


Վարած մեքենան` Mazda 2


Սիրած եղանակը` ամառ


Չսիրած հարցերը` անձնականին վերաբերող


Կյանքի նշանաբանը` ?Լինել լավատես և երբեք չպարտվել?



?