Ավստրալահայ ընտանիքը հայրենադարձվել Հայաստան

Ավստրալահայ ընտանիքը հայրենադարձվել Հայաստան

Հայաստան ժամանեցին ավստրալահայ Արա Աղաջանյանի և Մարինա Օգանեսյանի ընտանիքը երկու զավակների հետ: Ընտանիքը որոշել է հայրենադարձվել և բնակություն հաստատել Երևանում:

Նրանք  արդեն տուն են գնել Երևանում, իսկ 13 տարեկան Գայանեն և 10 տարեկան Արսենը կսովորեն տեղի  դպրոցում: Արա Աղաջանյանը որոշել է ներդրում անել Հայաստանում և նոր աշխատատեղեր բացել:

«Մեր ուրախությունն ու հուզմունքն աննկարագրելի են, քանի որ այս օրվան երկար են սպասել: Լինելով տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) մասնագետ՝ ես ցանկանում եմ իր վերադարձով օգտակար լինել Հայաստանի զարգացմանը, ներդրում անել և աշխատատեղեր ստեղծել: Դեռ անցյալ տարի էինք որոշել Հայաստանում հաստատվել, սակայն ինչ-ինչ պատճառներով հետաձգվում էր: Գարնանը Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը նոր խթան հանդիսացավ, որոշեցինք շտապել և մինչև տարեվերջ հայրենիք տեղափոխվել: Մեծ հույսերով ենք եկել: Ճիշտ է, գիտակցում ենք, որ դժվարությունների բախվելու ենք, բայց չենք վհատվում, քանի որ գիտենք՝ ամեն ինչ լավ է լինելու»,- նշեց Արա Աղաջանյանը:

Մարինա Օգաննեսյանը ընդգծեց, որ հայրենիքում մշտական բնակություն հաստատելու հիմնական պատճառն իրենց երեխաների՝ 10-ամյա Արսենի և 13-ամյա Գայանեի ապագայով մտահոգ  լինելն է եղել:

«Մեր երեխաները ծնվել և մեծացել են հեռավոր Սիդնեյում, սակայն հաճախակի այցելել և սերտ կապ են ունեցել Հայրենիքի հետ: Մենք էլ ամեն կերպ հետևել ենք նրանց  ինքնության ու ազգային դիմագծի պահպանմանը: Սա է պատճառը, որ ցանկանում ենք, որ նրանք Հայաստանում դպրոց հաճախեն և իրենց ապագան այստեղ կերտեն»,-ասաց Մարիա Օգաննեսյանը: