Հայաստանում առաջին անգամ նշվեց վարսահարդարների օրը

Սեպտեմբերի 13 – ը վարսահարդարների օրն է: Այսուհետ այն կնշվի նաև Հայաստանում:

Օրվա կապակցությամբ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում  կազմակերպվել էր միջոցառում:  Միջոցառումը նախաձեռնել էր Կարո Աբաչյան բարբերշոփ:

Միջոցառման ողջ ընթացքում Կարոյի թիմը հարդարեց ներկաների վարսերը և մորուքը:

Միջոցառումը վարեցին լրագրող, հաղորդավար Էմմա Կարապետյանն ու բլոգեր Նարեկ Դեմիրճյանը:

 

Միջոցառման գործընկերն էի՝ Բյութի Գարդեն և Կարին Բյութի վարսավիրական պարագաների խանութ սրահը, Մեն սթորիս ֆրանսիական  տղամարդկանց նյութերը, դիմահարդար Լուսինե Թելոյանը և Էսթ Էլ ընկերությունը:

Ինչպես Azad-hye.net կայքի հետ ունեցած զրույցում նշեց Կարո Աբաչյանը.

-Երբ է հաստատվել այս  օրը, հայտնի չէ: Միայն վստահաբար կարող ենք ասել, որ այն հաստատվել է 2000թ.-ից հետո: Նախկինում վարսահարդարները նշում էին միայն Գեղեցկության միջազգային օրը՝ Սեպտեմբերի 9-ը:

Վարսահարդարի օրվա սեպտեմբերի 13- հիմնական ավանդույթը կապված է այնպիսի դպրոցների հետ, որոնք զբաղվում են պրոֆեսիոնալ վարսահարդարների պատրաստմամբ:

Քանի որ այս դպրոցները հենց սեպտեմբերի 13- էին դիպլոմներ հանձնում իրենց շրջանավարտներին, կազմակերպում ցուցահանդեսային վարպետության դասեր, սեմինարներ, այստեղից էլ տոնը առավել տարածում գտավ: Այսուհետև այն կնշվի նաև Հայաստանում:

Ի դեպ առաջին գեղեցկության սրահները հայտնվեցին Հին Հունաստանում:  Պաշտոնապես առաջին դպրոցը գործել է  XIX դարի վերջին  ԱՄՆ-ում: