Հայաստանի 8 հրաշալիքները. Չորրորդ հրաշալիք. Նորավանք

Հայաստանի 8 հրաշալիքները. Չորրորդ հրաշալիք. Նորավանք

Azad-hye.com-ը Ձեզ է ներկայացնում Հայաստանի 8 հրաշալիքները:  Հասանք չորորդ հրաշալիքին՝  նորավանքին:

Նորավանքի վանական համալիրը միջնադարյան եկեղացաշինության լավագույն օրինակներից է։ Այն գտնվում է Վայոց ձորի Արենի գյուղից մոտ 10 կմ դեպի հարավ, Ամաղու գետի գեղատեսիլ կիրճում։ Վանքը հիմնել է Հովհաննես Եպիսկոպոսը 1105 թվականին,  իսկ 13-14-րդ դարերին, շնորհիվ Սյունիքում իշխող Օրբելյանների, Նորավանքն ընդլայնվել է՝ դառնալով Սյունիքի հոգևոր, կրթական ու մշակութային կենտրոնը, ինչպես նաև Օրբելյան իշխանական տոհմական գերեզմանատուն:

Картинки по запросу Նորավանք

Ամաղուի Նորավանքի համալիրը Վայոց ձորի ամենանշանավոր հոգևոր կենտրոնն է եղել, Սյունյաց Մետրոպոլիտների նստավայրը: Կառուցվել է XIII-XIVդդ -ում, ճարտարապետներ ՍԻՐԱՆԵՍԻ ԵՎ ՄՈՄԻԿԻ կողմից։
Похожее изображение

Հնագույն`   ս. Կարապետ միանավ բազիլիկ եկեղեցին գտնվում է հիմնական հուշարձանախմբի հարավային կողմում: Նրան հյուսիսից կից է վանքի գլխավոր  ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցին, որը կառուցել են իշխան Լիպարիտ Օրբելյանը և Սարգիս արքեպիսկոպոսը 1216-1221թթ.: Եկեղեցին ունի ներքուստ խաչաձև, չորս անկյուններում`    երկհարկ ավանդատներով, ունի արտաքուստ ուղղանկյուն հորինվածք: Ս. Ստեփանոս  Նախավկա եկեղեցուն կից է ս. Գրիգոր եկեղեցի-տապանատունը, որը 1275թ. կառուցել է Տարսայիճ Օրբելյանը`   որպես դամբարան իր եղբոր`   1273թ. զոհված իշխանաց-իշխան Սմբատի գերեզմանի վրա:

Похожее изображение

Այստեղ հետագայում թաղվել են կառուցողը`   Տարսայիճ Օրբելյանը և իր ընտանիքի անդամները: Եկեղեցի- դամբարանում աչքի է ընկնում 1300թ. զոհված Էլիկումի տապանաքարը, որի վրա առյուծ է քանդակված: Ս. Ստեփանոս եկեղեցու գավիթը նույնպես  Օրբելյան տոհմի և վանքի առաջնորդների տապանատունն է: Այն կառուցել է Սմբատ Օրբելյանը1261թ:

Картинки по запросу Նորավանք

Գավիթը ուղղանկյուն կառույց է, ունի երկու մուտք`   գլխավորը արևմուտքից է: Հարուստ է հարթաքանդակներով: Ներսում`    ձիավորի և առյուծի որսի տեսարանով, իսկ դրսից, գավթի շքամուտքին`   Աստվածածինը մանուկ Քրիստոսը ծնկին, իսկ վերին ուղղանկյան վրա`   Հայր Աստծու հարթաքանդակն է: Գավթի հատակը ծածկված է Օրբելյան իշխանների, Սյունյաց եպիսկոպոսների ու մետրոպոլիտների տապանաքարերով, որոնց թվում է նաև Ստեփանոս Օրբելյանի տապանաքարը: Ս. Աստվածածին`   «Բուրթելաշեն» եկեղեցին գտնվում է համալիրի հարավ-արևելյան կողմում, կառուցվել է 1339թ.-ին:
Похожее изображение
Պատկանում է ԺԴ դարում Հայաստանում տարածված երկհարկ, եռաստիճան եկեղեցիների տիպին և ճարտարապետական ձևերի ու հարդարանքների նրբագեղությամբ, գեղարվեստական բարձր արժանիքներով համարվում է զարգացած միջնադարյան Հայաստանի  ճարտարապետության ՙկարապի երգը՚:
Картинки по запросу Նորավանք
Շենքի առաջին հարկը կիսագետնափոր է`   միակ արևմտյան դռնից դեպի վար տանող 7 աստիճաններով: Ծառայել է որպես տապանատուն: Ներքուստ`   ծածկի կենտրոնական մասում,  քանդակված են 4 ավետարանիչների խորհրդանշանները:
Առաջին հարկի մուտքի ճակատակալ, կիսաշրջանաձև քարի հարթաքանդակում պատկերված են գահավորակի վրա նստած Աստվածածինը`    մանուկ Հիսուսը գրկին,  երկու կողմում կանգնած Գաբրիել և Միքայել հրեշտակապետերը:
Картинки по запросу Նորավանք
Շքամուտքի շրջանակների մակերեսը ծածկված է հյուսածո զարդաքանդակներով: Շենքի երկրորդ հարկը դրսից և ներսից խաչաձև է`   զարդարված  դեկորատիվ կամարաշարով, իսկ լուսամուտների շրջանակներից վեր`   խոշոր, ուռուցիկ խաչեր են քանդակված: Առաջինից մինչև երկրորդ հարկ տանող զուտ կիրառական նշանակություն ունեցող  աստիճանները, եռանկյունի շրջանակ են կազմում շքամուտքի շուրջը`   յուրօրինակ տեսք տալով շենքին: Բուրթելաշենի հորինվածքում առանձնապես աչքի է ընկնում թեթև, սլացիկ զանգակատան սյունազարդ գմբեթ-ռոտոնդան: Վանքը շրջապատված է եղել  անմշակ քարերով, առանց կրաշաղախի կառուցված պարսպապատով: Պարսպի ներսում է գտնվում վանքի հյուրատունը:
Վանքի վերականգնումը և կառուցապատումը ավարտվել է 1999թ.:

Картинки по запросу Նորավանք