«ՔԱՅԼ ԴԵՊԻ ՏՈՒՆ» ծրագրի հյուրընկալ ընտանիքների համար նախատեսված հայտադիմում

«ՔԱՅԼ ԴԵՊԻ ՏՈՒՆ» ծրագրի հյուրընկալ ընտանիքների համար նախատեսված հայտադիմում

Ինչպես azad-hye.com-ը տեղեկանում է սփյուռքի նախարարությունից.

Սփյուռքի նախարարությունը ս.թ. օգոստոսի 10-24-ը իրականացնելու է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիր, որը նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ պատանիների և երիտասարդների համար:

Ծրագրի նպատակն է Հայաստանը ներկայացնել սփյուռքի մեր երիտասարդ հայրենակիցներին: Այն ունի երկու բաղադրիչ` կրթական և ճանաչողական: Կրթական բաղադրիչը ներառում է հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացներ, իսկ ճանաչողականը նախատեսում է երիտասարդների այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր:

Հայրենիքում գտնվելու ժամանակահատվածում մեր հայրենակիցները հյուրընկալող ընտանիքների կարիք են ունենալու:

Եթե ցանկություն ունեք ձեր տանը հյուրընկալել սփյուռքից ժամանած պատանիներին կամ երիտասարդներին, խնդրում ենք լրացնել և ներկայացնել ներքոնշյալ հայտադիմումը:

Նախապես շնորհակալություն ենք հայտնում այս կարևոր գործում ձեր աջակցության համար:

Հյուրընկալող ընտանիքին ներկայացվող պահանջներն են`

  • կոմունալ ծառայություններից (տաք ջուր, լոգարան, սանհանգույց) շուրջօրյա օգտվելու հնարավորություն,
  • առանձին ննջասենյակ հյուրընկալվող պատանու կամ երիտասարդի համար կամ, դրա անհնարինության դեպքում` առանձին մահճակալ,
  • հյուրընկալվող պատանու կամ երիտասարդի համար նախաճաշի և ընթրիքի հյուրասիրություն,
  • ինտերնետ կապի առկայություն,
  • հյուրընկալության ընթացքում մասնակցի երկկողմ ուղևորափոխադրման ապահովում (ուղեկցում)՝ բնակության վայրից նախանշված վայրը և հակառակը,
  • անհրաժեշտության դեպքում առաջին բժշկական օգնության ապահովում:

Հյուրընկալող ընտանիքների համար ֆինանսական աջակցություն նախատեսված չէ:

Հյուրընկալության շրջան՝ օգոստոսի 10-20-ը:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060 500 320, 010 585 601 (605) հեռախոսահամարներով:

Հայտադիմումը կարող եք լրացնել այստեղ՝

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScmlTwpYhbkwx34iYj5JBpEGcToKVzFtE1PRZjkq4ylFv-g-Q/viewform