Լրագրող, հաղորդավար Էմմա Կարապետյանն առաջադրվել Սասնա Ծռերի ռեյտինգային ցուցակով: Ձեզ ենք ներկայացնում թեկնածուի կենսագրությունը:

Լրագրող, հաղորդավար Էմմա Կարապետյանն առաջադրվել Սասնա Ծռերի ռեյտինգային ցուցակով: Ձեզ ենք ներկայացնում թեկնածուի կենսագրությունը:

Լրագրող, հաղորդավար, ֆիլմերի հեղինակ, Էմմա Կարապետյանն պատգամավորի թեկնածու է առաջադրվել Սասնա Ծռերի ռեյտինգային ցուցակով:

Համար 3 ընտրատարածքում, որը ներառում է Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանները: Սասնա Ծռերը քվեաթերթիկում 10-րդ համարն է:

Էմման իր համար սկզբունք է որդեգրել՝ տեղ երիտասարդներին, կին գործիչներ անել ամեն ինչ հասարակության բարեկեցիկ կյանքի համար:

Ձեզ ենք ներկայացնում Էմմա Կարապետյանի կենսագրությունը:

Ծնվել է Կապան քաղաքում, 06.01.1990թ.ին:Գերազանց առաջադիմությամբ ավարտել է տեղի թիվ 27 դպրոցը:

Տիրապետում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին:

2000-2004թթ. Վարել է մանկապատանեական մի շարք հաղորդումներ:

2007-20011թթ. Սովորել և նույնպես գերազանց առաջադիմությամբ ավարտել է Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիան:

2007թ. Ավարտել է Սարգիս Նաջարյանի ղեկավարած հեռուստատեսության և ռադիոյի դասըթացները:

2007թ. հունվար-2008 դեկտեմբեր  «Ար» հեռուստաընկերությամբ վարել է «Առավոտ լուսո» ծրագիրը:

2008թ. Համլետ  Ղուշչյանի հետ համատեղ, պատրաստել է մի շարք` «Ոսկե  Ծիրան»-ի    «Համահայկական խաղեր»-ի, Ամերիկայի դեսպանատան աջակցությամբ  նկարահանված միջազգային «Trraveling notes»-ի և այլ քաղաքական, մշակութային մի շարք հաղորդումների վերաբերյալ օրագրեր, ռեպորտաժներ, ֆիլմեր:

2009թ.Ավարտել է Բիզնեսի սկսման և կառավարման դասընթացները:

2010թ.Լրագրողական կուրսեր է անցել Գերմանիայում:

2011թ.Մի շարք ամսագրերում և գովազդային գործակալություններում, աշխատել է որպես PR և մարկետինգային տեքստերի պատրասմտման մասնագետ`  (Istore, Zigzag, Գարանտ  Ինշուրանս), PR մենեջեր:

2012թ.Պատրաստել է վավերագրական ֆիլմ, որը արժանացել է բազմաթիվ մրցանակների`Հայաստանում, Բուլղարիայում, Անգլիայում, Գերմանիայում:

2013թ. Վեց ամսյա լրագրողոկան կուրսեր է ավարտել Անգլիայում:

2014թ. Տնօրինել և դասավանդել է իր հիմնադրած մանկական քոլեջում  որպես մայրենիի և անգլերենի ուսուցչուհի:

2014թ. դեկտեմբեր – 2015դեկտեմբեր: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի,  լրատվության բաժնի ղեկավար:

2015թ.Ավարտել է «Մարդկային շփման հմտություններ»-ի դասընթացները:

2015-2016թթ. Ռուսաստանյան` Tvarm.ru հեռուստաընկերության հայաստանյան լրագրող և խմբագիր:

2016թ.Ավետ Դեմուրյանի հետ համատեղ պատրաստել է չեխական՝ ազգերի հիշողություններ, հայաստանյան շարքը:

2014-2018թթ.Freedom of Speech and Press, Civil Society Development Center – ի նախագահ:

2016թ.Մի շարք կառույցների հետ համատեղ  նախաձեռնել է տարրաբնույթ միջոցառումներ տեղի հյուպատոսությունների և հյուպատոսների հետ համատեղ այդ թվում՝ Անգլիայի,Կանադայի, Շվեդիայի, ԱՄՆ-ի, Լիտվայի, Ղազախստանի, Գերմանիայի և այլն:

2014թ.-ից մինչև օրս www.azad-hye.net սփյուռքահայ կայքի հայաստանյան ներկայացուցչության խմբագիր լրագրող:

2000-2018թթ. «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն»-ում, ArmTV-ում,  «Ազատություն ռադիոկայան»-ում,  «168.am»-ում, «Emporium.am»-ում, «Հանրային Հեռուսատաընկերություն»-ում, «լրատվական ռադիո»-ում, , խմբագիր և լրագրող:

2018թ. Հայտնի բժիշկ, հոգեթերապևտ Ցոլակ Հակոբյանի հետ միասին մշակել և իրականացրել է Հակասթրես+, հոգեթերապևտիկ հաղորդաշարի հեռարձակում, ինտերնետային տիրույթում, որը դիտում են աշխարհի բոլոր հայերը:

Ընտանեկան վիճակը:            Չամուսնացած