Մեկնարկեց «Արի Տուն – 2018» ուսումնաճանաչողական ծրագրի 2-րդ փուլը

Մեկնարկեց «Արի Տուն – 2018» ուսումնաճանաչողական ծրագրի 2-րդ փուլը

Ինչպես azad-hye.com-ը տեղեկանում է սփյուռքի նախարարությունից.

Հուլիսի 9-ին սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Արի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի անցումային փուլը, որին մասնակցում են 30 սփյուռքահայ պատանիներ Ռուսաստանի Դաշնությունից, Հունգարիայից, Բելգիայից, Ֆրանսիայից, Մակեդոնիայից:

http://www.mindiaspora.am/res/Norutyunner/2018/07/9/Ari_Tun_2rd_pul_bacum/IMG_9822.jpg

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ողջունեց երիտասարդներին՝ ցանկանալով, որ նրանք ավելի լավ ծանոթանան իրենց հայրենիքին, սիրեն այն ու նորից ցանկանան վերադառնալ: «Սա նոր Հայաստանն է, որտեղ երկրի տերը մենք բոլորս ենք: Այսօր փողոցով քայլելիս կտեսնեք ժպտացող մարդկանց, ովքեր ուրախ են, որ հայ են և ապրում են Հայաստանում, վստահ եմ, որ դուք սիրահարվելու եք Հայաստանին: Թավշյա հեղափոխության շնորհիվ այսօր ամբողջ աշխարհն է խոսում Հայաստանի մասին, վստահ եմ, որ ձեր շնորհիվ նույնպես կլսեն և կճանաչեն Հայաստանը: Սա մեր բոլորի հաղթանակն է: Այս օրերի ընթացքում կբարելավեք լեզվի ձեր իմացությունը, կայցելեք Հայաստանի պատմամշակութային վայրեր, սակայն պիտի խնդրեմ, որ շատ շփվեք հասարակ մարդկանց հետ, ճանաչեք ձեր հայրենիքը ավելի խորքից»,- նշեց Մխիթար Հայրապետյանը:

http://www.mindiaspora.am/res/Norutyunner/2018/07/9/Ari_Tun_2rd_pul_bacum/IMG_9823.jpg

Ծրագրի ընթացքում մասնակիցները կլինեն Հայաստանի պատմամշակութային վայրերում, թանգարաններում, կայցելեն «Թումո» կենտրոն, կլինեն Սուրբ Էջմիածնում, շախմատի մրցախաղ կունենան սփյուռքի նախարարի հետ, կհանդիպեն մշակույթի գործիչներին:

http://www.mindiaspora.am/res/Norutyunner/2018/07/9/Ari_Tun_2rd_pul_bacum/IMG_9768.jpg