Նախարարն ընդունեց Արսինե Խանջյանին

Նախարարն ընդունեց Արսինե Խանջյանին

Հուլիսի 3-ին սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց  կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանին:

Նախարարը ջերմագին ողջունեց դերասանուհուն ու ներկայացրեց նախարարության առաջիկա ծրագրերը: Դերասանուհին իր հերթին անդրադարձավ հայկական պատվիրակության՝ Տորոնտո կատարած այցին և նշեց, որ այն օգտակար էր նաև այն առումով, որ  կոտրվեցին  որոշ կարծրատիպեր՝ կապված  հայ քաղաքական գործիչների երիտասարդ լինելու հետ:

Դերասանուհին նաև նշեց, որ հիմա շատ կարևոր է սփյուռքահայ երիտասարդների ներգրավումը Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին: « Սփյուռքը բաղկացած է նաև երիտասարդներից, ու պետք է այնպես անել, որ վերջիններս զգան իրենց ներգրավվածությունը հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին»,-նշեց Արսինե Խանջյանը:

Նախարարը համաձայնեց դերասանուհու հետ՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ արդեն իսկ իրականացվում են աշխատանքներ: