Սփյուռքից ժամանած «Երազանք» և «Աստղիկներ» երգչախմբերը մասնակցեցին հոբելյանական համերգին

Սփյուռքից ժամանած «Երազանք» և «Աստղիկներ» երգչախմբերը մասնակցեցին հոբելյանական համերգին

Ինչպես azad-hye.com-ը տեղեկանում է սփյուռքի նախարարությունից.

Հուլիսի 26-ին Հայաստանի Երաժշտական ընկերության դահլիճում ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռքի հայ համայնքների մշակութային օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Էստոնիայի Տալլին քաղաքի «Երազանք» և Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքի «Աստղիկներ»  երգչախմբերի համերգը, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100 և Երևանի 2800-ամյակին :

Համերգին ներկա էին ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մարտին Վարդազարյանը, «Արի տուն» ծրագրի մասնակիցներ, հյուրեր:

Համերգային ծրագիրը բացեց «Երազանք» երգչախումբը՝ Հռիփսիմե Խրիմյանի «Բարև» և «Ծիրանի երգ» կատարումներով:

Երգչախմբերը հանդես եկան նաև Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Կոստանտին Օրբելյանի, Ստեփան Լուսիկյանի, Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունների կատարումներով:

Համերգը եզրափակվեց «Էրեբունի – Երևան»  երգի միասնական կատարմամբ: