Rostom Kouyoumdjian: From the canvas of his life…

Rostom Kouyoumdjian: From the canvas of his life…

By Margarita Hovhannisyan


Azad-Hye


“The general human truth aches me, it is related to my current truth. Acknowledging it is important; in fact it is the unconsciousness of it that really aches, also the ignorance, the hopelessness, the inability to love, arrogance, greed, envy, ?But we should remember that pain differs depending on the location. In other words, the Lebanese truth is able to develop different kinds of pain and the Armenian truth may develop other kinds?the same applies to happiness”.


Rostom Kouyoumdjian is a Lebanese artist, who also paints graphic images. The young man has a unique way of approaching this art. He paints what many of us cannot even notice?


– I am usually interested in painting human expressions, be that facial or body or soul expressions. My paintings display the moment when the person leaves a trace on my essence. I try to paint what I perceive and understand, what I see and feel?I have never followed the classical approach, neither in my technique nor my style.


Rostom likes to paint, because it enables him to sum up his thoughts and emotions in a minute with a single painting.


– If we put aside the aesthetics of the art, I like painting because through it I can find my own reality, the reality of my friends and my surroundings?In my paintings I always try to condense the most important. For me, this art is like a machine that squeezes the juice out of life's phenomena.  


Recently, Rostom set up his own studio, which – as he puts it – is a simple place, yet an extremely private corner, where he and his friends get together and discuss numerous interesting topics. It is not only a practical place to work in, but also a place of inspiration…Maybe it is after those friendly discussions that he comes up with ideas for his new paintings.


– The main goal of the studio is to create a private and a free environment. I say free, because when I go there I can isolate myself completely. There, I am able to sit face to face with myself and communicate in a far better way with my abilities, my weaknesses and emotions. I can train myself and try to elevate the level of my art and get more engrossed in my spiritual world.


The most impressive of his exhibitions was the one in Beirut back in 2007. It was his first exhibition-sale. He proudly sold two paintings but with much agitation, since he was going to say good bye to the paintings he had brought to life. 


– I have always tended to display my works. It is the best way to be self confident. You know, a man always has his doubts about his abilities and I always aspire to dispel those doubts.


After that, Rostom received an invitation to take part in an exhibition that was going to be held in New York, where he displayed three of his paintings. He sold two and offered the third to his teacher. According to him, a good painting should be able to grab an individual's attention for at least 5-20 seconds. The painting should have something to say to the beholder, to express a certain emotion and trigger a memory or even play music to his/her ears.


– Unfortunately, nowadays people's spiritual and mental worlds are faded; this leads to extreme God-fearing or atheism?We can see its reflection in art. Until recently, realism had lost its splendor and yielded to “contemporary art” that crossed the borders and removed the taboos. But now, people are focusing on realism again. As for an artist, he tries to find balance between what's old and new. After all, art tells the story of man's life, where you cannot omit a single thing.


Kouyoumdjian has a unique approach towards the concept of “having rules in one's life”. He abides by some rules, but he also tries to get rid of them and free himself.


– In order to free yourself from the rules, you need time, which is another rule. I always try to elevate the level of the rules that my art determines. Of course I have principles in my life and I try my best not to hurt others. I like neatness but not the extreme kind. I would like to live the time only consciously. I always try to learn the “rules” and the psychology of my environment, so that I can be at peace with myself and others.


The Lebanese painter's life – as he admits – is enriched with music, his family, his friends, his 11 year old dog, the conditions of his life, the limitless imagination and his belief in his abilities, as well as the dreams that came true and the ones that did not.


– My life is already colorful because of the people I have known and will meet. The simple truth of life and the love I have for it enrich my daily life. It is a mutual love by the way. Of course I do not mean that this is an eternal kind of relation… No ?


I could picture Rostom's deep and kind world as a beautiful, bright painting. It is colorful, clear but also very restrained. It's a beautiful canvas, of which neither he nor the people close to him can be separated.


Translated by Nanor Mikayelian





TEXT IN ARMENIAN


Ռոստոմ Գույումճյան


Նրա կյանքի կտավից?


Պատրաստեց՝ Մարգարիտա Հովհաննիսյանը


Ազատ-Հայ


?ինձ ցավեցնում է ընդհանուր մարդկային իրականությունը, որը կապված է ներկա իրականությանս, բայց դա էլ ընդունելը կարեւոր է, դրա անգիտակցությունն է ցավեցնում, տգիտությունը, հուսահատությունը, չսիրելու կարողությունը, ինքնահավանությունը, ագահությունը, նախանձը ? Բայց պետք է հիշել, որ տեղից տեղ ցավերը կարող են փոխվել, այսինքն` Լիբանանի իրականությունը կարող է տարբեր տեսակի ցավեր առաջացնել եւ Հայաստանի իրականությունը` ուրիշ? նույնն էլ ուրախության դեպքում?։


Ռոստոմ Գույումճյանը լիբանանահայ գեղանկարիչ է, նաեւ գրաֆիկական պատկերներ է նկարում: Երիտասարդն առանձնահատուկ տեսանկյունից է մոտենում այս արվեստին. նկարում այն, ինչը  շատերը գուցե ոչ էլ նկատում են?


– Ընդհանրապես հետաքրքրված եմ անձանց արտահայտությունները նկարելով. լինի դեմքի արտահայտություն, մարմնի կամ` հոգու։ Աշխատանքներս  ցույց են տալիս այն վայրկյանը, որի ընթացքում անհատն էությանս մէջ հետք է թողնում` ինչ-որ կերպ տպավորվում։ Եւ կյանքի կամ մարդկանց հանդեպ այն ըմբռնումը, որ ունենում եմ` հասկանում, տեսնում ու զգում, փորձում եմ նկարել? Նկարներիս մեջ երբեք դասական մոտեցում չեմ ցուցաբերում`ոչ տեխնիկապես, ոչ ոճային:


Ռոստոմը սիրում է նկարելը, որովհետեւ կարողանում է մտքերն ու զգացումները վայրկյանի մեջ մեկտեղել`մեկ նկարով:


– Եթէ մի կողմ դնենք արվեստի գեղեցկությունը, սիրում եմ նկարչությունը, որովհետեւ իր միջոցով ինձ համար կարծես պարզվում է իմ իրականությունը, ընկերներիս  իրականությունը, շրջապատիս իրականությունը? Աշխատանքներիս մեջ ձգտում եմ խտացնել ամենակարեւորը. այս արվեստն  ինձ համար կարծես մի մեքենա լինի, որը երեւույթների հյութն է քամում ?


Երիտասարդ արվեստագետը վերջերս ստուդիա է հիմնադրել, ինչպես ինքն է ասում, այն մի պարզ տեղ է, բայց բավականին անձնական անկյուն, ուր երբեմն էլ ընկերներով են հավաքվում, զրուցում այս ու այն թեմայից, հետքաքրքիր ժամանակ անցկացնում։ Ռոստոմի ստուդիան, ոչ միայն գործնական աշխատանքի միջավայր է ապահովում, այլեւ` ներշնչանքի? Գուցե եւ ընկերական հենց այդ զրույցների շրջանակում են, որ ծնունդ են առնում պատկերներ կերտելու զանազան գաղափարներ, եւ գուցե ջերմ միջավայրի այդ տեսարաններն են պատկերանում թղթին` անմահանալով նկարչի կյանքի պատմության մեջ`դառնալով արվեստի հերթական նմուշներ?


– Ստուդիա-արվեստանոցիս հիմնական նպատակն է նկարել եւ ստեղծագործել անձնական ու ազատ իմ միջավայրում: Ասում եմ ազատ, որովհետեւ երբ մտնում եմ այնտեղ, կարողանում եմ բոլորովին առանձնանալ ու կտրվել դրսի աշխարհից: Այնտեղ կարծես դեմ առ դեմ եմ դուրս գալիս անձիս հետ եւ ավելի  լավ եմ հաղորդակից լինում կարողություններիս, տկարություններիս, զգացումներիս։ Արվեստանոցս մի տեղ է, ուր ինձ մարզում եմ, փորձում` ավելի բարձրացնել արվեստիս մակարդակը եւ էլ ավելի եմ խոնարհվում հոգեւոր աշխարհիս մէջ։


Գույումճյանի համար ամենատպավորիչ ցուցահանդեսը 2007-ին Բեյրութում է կայացել. Տեղի է ունեցել երիտասարդ նկարչի գործերի առաջին վաճառքը: Ռոստոմը երկու նկար վաճառել է մեծ հպարտությամբ ու ոչ պակաս հուզմունքով, քանի որ առաջին անգամ ընդմիշտ բաժանվել թեեւ արվեստածին, բայց իր ձեռամբ կենդանացած պատկերներից.



– Միշտ էլ ձգտել եմ ցուցադրել գործերս: Ցուցադրությունները ինձ համար անձովս ու գործերովս ինքնավստահ լինելու ամենալավ միջոցն են? Չէ որ մենք միշտ մեր հանդեպ կասկածներ ենք ունենում եւ մշտական մի ձգտում կա հնարավորինս փարատել դրանք ։


Այնուհետ Ռոստոմը առաջարկ է ստանում մասնակցելու Նյու Յորքում տեղի ունենալիք մի ցուցադրության, որին մասնակցում է 3 աշխատանքներով: Երկուսը վաճառվում են, իսկ երրորդը նվիրում է ուսուցչուհուն: Ըստ երիտասրդի` ԼԱՎ նկարն այն է, որը կարող է գոնե մեկի հայացքը դեպի իրեն կենտրոնացնել 5-20 վայրկյան: Որը դիտողին ասելիք ունի, զգացում է արտահայտում, հիշողություն է արթնացնում եւ կամ ինչ-որ  երաժշտություն է նվագում մարդու ականջին: 


– Հիմա մարդկանց հոգեւոր եւ մտային աշխարհը ցավոք բավականին թույլ վիճակի մէջ է, եւ այդ պատճառով շատերը վերադառնում են  ծայրահեղ աստվածավախության կամ անաստված վիճակի? Իսկ արվեստի մէջ տեսնում ենք դրա արտացոլումը։ Մինչեւ վերջերս ռեալիզմը իր շուքը կորցրել էր եւ տեղը տվել էր ?Ժամանակակից Արվեստ? (contemporary art) անունն ունեցող արվեստներին, որոնք սահմաններ հատեցին եւ տաբուներ հանեցին? Բայց հիմա մարդիկ նորից վերադարձնում են ուշադրությունները դեպի ռեալիզմի: Իսկ արվեստագետը փորձում է ինչ-որ հավասարակշռություն սահմանել նորի եւ հնի միջեւ? Վերջ ի վերջո  արվեստը մարդու կյանքի ընթացքն է պատմում, ուր ոչինչ չենք կարող ջնջել։


Ռոստոմ Գույումճյանը յուրատեսակ մոտոցում ունի ?կյանքում օրենքներ ունենալ? հասկացության հանդեպ. նա եւ՛ ունի օրենքներ, եւ՛ փորձում է դուրս գալ, ազատվել  դրանցից.


– Ձգտում օրենքներից  դուրս գալ, եւ դա ժամանակի կարիք ունի, հավանաբար այդ մեկն էլ ուրիշ մի օրենք է: Միաժամանակ փորձում եմ արվեստիս սահմանած օրենքների մակարդակը բարձրացնել։ Իսկ կյանքիս մէջ սկզբունքներ անշուշտ ունեմ։ Հնարավորինս փորձում եմ չվնասել ուրիշին: Կոկիկություն եմ սիրում,  բայց ոչ ծայրահեղ, ուզում եմ ժամանակն ապրել միմիայն գիտակցությամբ? Եւ մշտական ձգտում ունեմ սովորել միջավայրիս ?օրենքներն? ու հոգեբանությունը, որ կարողանամ լինել համերաշխ անձիս ու մյուսների հետ։


Լիբանանահայ նկարչի կյանքը, ինչպես ինքն է խոստովանում, զարդարում է երաժշտությունը, ընտանիքը, ընկերները, 11 տարեկան շունը, կյանքի պայմանները, անսահման երեւակայությունն ու հավատը կարողությունների հանդեպ, իրականացած երազները, չպատահած պատահելիքները?


– Կյանքս արդեն ինքն իրենով զարդարված է` մարդկանցով, որոնց ծանոթ եմ եւ դեռ պիտի ճանաչեմ։ Կյանքի պարզ իրականությունն է զարդարում իմ առօրեան եւ անշուշտ դրա հանդեպ սերս, որը  միակողմանի չէ. Ես կյանքն եմ սիրում ու վստահ եմ, որ կյանքն էլ ինձ է սիրում։ Եւ ասելս այն չէ, թե  հավիտենական կապվածության զգացում ունեմ այս աշխարհի հետ? չէ՜?


Ռոստոմի խորքային ու բարի աշխարհը որպես մի մե՜ծ ու գեղեցիկ կտավ պատկերացավ ինձ, որը լուսավոր է, գունավոր, մաքուր, բայց եւ բավականին զուսպ: Հիանալի այն կտավը, որից երբեւէ ո՛չ ինքն է բաժանվելու, ո՛չ իր հետ հաղորդակից մարդիկ: