Gurgen Dabaghyan: The 'Little Prince' of Armenian song

Gurgen Dabaghyan: The 'Little Prince' of Armenian song

By Emma Karapetyan


Azad-Hye


Ruben Matevosyan about Gurgen Dabaghyan:  Upon hearing this name, I feel happy, because this young man is here to prove that the Armenian song will survive. He has an inborn talent, a good memory, a sense of rhythm, without which it would be impossible for him to perform such difficult folk songs that require a lot of preparation. I can assure you that Gurgen is endowed with all these innate qualities.              


From a young age, Gurgen ? the folk singer – amazed the audiences with his unique voice and performance. Today, after a long absence, he is back and his audience cannot be any happier.    


Your rhythm in life: The natural rhythm.
Your motto: According to the status.
Your favorite car: The sturdiest.
A place where you can relax: Anywhere in nature, up on the mountains.
The human quality you cherish the most: Having principles.


Why is it that you are often off stage?


The main reason is my frequent performances abroad. During the spring of 2011, I spent three months in India. I was in Russia in October, where I had live performances in 5 cities. The repertoire included many new songs – the style is always the same. I tend to choose my songs from the past, songs that have been forgotten. I will also include songs by contemporary troubadours.


How can you characterize the Armenians and what is your view about the Armenian song these days?


It is difficult to characterize our nation because it is diverse, it embraces different flavors. The psychology of those who live here in Armenia is so different than those who live abroad. For me, an Armenian is someone who is able to be respectful wherever he lives. About the Armenian art of singing, there are many great talents who need support and encouragement to reach their goals. As for the audience, I have to admit that we lack serious audience who are able to listen and appreciate good music, feel it and analyze it accordingly. In India where I have been recently, I was amazed by the level of the spectators.


Aside from singing, Gurgen is also a professional swimmer, an ardent reader and a hiker. In 2009, he fulfilled one of his dreams and climbed Mount Ararat with two friends and sang there the Armenian anthem and fixed the Armenian flag on its highest peak. He made a point to sing there the famous song “The failed days come and go like the days of winter”.


The young minstrel does not intend to change his style. He is rehearsing for a solo concert this summer in Armenia.


Hovhannes Badalyan about Gurgen: They always ask me what would be the future of our folk songs? Well, I am optimistic, because there is someone like Gurgen Dabaghyan.


Translated by Nanor Mikayelian





TEXT IN ARMENIAN


Գուրգեն Դաբաղյան


Հայ երգի ?Փոքրիկ իշխանը?


Պատրաստեց` Էմմա Կարապետյանը


Ազատ-Հայ


Ռուբեն Մաթևոսյանը Գուրգեն Տաբաղյանի մասին` Այս անունը լսելիս ես երջանկության և ուրախության պահեր եմ ապրում, քանի որ  տղան գալիս է հաստատելու, որ հայ երգը շարունակելի է, ապագան արդեն առկա է, և ունենք բնության պարգևը: Եթե բնությունից շռայլորեն օժշտված չլինի երաժշտականությամբ, ֆռազաների հիշողությամբ, չունենա ներքին ռիթմի զգացում, դժվար թե նա կարողանար վերարտադրել այդպիսիվ բարդ գործեր` գուսանական երգեր, որոնք պահանջում են մեծ երգչական պատրաստակամություն: Ես վստահ կարող եմ ասել, որ նա բնությունից  օժտված է վերը նշված հատկանիշներով:                               


Երևի շատերը գուշակեցին, որ մեր կայքի հյուրը ժողովրդական աշուղական երգեր կատարող Գուրգեն Դաբաղյանն է: Մանուկ հասակում նա ունկնդրին զարմացրեց իր ժողովրդական երգերի անզուգական կատարմամբ, բացառիկ ձայնով իսկ երկարամյա լռությունից հետո` վերադարձավ ընդունվեց այնպես, ինչպիսին կար:


Կյանքի ռիթմը` բնական ռիթմը, բնականոն ընթացքը:                                                                 
Կյանքի նշանաբանը` հատուկ չկա, կախված է իրավիճակի:
Մի քանի բառով ինձ չեմ կարող նկարագրել` քանի որ  դա միշտ թողնում եմ շրջապատիս:
Նախընտրելի մակնիշը`ամենագնաց կոպիտ մեքենա:                  
Հանգստի վայրրը` նախընտրում եմ հանգստանալ բնության գրկում, լեռնային արշավներ:
Մարդկային հարաբերությունների մեջ գնահատում է` սկզբունքայնությունը:


– Ինչի՞ հետ է կապված  հայ երգի ասպարեզում Ձեր հաճախակի չերևալը:


– Դա, կարելի է ասել, իր դրական կողմն ունի, պատճառը  իմ հաճախակի արտասահմանյան շրջագայություններն են: Անցյալ տարի գտնվել եմ Հնդկաստանում, որտեղ երկու ազգերի` հայերի և հնդիկների մշակույթների միահյուսմամբ կատարումներ են եղել: Հոկտեմբերի ամսին հերթական համերգային շրջագայությամբ հանդես եկա Ռուսաստանում: Առաջին համերգը նախատեսված էր Մոսկվայում, ապա` Տամբով, Տվեր, Սարատով, Վոլգոգրադ: Համերգները կենդանի հնչողությամբ էին, ծրագրում հիմնականում նոր երգեր էին ընդգրկված, որոնք իմ կատարմամբ առաջին անգամ են հնչել, կրկնվողները քիչ եղան: Ժանրն անփոփոխ էին` ժողովրդական և աշուղական երգեր: Իմ երգացանկը ես ընտրում եմ չկատարված, մոռացության մատնված երգեր, ասենք` Շերամի ?Ճանապարհս ընկավ Թիֆլիս?-ը կամ Վլադիմիր Ոսկանյանի երգերից` ?Այս աշխարհում սրտով սիրած, աննման է իմ յարը?: Ընտրում եմ նաև ժամանակակից աշուղների` Նազելիի, Գևորգի գործերից:


– Խոսելով Հայ ազգի բնութագրող կողմերից և հայ երգարվեստից` Գուրգենը առանձնացրեց:


– Հայ ազգին դժվարանում եմ ինչ որ բնութագրում տալ, քանի որ մենք մեր մենտալիտետով բազմաբովանդակ ենք. Հայաստանում և դրսում գտնվող հայերի հոգեբանությունները իրարից շատ են տարբերվում: Ամեն դեպքում հայերը նրանք են, ովքեր ցանկացած տեղ կարողանում են ստեղծել հարգանք, շրջապատ ու կայանալ: Այս լավ կողմերը հիշելով`չհիշենք բացասական կողմերը, որը ամեն ազգի էլ հարիր է: Ինչ վերաբերում է հայ երգարվեստին,  ինչ խոսք կան լավ տաղանդներ մեր հայ երգարվեստում, ուղղակի նրանց պետք է աջակցել, որպեսզի հասնեն լավ արդյունքների: Սակայն  ցավով պետք է նշեմ, որ մեզ մոտ պակասել են լուրջ հանդիսատեսները, ովքեր երաժշտությունը կարող են լսել, հասկանալ, ապրել, մեկնաբանել. ես Հնդկաստանում էի  և հիացած էի  այնտեղի հանդիսատեսի մակարդակով:


Բացի երգից Գուրգենը զբաղվում է նաև պրոֆեսիոնալ լողով, ընթերցանությամբ, լեռնագնացությամբ: Ի դեպ 2009թ օգոստոսին նա կատարեց իր երազանքներց մեկը. իր երեք ընկերների հետ բարձրացավ Արարատ լեռը` Հայաստանի օրհներգը երգելով և լեռան գագաթին ամրացնելով Հայկական եռագույնը: Այնտեղ երգեց ?Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան երգը?:


Երիտասարդ երգիչը չի պատրաստվում փոխել իր ոճը: Նորութուններից խոսելով` նա նշեց, որ կլինեն մի քանի նոր երգեր, նաև վերոնշված ֆիլմը` նվիրված Սայաթ Նովայի ծննդյան երեքհայրուր ամյակին:


Հովհաննես Բադալյանը Գուրգենի մասին`Ինձ միշտ հարցնում են` ի՞նչ պետք է լինի մեր ժողովրդական գուսանական երգերի վերջը: Ես լավատես եմ, քանի որ կա Գուրգեն Դաբաղյանը:













 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 













Gurgen Dabaghyan: Nazani, Ey Hogi Jan, Blbuli Hid



Gurgen Dabaghyan: Shiram, Du im Musan es