Հայաստանի 8 հրաշալիքները. Հինգերորդ հրաշալիք. Հաղպատի վանական համալիրը

Հայաստանի 8 հրաշալիքները. Հինգերորդ հրաշալիք. Հաղպատի վանական համալիրը

Azad-hye.com-ը Ձեզ է ներկայացնում Հայաստանի 8 հրաշալիքները:  Հասանք հինգերորդ հրաշալիքին.

Հաղպատի վանական համալիրը գտնվում է  Հաղպատ գյուղի հարավարևելյան բարձրադիր  մասում` սարահարթի վրա: Այն հիմնադրվել է 976-ին Բագրատունի Աշոտ Գ-ի թագավորության ժամանակ:Համալիրի կազմում են Սբ Նշան, Սբ Գրիգոր, Սբ Աստվածածին (Խաթունաշեն) եկեղեցիները, գավիթը, ժամատունը, գրատուն-մատենադարանը, զանգակատունը, սեղանատունը, մատուռ-դամբարանները, խաչքարերը:

Похожее изображение

Հաղպատի վանքը՝ որպես հոգևոր և մշակութային կենտրոն, ծաղկում է ապրել հատկապես XII դարի 2-րդ կեսից մինչև XIV դարի վերջը՝ Տաշիր-Ձորագետի Բագրատունի կառավարիչների, ապա՝ Զաքարյանների օրոք: XI– XIII դարերում հայտնի էին վանքի գրադարանը, դպրոցը, որտեղ ուսուցանվել են փիլիսոփայություն, հռետորություն, երաժշտություն, ընդօրինակվել և նկարազարդվել են  ձեռագրեր: Վանքը բազմիցս տուժել է սելջուկների ու լեզգիների ասպատակություններից և երկրաշարժերից, որոնց մասին հիշատակում են պատմիչներն ու  վիմագիրները: Հարձակումներից պաշտպանվելու համար վանքը շրջափակվել է պարսպով, ստեղծվել են պաշտպանական հենակետեր, թաքստոցներ և այլ կառույցներ:

Համալիրի կազմում են Սբ Նշան, Սբ Գրիգոր, Սբ Աստվածածին (Խաթունաշեն) եկեղեցիները, գավիթը, ժամատունը, գրատուն-մատենադարանը, զանգակատունը, սեղանատունը, մատուռ-դամբարանները, խաչքարերը: Հնագույնը և գլխավորը Սբ Նշան եկեղեցին է, որը 976–991 թթ-ին հիմնադրել են Աշոտ Գ Ողորմած թագավորը և նրա կինը՝ Խոսրովանույշը՝ իրենց Կյուրիկե (Գուրգեն) և Սմբատ որդիների արևշատության համար: 

Похожее изображение

Եկեղեցին դրսից՝ ուղղանկյուն, ներսից խաչաձև գմբեթավոր դահլիճ է՝ 4 անկյուններում երկհարկ ավանդատներով: Աղոթասրահը պատված է որմնանկարներով: Եկեղեցու ճակատները, բացի արևմտյանից, ունեն եռանկյունաձև կտրվածքով զույգ խորշեր, արևելյան ճակտոնի տակ Սմբատի և Կյուրիկեի  բարձրաքանդակն է: Տարբեր ժամանակներում Սբ Նշան եկեղեցուն կից կառուցվել են շինություններ:

Картинки по запросу հաղպատի վանքը

Կյուրիկյան թագավորների սրահ-տապանատունը (1185 թ.) XIII դարի 1-ին քառորդին վանքի առաջնորդ Հովհաննես Խաչենացին հիմնովին վերակառուցել և վերածել է ընդարձակ գավթի: Եկեղեցու հյուսիսարևելյան մասում է քառակուսի դահլիճ տիպի գրատուն-մատենադարանը: Ներկայիս շենքը 1258–62 թթ-ին  վերակառուցել է Հովհաննես վանահայրը: Միաժամանակ կառուցվել են գրատան սրահը և փոքր գավիթը: 1245 թ-ին Համազասպ վանահայրը կառուցել է վանքի զանգակատունը. բաղկացած է 2 հարկաբաժնից, 7-սյունանի զանգաշտարակից: XIII դարում կառուցված սեղանատունը նորոգվել է 1975–78 թթ-ին: 

1025 թ-ին կառուցված Սբ Գրիգոր եկեղեցին դրսից՝ ուղղանկյուն, ներսից՝ խաչաձև հատակագծով, երկթեք կտուրով թաղակապ շինություն է: XIII դարի Սբ Աստվածածին եկեղեցին ցածր համաչափություններով, գմբեթավոր փոքրաչափ կառույց է: Վանքի պարսպի հյուսիսարևմտյան անկյան մոտ գեղաքանդակ խաչքարերով պսակված Ուքանանց տոհմի մատուռ-դամբարանն է՝ կառուցված նույն դարի 1-ին կեսին: Հիմնական հուշարձանախմբից դուրս են Կուսանաց անապատը՝ Սբ Տիրամոր ոչ մեծ եկեղեցով (XIII դար), Սբ Աստվածածին (Ջգրաշեն), Սբ Սիոն, Զորավարք (Սբ Գևորգ) եկեղեցիները (XII–XIII դարեր), Կայանբերդ ամրոցը՝  Դսեվանքի Սբ Աստվածածին եկեղեցով (1233 թ.) և այլ կառույցներ: 1927 թ-ից համալիրում պարբերաբար կատարվել են ամրացման, վերականգնման և բարեկարգման աշխատանքներ: 

1989 թ-ին Հայաստանի կառավարության որոշմամբ վանքը հանձնվել  է Մայր աթոռ Սբ Էջմիածնի տնօրինությանը:  1996 թ-ին Հաղպատի վանական համալիրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցանկում»:

Картинки по запросу հաղպատի վանքը

Հնագույնը և գլխավորը Սբ Նշան եկեղեցին է, որը 976–991 թթ-ին հիմնադրել են Աշոտ Գ Ողորմած թագավորը և նրա կինը՝ Խոսրովանույշը՝ իրենց Կյուրիկե (Գուրգեն) և Սմբատ որդիների արևշատության համար: Հաղպատ անվանման հետ կապված են բազմաթիվ լեգենդներ, նրանցից մեկի համաձայն Սանահինի իշխաններից մեկը հրավիրում է իր մոտ ճանաչված մի վարպետի՝ վանք կառուցելու համար։ Վարպետը ներկայանում է իշխանին որդու հետ։ Աշխատանքի ընթացքում վեճ է առաջանում հոր և որդու միջև։