Meri Martirosyan says that human beings are granted intelligence to think and take important decisions, but in many instances they act wrongly, lie and worst of all they do not acknowledge their mistakes or show signs of changing behaviour.
Martirosyan refers to the unfairness and injustice in society. Bribery and fraud have become ordinary phenomena. She calls on everyone to be honest and to have clear conscience. ?Let us save our souls and remove the bad from there. I believe in the bright future of Armenia?, she says. The recent positive changes in Armenia give her hope. ?Let us love our country and people, devote ourselves to building up the country and soon we will have a flourishing Armenia?, she concludes.
Մերի Մարտիրոսյան
Ազատ-Հայ կայքին հատուկ
Ամեն մարդկային էակ կազմում է բնության մի մասնիկը: Մարդն ի սկզբանե տարբերվել է կենդանիներից իր բանականությամբ: Բնությունն օժտել է նրան մտածելու կարևորագույն ունակությամբ: Ամեն մի մարդու գիտակցություն միշտ պետք է արթուն լինի մտածելու, կարևոր որոշումներ կայացնելու, իրավիճակը ճիշտ գնահատելու և այլ կարևոր պահերի համար: Սակայն երբեմն մարդիկ մոռանում են իրենց գիտակցության մասին. չար արարքներ են գործում, հաճախ ստում, իսկ որ ամենավատն է` չեն գիտակցում իրենց սխալները և ամենևին էլ չեն փորձում ուղղվել:
Բացասական երևույթներից նշեմ անարդարությունը, որն այդքան մեծ տարածում է գտել մեր իրականության մեջ: Անարդարությունները մեզ ուղեկցում են ամենուրեք` ուսումնական հաստատություններում, հասարակական վայրերում, քաղաքական ասպարեզում և այլուր: Հաճախակի կարելի է հանդիպել նաև կաշառակերությանը, խաբեբայություններին, ստի ու կեղծիքի: Այս ամենը, ցավոք սրտի, դարձել են շատ առօրեական ու սովորական երևույթներ: Այս ամենի մեղավորը բոլորն են, և միայն յուրաքանչյուր մարդու անբասիր վարքի շնորհիվ կվերականգնվի մեր հասարակությունը: Ամեն ոք պետք է փորձի հնարավորինս ազնիվ, բարի ու գթասիրտ լինել, չէ՞ որ ժողովրդի մեծամասնության վարքագիծն ու ապրելաձևը դառնում են նրա ազգային նկարագրի վառ բնութագիրը: Այդ իսկ պատճառով էլ մեր դիմագիծը վերականգնելու ու բարելավելու համար մեզնից ամեն մեկը պետք է հետևի իր վարքագծին, մաքուր լինի իր խղճի առաջ, այդ դեպքում մեր հասարակությունն էլ կդառնա մաքուր ու անբասիր: Իսկ այն վատը, որ տեսնում ենք` հենց մեր ջանքերով պիտի վերացվի: Այդժամ մեր երկիրը կծաղկի ու կդառնա բոլորիս երազած հայրենիքը: Պարզապես ամեն ոք պիտի զբաղվի իր գործով, իմանա իր տեղն ու դերը այս կյանքում:
Փրկենք մեր հոգիները, վերացնենք ամեն վատը, որ տեսնում ենք,երբեք չչարանանք և միշտ ձգտենք դեպի լավը, գեղեցիկն ու բարին: Ես ինքս հավատում եմ Հայաստանի լուսավոր ապագային, իսկ դրա համար հիմք են հանդիսանում այն անհերքելի դրական տեղաշարժերը, որոնք կատարվում են վերջին տարիներին: Սիրենք մեր երկիրն ու ժողովրդին, անմնացորդ նվիրվենք և մոտ ապագայում կտեսնենք շեն ու ծաղկուն մի երկիր, որի անունն է Հայաստան: