Mher Khachatryan writes about the Armenian army and its mission in defending the homeland. Armenian Army day is celebrated on 28 January.
Մհեր Խաչատրյան
Ազատ-Հայ
Հունվարի 28ը Հայաստանի Հանրապետության բանկի օրն էր: Տոնի առթիվ Հայաստանի մի շարք տարածաշրջաններում կազմակերպվել էր տոնական միջոցառումներ: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը, Հայաստանի վարչապետը, զինվորականներ,և այլ հյուրեր:
Միջոցառմանը ելույթ ունեցավ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը, ով իր խոսքում նշեց, որ Հայոց բանակը համազգային սիրո, նվիրումի արգասիքն է և ի պատասխան այդ սիրո, քաջ գիտակցելով իր դերը, հայ զինվորականությունը, պատվով կատարեց և շարունակում է իր առաքելությունը, հուսալիորեն պաշտպանելով հայոց սահմանների անվտանգությունը և ժողովրդի անվտանգությունը:
Միջոցառմանը ներկա էր նաև հայ վաստակավոր արտիստ Սոս Սարգսյանը և այլ հյուրեր: Միջոցառմանը ելույթ ունեցան սիրված երգիչ երգչուհիներ:
Վազգեն պապը,այսօր հպարտ կանգնած հայոց հողին կարողանում է բարձրաձայնել իր կատարած սխրանքը: Յոթանասունամյա Կարեն պապը, ևս չի մոռանում թէ ինչպես ընկերների հետ կարողացել են պայքարել թշնամու դեմ, նա կռվել է Ղարաբաղում, պատերազմական գործողությունների ժամանակ հանդես է եկել ինսունվեց գնդում: Այժմ շատ ուրախ եմ որ մեր երիտասարդությունը ապրում է խաղաղ կյանքով: Աստված տա մեր երկիրը միշտ լինի խաղաղության կիսագնդում, ասեց նա:
Իսկ ահա Աննա Պողոսյանը, մեր հետ զրույցում չկարողացավ զսպել իր արցունքները, նոր է որդուն բանակ ճանապահել` շատ եմ ուզում խաղաղություն լինի, բոլորը ծառայեն և պատվով իրենց օջաղները վերադառնան կարծում եմ սա է յուրաքանչյուր ծնողի պատգամը իր որդուն, մեզ հետ ունեցած զրույցում նշեց նա:
Մեր կայքը ևս շնորհավորում է հայ ազգին մաղթում միշտ կապուտակ երկինք: