• Home
  • About
  • Contact
  • Social Media
  • facebook
  • twitter
  • flickr
  • blogger
  • youtube

blog-logo

  • Home
  • Pan-Armenian News
  • UAE Armenians
  • Hrach Kalsahakian
  • Հայերեն բաժին
  • القسم العربي
  • Archives
    • News
    • Articles
    • Directory

Բաց նամակ պարոն Սոս Սարգսյանին

April 25, 2011
A+ A-
Email Print
<FONT face=Sylfaen>Բաց նամակ պարոն Սոս Սարգսյանին</FONT>








Sos Sargsyan

Sos Sargsyan (by Negative Photo Studio / Yerevan)


An open letter to actor Sos Sargsyan from Samvel Ovasapian who lives in Berlin. Sargsyan has sent a letter to US President Barak Obama in which he called him a liar because of his attitude of not fulfulling his promise for recognizing the Armenian Genocide.


Ovasapian argues that our intellectuals need to focus on injustice taking place in Armenia. He provides examples of grave issues facing Armenia especially in agricultural sphere, mostly as a result of the control of so-called “zorba”s.   


Հարգելի պարոն Սարգսյան,


թերթերում կարդացի Ձեր նամակը ուղղված Ամերիկայի Միացյալ Նահանգների պրեզիտենդ՝ Բարաք Օբամային, որտեղ դուք նրան ստախոս եք անվանում՝ իր խոստումը չկատարելու համար: Ճի՞շտ, թե սխա՞լ, պատշա՞ծ, թե ո՞չ, դա չէ, որ կարևոր է: Կարևորը հարցի բարձրացումն է: Հարց է առաջանում, ինչո՞ւ, ի՞նչ բարոյական իրավունքով ենք մենք Ամերիկայի, կամ այս և այն երկրի պրեզիդենտից, կամ իշխանություններից սպասում և պահանջում, որ նրանք անտեսեն իրենց երկրի և ժողովրդի ազգային շահերը և ճանաչեն Ցեղասպանությունը: Ի՞նչ է, կարծում եք եթե մենք մեզ զոհի տեղ դրինք և մյուսներից անընդհատ խնդրեցինք՝ մեզ իսկապես որպես զոհ ընդունեն, մեր վարկը նրանց և աշխարհի մարդկության մոտ կբարձրանա: Ինչո՞ւ ենք մենք միշտ մյուսներից սպասում մեր հարցերի լուծումը, ինչո՞ւ ենք մենք հնարավորը, կարևորը, հրամայականը, ներկան անտեսում, բարձիթողի անում և կառչում ենք անցյալից, միշտ և ամենուր նման հարցը հոլովելով: Այն տպավորությունն է ստեղծվում, ասես հայ ժողովրդի բոլոր խնդիրների լուծումը կախված է մարդկության կողմից ցեղասպանությունը ճանաչելուց:


Եկեք խոստովանենք, բոլորովին էլ քաջություն չէ, կամ համարձակություն չի պահանջում, Երևանում նստել և Բարաք Օբամային ստախոս անվանել, ապա փորձեք համարձակություն ցուցաբերել և մատնանշել այն բոլոր ահավոր, ազգակործան երևույթները, որոնք գոյություն ունեն Հայաստանում, որոնց պատճառները իշխնավորների չարաշահումներն են, երկրում դեմոկրատիայի բացակայությունը և տնտեսության բնագավառում տիրող անարխիան: Ապա թող Հայաստանի մտավորականությունը (գրողները, արվեստագետները, դասախոսները, և այլն) ձեզ հետ միասին խզի իր հանցավոր, այո հանցավոր լռությունը և բարձրաձայն և լսելի ամբողջ աշխարհում աղաղակի, որ ով հայ իշխանավորներ, այդ ?ի՞նչ եք անում հայ ժողովրդի հետ?, ու՞ր եք առաջնորդում նրան, եթե ոչ դեպի փակուղի, դեպի անկում:


Պետք չէ մարգարե լինել, կամ էլ իմաստունի խոր գիտելիքներ ունենալ, որպեսզի նկատել, թե Հայաստանում ինչ է կատարվել և այսօր ինչ է կատարվում:


Պետք չէ դռնե-դուռ ընկնել, սրան-նրան խնդրել, որ ճանաչեն ցեղասպանությունը և եթե չճանաչեցին՝ ապա նրանց ստախոս ու վախկոտ անվանել, այլ Հայաստանի իշխանավորների երեսին աղաղակել՝ այդ ո՞վ է պատասխանատու մերօրյա գենոցիդի համար:


Երբևէ Հայաստանի իշխանություններից հարցրե՞լ եք՝


-թե այդ ինչպե՞ս եղավ, որ ընդհամենը մի քանի տարում՝ ?մեկին՝ հազար բերք ու բարիք, իսկ մեկին՝ դատարկ հաց՝ արնաթաթախ? (միջնադարի պարսիկ բանաստեղծ):


-թե այդ ինչպե՞ս եղավ, որ մի քանի ?զոռբաներ? միանգամից տիրացան գյուղատնտեսության համար այնքան կարևոր ոռոգելի ջրերի պաշարներին և այսօր կտրում են գյուղացիների շունչը, նրանց տնավեր են անում, որոնք ոչ մի ելք չտենելով, ստիպված թողնում և հեռանում են երկրից: Մոռացե՞լ եք Շիրվանզադեի թևավոր խոսքը, որ՝ ?ազգը և լեզուն պահում են գյուղացիները?:


– թե այդ ինչպես է լինում, որ Ամերիկայից և Եվրոպայից ներմուծած հացահատիկը և գուղատնտեսության այլ արտադրանքներ Հայաստանում ավելի արժան են վաճառվում, քան տեղի գյուղացիների արտադրածը:
 
Դեռ երկար կարելի է այսպես շարունակել, մեկ- մեկ թվարկել այն բոլոր բացասական երևույթները, որոնք շնչահեղձ են անում Հայաստանի բնակչության՝ մեծամաս աշխատավոր և գյուղացի զանգվածներին, բայց ի՞նչ օգուտ, բոլորը գիտեն այդ մասին, բայց լռում են, չտեսնել են տալիս, որովհետև դրանք իսկապես որ ահավոր են, գերհզոր, ուրե՞մն, ուրեմն ավելի հարմար է մոռանալ դրանց և խեղդվողի նման կառչել… թե՝ ինչի՞ն, թե՝ ինչի՞ց…



Հարգանքներով ՝


Սամվել Հովասափյան
Բեռլին, ապրիլ 2011 

author-avatar

Posted by Azad-Hye

Like to share?

Social Media

  • facebook
  • twitter
  • flickr
  • blogger
  • youtube
Newer PostԵկեղեցի երթալէն առաջ
Older PostGarbis Khorozian's program for Diocesan (Temagan) elections (01 April 2011)

POPULAR

item-thumbnail

Vardavar (water pouring) international festival in Armenia gains popularity

July 17, 2015
item-thumbnail

Rebecca Malikian’s novel “The Caravan of Death”

July 10, 2015
item-thumbnail

Erebouni pen launched in Dubai and other cities

April 12, 2015
item-thumbnail

Discrete Video Modeling for children with special needs in Armenia

February 23, 2016
item-thumbnail

Nana Aramyan’s art and her exceptional inspiration

September 12, 2015

LATEST

item-thumbnail

تواصل تركيا سياستها التقليدية بتبرير الإبادة الأرمنية والتهديد

August 11, 2020
item-thumbnail

«Իմ երազանքապնակը բազմազան ու գունեղ էր, սակայն չէի մտածում, որ երգիչ կդառնամ». Ուսկե Շաբաբյան

July 10, 2020
item-thumbnail

Գինեկոլոգիա. Ինտիմ պլաստիկան և ցուցումները

July 2, 2020
item-thumbnail

Ptit: Armenian language website for children and teenagers

June 20, 2020
item-thumbnail

Vartine Ohanian Minister of Youth and Sports in the New Lebanese Government

January 22, 2020

COMMENTS

Azad-Hye on In memory of AUB Medical Alumni who died during the First World War
Azad-Hye on Kessab Ousoumnasirats celebrates centennial
Lawrence Danny CPA on Kessab Ousoumnasirats celebrates centennial
Stephensmith on Pizza making vending machine invented by Puzant Khachadourian
ALEXANIAN on Astghik Voskerchyan: Every element in my environment has a role in my creations

Categories

  • Applications
  • Chinese Armenians
  • Cyprus Armenians
  • Egyptian Armenians
  • Ethiopian Armenians
  • European Armenians
  • Hrach Kalsahakian
  • Indian Armenians
  • Interviews
  • Iraqi Armenians
  • Lebanese Armenians
  • Music
  • Pan-Armenian News
    • Art
    • Books
    • Business
    • Celebrations
    • Courses and Camps
    • Documentaries
    • Education
    • Energy
    • Festivals
    • Genocide
    • History
    • Interviews
    • Language
    • Poetry
    • Politics
    • Tourism
  • Religion
  • Syrian Armenians
  • Turkish Armenians
  • UAE Armenians
  • Websites
  • Հայերեն բաժին
  • القسم العربي

CUSTOM LINKS

  • Home
  • About
  • Contact
  • Social Media

RANDOM POSTS

item-thumbnail

Սիրային Կետադրություն

item-thumbnail

Սփյուռքից ժամանած «Երազանք» և «Աստղիկներ» երգչախմբերը մասնակցեցին հոբելյանական համերգին

item-thumbnail

Round table discussion in Sharjah: Armenian Genocide Reparations File

TAG CLOUD

Armenian Art Armenian Catholics Armenian Christmas Armenian Costumes Armenian Genocide Armenian Songs Armenian Velvet Revolution Azad-Hye Celebrations Cyprus Armenians Daniel Varoujan Hejinian Diaspora Armenians Education Emma Kant Emma Karapetyan Ethiopian Armenians Garni Geghard Genocide Goris Greece Hidden Armenians History Iraqi Armenians Kessab Kessabtzis Krikor Jabotian Language Lebanese Armenians Meri Martirosyan Music Music Application Nana Aramyan Nikol Pashinyan Norway Ottoman Empire Paris Speech Therapy Syrian Armenians Syunik Turkey Turkish Armenians UAE Armenians Vardavar Western Armenia

Azad-Hye on FLICKER

© 2021 Azad-Hye . Designed by Wpinhands
Scroll