• Home
  • About
  • Contact
  • facebook
  • twitter
  • flickr
  • blogger
  • youtube

blog-logo

  • Home
  • UAE Armenians
  • Hrach Kalsahakian
  • Հայերեն բաժին
  • Archives
    • News
    • Articles
    • Directory

Բաց նամակ Սոնա Արշունեցիից Նախագահ Սարգսյանին

October 6, 2009
A+ A-
Email Print

Սոնա Արշունեցի
(Գրող-հրապարակախոս, “Հայ-դատի” պաշտպան)


ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ ԴԻՄՈՒՄ ԵՄ ՁԵԶ.
Ո՞ՐՆ Է ԼԻՆԵԼՈՒ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ ԱՆԱԿՆԿԱԼԸ
(ԲԱՑ ՆԱՄԱԿ)


Երկար ժամանակ մտորում էի, արդյո՞ք արժե գրել այս նամակս Ձեզ, թեև անկախ նամակիս բովանդակությունից' ստեղծված դրությունն էլ ոչնչով հնարավոր չէ փոխել, սակայն իմ մեջ գլուխ բարձրացրեց համարձակությունը ասելու այն, ինչը կուտակվել է իմ մեջ, ինչը' պարտավոր եմ ասել, հուսալով նամակս բեկում կմտցնի Հայ-թուրքական հարաբերություննեի Ձեր մոտեցումներին: Նախ ասեմ, որ չեմ կասկածում Ձեր հայրենասիրությանն ու նվիրվածությանը, սակայն Ձեր նախաձեռնությամբ թափ առած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը լեցուն է անկանխատեսելի զարգացումներով ու ողջ ազգին անակնկալ – անակնկալի հետևից մատուցելով. նախ ազգի թիկունքին Շվեյցարիայում ապրիլի 22-ին “ճանապարհային քարտեզ”, իսկ օգոստոսի 31-ին նորից Շվեյցարիայում կնքված “փոխադարձ սահմանների ճանաչման” արձանագրությունը, որը անակնկալների գագաթնակետն էր, երևակայությունից վեր, որ հայ մարդ է այդ արձանագրության տակ իր ստորագրությունը դրել, որը փակեց մեր ազգի առաջ Հայկական ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման ու մեր պահանջատիրության բոլոր դռները, ուստի չեմ կարող շողոքորթել ու նամակս գովասանքի խոսքերով համեմել, քանզի Ձեր թեթև ձեռքով փշրվեց երազանքիս ոսկե կուժը, երազանք որ իմ սրտի խորքում փայփայել եմ շուրջ 45 տարի, երազանք, որ հանդիսացել է կյանքիս միակ իմաստը…


Երազանք, որ հարյուր հազարավոր հայորդիներ են ծոցել իրենց սրտի խորքում, որ սերունդներին ժառանգեն մեծ ու հզոր Հայաստան: Իհարկե, Ձեր հնարավորություններն անչափ շատ են, իրավունքներն առավել ևս, բայց որ ամբողջ ազգի անունից ծնկում եք թուրքի առաջ, կույր մարդուն է անգամ տեսանելի, որը նսեմացնում է հայ մարդու արժանապատվությունը. մի բան, որ թուրքին է հատուկ: Միթե՞ դուք դեռ հետևություններ չեք արել, Ձեր հորինած հնարամտության' “ֆուտբոլային դիվանագիտության” դառը պտուղներից, որը վերածվեց սիրախաղի ու ազգի թիկունքին գաղտնիության քողի տակ ապրիլի 22-ի կեսգիշերին Շվեյցարիայում ստորագրվեց “ճանապարհային քարտեզ” հակահայ համաձայնագիրը, որը մոլորության մեջ դրեց, խառնեց հայամետ Օբամայի բոլոր խաղաքարտերը. արդյունքում Օբաման իր ապրիլքսանչորսյան ելույթում չարտաբերեց միջազգայնորեն ընդունված Genocide տերմինը:


Օբամայի ելույթի հետ ապրիլի 24-ին վայելեցինք Ձեր սիրախաղի առաջին դառը պտուղը: Ինչու՞ եք ամբողջ ազգին դարձրել Ձեր հորինած հնարամտության' “Ֆուտբոլային դիվանագիտության” պատանդը: Ո՞վ է Ձեզ իրավունք տվել միանձնյա, առանց համայն հայության հավանության, առանձնապես պահանջատեր սփյուռքի համաձայնությունն ունենալու մեր դարավոր թշնամու հետ հանուն սահմանի բացման ողջ ազգին թուրքի առաջ ծնկի բերեք. Դուք ապտակեցիք այն մարդկանց դեմքին, ովքեր անշահախնդիր իրենց կյանքը նվիրել են Հայոց մեծ եղեռնի միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը, որից մեկն էլ տողերիս հեղինակը: Ձեր թեթև ձեռքով շատ հեշտ ու հանգիստ ջուրը գցեցիք նրանց գործադրած ջանքերը, լոբբիստական աշխատանքներն ու ահռելի գումարները որ տրամադրվել էին հաղթանակի հասնելու երազանքով:


Միթե՞ Դուք չե՞ք զգում, որ հայտնվել եք աճպարարությամբ, ստով ու կեղծիքով շաղաղված թուրքական դիվանագիտության որոգայթում, մի թակարդ, որ ամբողջ ազգին եք ներքաշել ճահիճը, որտեղից դուրս գալն այլևս անհանար է լինելու: Դուք ինքնագոհ Ձեր սիրախաղով, որ կարողանում եք մերձենալ ու թուրք վերնախավի հետ ձեռքսեղմումի անմոռանալի պահեր ունենալ, Դուք ձեր երևակայական հնարամտությամբ ու տղայական շտապողականությամբ ողջ ազգի համար թակարդ լարեցիք ու ստիպում եք ազգովի լուռ ու մունջ ենթարկվենք Ձեր կամայականությանը: Դուք այսօր անգամ արհամարում եք Դաշնակցության հետ խորհդակցել, լսել նրանց կարծիքը. մի կուսակցություն, որ եղեռնից հետո իր ուսերին է վերցրել միջազգայնորեն Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, մեր տարածքների վերադարձը: Զարմանալիորեն Ձեզ չե՞ն հետաքրքրում, թե ինչու՞ է այսօր դաշնակցությունը նստացույց, հացադուլ անում, Ձեզ չե՞ն հետաքրքրում այն պատճառները, որ նրանց մղել է այս ծայրահեղ քայլին, թե՞ համառորեն կոծկում եք արտգործնախարարի և Ձեր ազգադավ գործողությունները, որ չբացահայտվեն:


Վաղուց էի նկատել, որ Ձեր խոսքի ու գործի մեջ սարերի չափ տարբերություն կան.


Ազգիս այս ճակատագրական պահին մեր մտավորականներին , Հայաստանյան ռազմավարական կենտրոնների քաղաքագետներին անհասանելի է շփումը ժողովրդի հետ հեռուստացույցով. զարմանալիորեն հեռուստաալիքներով միայն շահի համար ազգին ծախող բիզնեսմեններն են էկրանը հեղեղել ու բարբաջում են, որ իրենք ավելի կհարստանան…


Իրական պատկերը գլխիվայր, լղոզված ներկայացնելով ուր՞ եք տանում ազգին պարոն նախագահ, ե՞րբ եք սթափվելու, ե՞րբ…


Միթե՞ սահմանի բացումը այդքան անհրաժեշտություն է, թե՞ մի խումբ բիզնեսմենների կամքը կատարելու, նրանց միլիոնները կրկնապատկելու համար ազգովի այդքան թանկ ենք վճարելու…


Կարո՞ղ եք գոնե գեթ մի հարցիս պատասխանել.


-Ի՞նչ է նշանակում “փոխադարձ սահմանների ճանաչում ”


-Չե՞ք կարող պատասխանել, ես կպատասխանեմ,-


-Անարգում եք մեր 1,5միլ նահատակների սուրբ հիշատակը, հարյուրամյա ճանապարհ անցած մեր ցավերի- ցավ, ծովից-ծով պատմական հայրենիքի վերադարձը դարձնում եք անհաuանելի երազանք.


-ստիպում եք հրաժարվել պահանջատիրությունից , կասեցնել աշխարհով մեկ գործող 'Հայ-դատի” աշխատանքները… աշխարհի աչքին երևալ զրպարտիչ, մեր առաջ փակելով բոլոր դռները:


Սահմանի բացման հետևանքների վրա այժմ չեմ ուզում խորանալ, միայն թռուցիկ ասեմ, որ ողջ ազգը դառնալու է չարչի, թուրքն արտադրի, հայն իրացնի, մեր ԲՈՒՀ-երն էլ են փակվելու, իսկ որ նորից թուրքն արմատներ է գցելու բուն Հայաստանում, դա անառարկելի է, իսկ հետևանքները՞… չեմ շարունակում, քանզի “Սահմանի բացման վնասների ” մասին վաղուց եմ գրել իմ ընդարձակ վերլուծությունը:


Իսկ եթե ուզում էիք սահմանը բացել ու դիվանագիտական կապ հաստատել Թուրքիայի հետ այն էլ առանց նախապայմանների, ինչպե՞ս եղավ, որ օգոստոսի 31-ին այսպիսի խայտառակ նախապայմանի, “Վերահաստատելով երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումը՝ սահմանված միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով” նման բովանդակությամբ արձանագրության տակ ստորագրություն դրվեց:


Կարծիք է ստեղծվում, որ մի երրորդ երկրի ներկայացուցիչ է այդ արձանագրության տակ դրել իր ստորագրությունը, ոչ հայ մարդ:


Հայ մարդու ձեռքը պիտի կոտրվեր այդ պահին…


Միթե՞ ցեղասպանությունն ուրանալու հաշվին պետք է բացվեն այդ սահմանները, մեր գերի ընկած սահմանները:


Միամտություն կլիներ մտածել, թե Գյուլը կընդուներ Ձեր “ֆուտբոլային հրավերքն ” ու կգար Հայաստան ֆուտբոլ դիտելու, կամ Դավոսում Էրդողանի բեմականացված պահվածքը Պերեսի երեսին շպրտելով,


-Դուք մարդասպան եք, քանի որ Գազայում երեխաներ եք սպանում:,


Լքելով դահլիճը չմոռացավ հանդիպել Ձեզ հետ…


Միթե՞ ռազմավարական գիտելիքների պակասը չէ, որ այս քայլերը մանրակրկիտ վերլուծության չեն ենթարկվել Ձեր կողմից. հաշվի չառնելով ամենակարևոր հանգամանքը, որ եթե այսօր թուրքը բացի սահմաններն ու դիվանագիտական հարաբերություններ հաստատի, մենք այլևս իրավունք չուենք ցեղասպանության մասին անգամ թեթև ակնարկել, կամ Ադրբեջանի խնդրում թուրքի կամքին հակառակ քայլ, մյուս օրը մեր դեսպանը կարտաքսվի Թուրքիայից, սահմանն էլ կփակվի, հայկական ապրանքներն էլ կբոյկոտվեն…


Ո՞վ է բռնելու թուրքի ձեռքը…


Միթե՞ փորձադաշտ են մեր ազգային խնդիրները, ու Դուք այսօր ձեր շուրջը հավաքելով կուսակցությունների ղեկավարներին, փորձում եք համոզել, որ Դուք ճիշտ եք. Ձեր գործողությունների հետագա անհաջողությունների մեղսակիցը դարձնելով նրանց, բայց այդ 52 կուսակցական ղեկավարներով չէ որ պիտի որոշվի այնպիսի հարց, ինչպիսին ցեղասպանությունն է ու հայկական տարածքները. ու՞մ է գաղտնիք, որ կուսակցությունների ղեկավարների, ազգային ժողովի պատգամավորների 99% բիզնեu ունեն ու հետապնդում են իրենց սեփական շահերը, որ սահմանները բաց լինեն ու իրենց գրպանների պարունակությունը եռապատկվի ու քառապատկվի… նրանց հայրենասիրության չափը համեստորեն լռելն է, իսկ դիվանագիտական ձախողումների գլխավոր մեղավորը վաղը Դուք եք ճանաչվելու ու Ձեր ճակատին է դաճվելու դավաճանի խարանը. սերունդները անեծքով են հիշելու Ձեր անունը. այս է դառը իրականությունը:


Դավաճանությունը պոզով ու պոչո՞վ է լինում…


ՈՒնեցեք համարձակություն ընդունելու Ձեր սխալը և ճանապարհի կեսից գոնե հետ կագնեք, որ հնարավոր լինի ձեր սխալ քայլերը սրբագրել կարողանանք: Նորից ու նորից եմ կրկնում. վաղուց էի նկատել, որ Ձեր խոսքի ու գործի մեջ սարերի չափ տարբերություն կա.


Չի կարող կարգավորման, դիվանագիտական հաստատման, բարի դրացիական հարաբերությունների մասին խոսք լինել անգամ, երբ այն կառուցվում է անարդարության հիմքի վրա, երբ մեր ուղեղից ու սրտից փորձում եք ջնջել Հայկական Ցեղասպանությունը. մեր 1,5միլ նահատակներին, մեր պապերի երկիրը, այն դեպքում, երբ մենք մեծ շանսեր ունենք մեր տարածքներին տեր կանգնելու միջազգային դատարանով Թուրքիայից պահանջելու մեր այն տարածքները, որոնք ամրագրված են Ամերիկայի 28-րդ պրեզիդենտ Վուդրո Վիլսոնի “Իրավարար վճիռում”, որը չունի վաղեմության ժամկետ, հաստատված է Ամերիկայի մեծ կնիքով 18 պետությունների մասնակցությամբ (22 նոյեմբերի, 1920թ.):


Հայ-թուրքական սահմանների ճանաչման հարցը ոչ միայն Հայաստայան կուսակցությունների, կամ ազգային ժողովի լուծման խնդիրը չէ , այն համայն հայության հանրաքվեն կամրագրի. միայն ՀԱՆՐԱՔՎԵՆ


Ձեր գործողություններին այո կասի՞, թե՞ ոչ: Թեև Ձեզ համարում եք համայն հայության նախագահ, բայց այսօր ցավով պիտի արձանագրեմ, որ թքած ունեք սփյուռքի կարծիքի վրա, էժան ծախելով սփյուռքի 100 ամյա պայքարի ճանապարհ անցած ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման գործընթացը: Փաստացի դուք այսօր օգնում եք թուրքին, որ աշխարհով մեկ գործող “Հայ-դատի ” գրասենյակները դադարեցնեն իրենց լոբբիստական աշխատանքները:


Տարիներ ի վեր Թուրքիան հայցում էր հրեական լոբբիի աջակցությունը հակազդելու կոնգրեսի վրա, օրակարգից հանելու ցեղասպանության հարցը. հիմա դրա կարիքը չկա. Ձեր օգնությամբ Թուրքիան հրաժարվեց հրեական լոբբիի աջակցությունից, քանզի նրանց վրա ծախսվող միլլիոններն այնքան օգտակար չէին կարող լինել, ինչպես Ձեր հորինված սիրախաղի, որն ամբողջ աշխարհին մոլորեցրեց. անգամ այն 22 պետություններին , որոնք ընդունել էին Հայոց ցեղասպանությունը. դրեց անելանելի դրության մեջ:


Իսկ մյուս պետություններն այս ֆոնի վրա այլևս իրենց խորհրդարաններում ցեղասպանության թեմային կանդրադառնա՞ն. երբե?ք…


ՈՒ այս զրոյական դիվանագիտական ռազմավարական գիտելիքներով երկիր եք ղեկավարում, ազգային անլուծելի հարցեր լուծում հեշտ ու հանգիստ' մատների արանքով նայելով, մոռանալով, որ գործ ունեք ցեղասպան, խորամանկ, խարդաղ, սուտը բերանում աջ ու ձախ շաղող թուրք հրեշի հետ, որ ձեռքսեղմումի պահին իրեն բարեկամ է ձևացնում, բայց մի քայլ այն կողմ նույն թշնամին է, իրենց ցեղասպան նախնիների իսկական ժառանգորդը…


Առաջին հայ ղեկավարն եք, որ ծնկում է թուրքի առաջ մի փոր հացի' սահմանի բացման համար, որի հետևանքներն, օգուտներն ու վնասներն անգամ նժարի վրա չեք դրել, բայց խաղասեղանին եք դրել մեր հազարամյա պատմական տարածքները և արդեն խաղը տանուլ եք տվել. Ցավոք համարձակություն չունեք խոստովանել: Այսօր Ձեր հորինած


“Ֆուտբոլային դիվանագիտությունն” աշխատում է Թուրքիայի օգտին: Թուրքիան հաղթեց ոչ միայն ֆուտբոլում, այլև դիվանագիտորեն.


Ես, որ միշտ քննադատել եմ երկիրը ցնցումների մեջ պահող ընդդիմության հանրահավաքները, քննադատական հոդվածներով հանդես եկել, բայց այսօր այս ճակատագրական պահը հաղթահարելու համար համազգային ընդվզման կոչ եմ անում. միայն այդ դեպքում կկարողանանք փրկել մեր պահանջատիրության իրավունքը, ինքնասիրությունն ու արժանապատվությունը …


Որակումներս խիստ են պարոն նախագահ, բայց ցավոք այս է դառը ճշմարտությունը ընդունեք, թե՞ չընդունեք:


Սթափության կոչ եմ անում, հանուն մեր ազգային շահերի, հանուն մեր նահատակների սուրբ հիշատակի, հանուն մեր ազգաին արժանապատվության:


Բրյուսել
28 Սեպտեմբեր 2009

author-avatar

Posted by Azad-Hye

Like to share?

Social Media

  • facebook
  • twitter
  • flickr
  • blogger
  • youtube
Newer PostԲռնախլուած Արարատ լեռը
Older PostOpen Letter to President Serzh Sargsyan from Prof. Roger W. Smith of Zoryan Institute

POPULAR

item-thumbnail

Rebecca Malikian’s novel “The Caravan of Death”

July 10, 2015
item-thumbnail

Erebouni pen launched in Dubai and other cities

April 12, 2015
item-thumbnail

Vardavar (water pouring) international festival in Armenia gains popularity

July 17, 2015
item-thumbnail

Essam Nagy’s documentary “In The Beginning Was Armenia” (Interview)

January 11, 2020
item-thumbnail

Anna Dolabjian: I feel life coaching as a dream coming true

January 18, 2018

LATEST

item-thumbnail

Liana Ghaltaghchyan is the new Managing Director at the Children of Armenia Fund

January 10, 2023
item-thumbnail

Indian Journalist Venkatesh Remakrishnan mentions the Armenians of Chennai

October 30, 2022
item-thumbnail

Renovation of the Ghukasavan Cultural Center’s main hall

December 1, 2021
item-thumbnail

Nobel Prize winner Ardem Patapoutian

October 7, 2021
item-thumbnail

Armenian Church of the Virgin Mary in Basra, Iraq

August 30, 2021

COMMENTS

Azad-Hye on In memory of AUB Medical Alumni who died during the First World War
Azad-Hye on Kessab Ousoumnasirats celebrates centennial
Lawrence Danny CPA on Kessab Ousoumnasirats celebrates centennial
Stephensmith on Pizza making vending machine invented by Puzant Khachadourian
ALEXANIAN on Astghik Voskerchyan: Every element in my environment has a role in my creations

Categories

  • Applications
  • Art
  • Books
  • Business
  • Celebrations
  • Chinese Armenians
  • Courses and Camps
  • Cyprus Armenians
  • Diaspora Armenians
  • Documentaries
  • Education
  • Egyptian Armenians
  • Energy
  • Ethiopian Armenians
  • European Armenians
  • Festivals
  • Genocide
  • History
  • Hrach Kalsahakian
  • Indian Armenians
  • Interviews
  • Iraqi Armenians
  • Language
  • Lebanese Armenians
  • Music
  • Poetry
  • Politics
  • Religion
  • Rural Armenia
  • Science
  • Syrian Armenians
  • Tourism
  • Turkish Armenians
  • UAE Armenians
  • Websites
  • Հայերեն բաժին

CUSTOM LINKS

  • Home
  • About
  • Contact

RANDOM POSTS

item-thumbnail

Kevork Mourad’s work exhibited in Dubai

item-thumbnail

New Armenian business search website

item-thumbnail

«Հայաստան» համահայկական հիմնադրամում հյուրընկալեցինք Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանին

TAG CLOUD

Armenian Art Armenian Catholics Armenian Christmas Armenian Costumes Armenian Genocide Armenian Songs Armenian Velvet Revolution Azad-Hye Celebrations Cyprus Armenians Daniel Varoujan Hejinian Diaspora Diaspora Armenians Education Emma Kant Emma Karapetyan Ethiopian Armenians Garni Geghard Genocide Goris Greece Hidden Armenians History Iraqi Armenians Kessab Kessabtzis Language Lebanese Armenians Meri Martirosyan Music Music Application Nana Aramyan Nikol Pashinyan Norway Ottoman Empire Paris Speech Therapy Syrian Armenians Syunik Turkey Turkish Armenians UAE Armenians Vardavar Western Armenia

Search this website

© 2023 Azad-Hye . Designed by Wpinhands
Scroll