Ազատ-Հայ
Armenia is celebrating the First Republic day on 28th May. Emma Karapetyan writes about the historical developments that led to the establishment of the Republic of Armenia in 1918 before it was conquered by the Soviets. The heritage of the First Republic has been inspirational in the struggle for Armenia's independence in recent times. The flag and anthem of the First Republic were adopted by the new Republic.
Պատրաստեց Էմմա Կարապետյանը
Մայիս ամիս…. սա Հայի համար նշանակում է հաղթանակ: Եթե հետ հայացք նետենք կտեսնեն, որ մեր մեծ հաղթանակները մայիսին են եղել, Շուշիի ազատագրում, Հաղթանակի օր, Հայաստանի առաջին հանրապետության հռչակում ևայլն: Այսօր հիշարժան օր է, աշխարհի բոլոր անկյունում գտնվող հայի համար` հպարտանալու առիթ:
1918թ մայիսի 28-ին Հայաստանի ազգային խորհուրդը հռչակեց անկախ Հայաստանի Հանրապետություն:
1918թ մայիսի 21-28 Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում և Սարդարապատի մոտ հայկական զորքերին հաջողվեց կանգնեցնել թուրքերին, իսկ Սարդարապատում և Բաշ-Ապարանում ջախջախել թուրքական կանոնավոր բանակը: Նույն օրերին՝ մայիսի 26-ին Անդրկովկասյան սեյմը հայտարարեց իր քայքայման մասին:
Հովհաննես Քաջազնունին նշանակվեց անկախ Հայաստանի առաջին վարչապետ, մայրաքաղաքը դարձավ Երեւանը: Վերջին վարչապետը Սիմոն Վրացյանն էր: Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ ընդամենը երկու տարի, մինչեւ 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Երեւան մտան 11-րդ Կարմիր բանակի զորամասերը եւ հանրապետությունը խորհրդայնացվեց:
1991 թվականին Հայկական ԽՍՀ-ն անկախություն հռչակեց եւ խորհրդարանը մայիսի 28-ը սահմանեց որպես ոչ աշխատանքային օր:
1918թ մայիսի 28-ին Հայաստանի ազգային խորհուրդը հռչակեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծումը: Հայկական ազգային խորհրդի հիմքի վրա ստեղծվեց առաջին խորհրդարանը: 1918թ օգոստոսի 1-ին Երևանի քաղաքային ակումբի դահլիճում տեղի ունեցավ խորհրդարանի պաշտոնական բացումը, իսկ շենքի գլխին տեղադրվեց հայկական եռագույնը: Խորհրդարանի գլխավոր քարտուղար ընտրվեց Ավետիք Սահակյանը (հայր Աբրահամ), իսկ առաջին կառավարության ղեկավար նշանակվեց Հովհաննես Քաջազնունին: 1992թ.-ից մայիսի 28-ը պաշտոնապես նշվում է որպես Հանրապետության օր: Այս օրը շատ կարեւոր, խորհրդանշական տոն է հայ ժողովրդի համար. այն խորհրդանշում է հայի անկախության, ուժեղ պետություն ստեղծելու ձգտումը:
Օրվա հետ կապված ավանդաբար միջոցառումները տեղի են ունենում Սարդարապատի հուշահամալիրում, հայեր` աշխարհի տարբեր վայրերից գալիս են, հարգելու մայիսյան հերոսամարտերում ընկած հայորդիների հիշատակը:
5-6 դար Հայաստանը զրկված է եղել պետականությունից: Երկարատեւ պայքարից հետո անկախություն ունենալը հայ ժողովրդի համար շատ կարեւոր ձեռքբերում էր պետականության բազմադարյա բացակայությունից հետո: Հռչակելով հանրապետությունը` հայ ժողովուրդը կարողացավ ապաքինել իր ընդհատված կյանքը:
Այս օրն առանձնահատուկ ուժ, կորով ունի, որը մեզ պետք է ուղեկցի դեպի համախմբված ուժեղ պետություն կառուցում:
Մեր կատարած հարցումներից պարզ դարձավ որ ժողովուրդը միայն մի բան է փափագում որպեսզի այժմ պետությունը ամեն ինչ անի, որ այդքան տառապած ու տանջված ժողովրդի կյանքը լինի խաղաղ, ապրելու արժանի:
Մենք ևս շնորհավորում ենք աշխարհասփուռ Հայերին այս կարևոր տոնի կապակցությամբ:
Photo: Aram Manoukyan, the founder of the Republic.
Comments posted on Aleppo Armenians Facebook group (the Pan Armenian Facebook group associated with Azad-Hye):
– Պետական, հասարակական գործիչ. Հայ Հեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութեան անդամ:
– Hayasdani aratchin hanrabedoutyan himnatir.
– Poun anounov Serkey Hovhannesian.
– Vani inknabashbanutyan ghegavar, kaghakabed.
– ?1918 mayis 28 i nakhoryagin Aram gese “yerevane tchenk tadargi, yete harg lini polors el esdegh ge mernink, payts Yerevane tchenk hantsni”.
– ?Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին՝ թե՛ ճակատը պաշտպանելու և թե՛ երկրի ներսը կարգ հաստատելու?:
– Arami bedagan kordzouneyoutyoune garj ge deve, ge hivantana yev ge mahana 29 hounvar 1919-in. Kerezmane ge kednevi Yerevani metch.