
Armenia without Armenians
Boris Tamoyan describes the new Russian policy which is aiming to attract Armenians for immigration into the Russian Federation. This year thousands of Armenians were assisted to take the move to Russia. The official program, blessed by the Russian government and supported by the Embassy of Russia, will eventually weaken the country and create an Armenia without Armenians. And this comes from a country that is considered to be an “ally”.
Russia has also strengthened its economic and military presence in Armenia. The military agreement with Armenia was extended for half a century. It is obvious that Russia is seeing Armenia as a big military base and as a human resource for its far and isolated regions. Tamoyan says that we have to depend on ourselves and face these new challenges. We need to understand that Turkey is not the only country that can be hostile towards us.
Բորիս Թամոյան
Ազատ-Հայ
Թուրքերի երազանքները իրականացնում են ռուսները
Եվս մի քանի օր և մենք կտոնենք անկախության քսան քմյակը:
Այսօր մենք անկասկած հպարտանալու առիթներ ունենք, սակայն մենք նաև պատմությունից դասեր քաղելու կարիք ունենք: Ճիշտ է ասված, որ չիմանալով քո պատմությունը դու ոչ ոքի պետք չես: Թերթելով պատմության էջերը նկատում ենք, որ մենք շատ քիչ դեպքերում ենք պարտվել մարտի դաշտում, սակայն մարտի դաշտում տարած մեր հաղթանակները չենք կարողացել ամրագրել դիվանագիտական դաշտում և հենց այսպես կորցրեցին ?ծովից ծով Հայաստանը?: Այդպես է նաև մեր օրերում` մենք ազատագրեցինք Ղարաբաղը, իսկ այսօր չենք կարողանում այն դիվանագիտորեն ամրագրել:
Ընդհանրապես մենք թույլ դիվանագիտություն ունենք: Չգիտես ինչու մենք նկատում ենք միայն բացահայտ թշնամուն ի դեմս թուրքի, սակայն չգիտես ինչու չենք նկատում այն թշնամուն ով իսկական վտանգ է ներկայացնում մեր պետականության և ժողովրդի գոյության համար: Թշնամուն ի դեմս Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) մենք ոչ միայն չենք նկատում այլև ընդունում ենք, որպես բարեկամ: Իսկ ինչ է անում մեր ?բարեկամը?` արդեն մի քանի ամիս է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության միգրացիոն ծառայությունը հայ ընտանիքներին տեղափոխում է դաշնության հեռավոր գյուղեր, տրամադրելով քաղաքացիություն, բնակարան և ֆինանսական աջակցություն: Այս քայլով մեր ?բարեկամը? աննախադեպ չափերի է հասցրել արտագաղթը: Եվ հիմա մենք թշնամական դիվանագիությամբ երկրին համարում ենք մեր լավագույն դաշնակիցը:
Չփորձելով երկար խոսել արտագախթի թվերի մեծացմանը նպաստող գործոններին անրադառնանք ՌԴ վարած քաղաքականության արմատներին: Այսպես ՌԴ առաջարկելով լավ պայմաններ իր երկիր է տանում հայ ընտանիքների` դատարկելով Հայաստանը, սրան գումարենք նաև որ ՌԴ ձեռքում են գտնվում ՀՀ ռազմավարական օբյեկտները և այն որ ՌԴ ռազմաբազաների ներկայությունը մեր երկրում երկարաձգվեց կես դարով կնշանակի, որ ՌԴ իր համար ուղղակի ռազմաբազա է կառուցում:
Ժամանակն է հասկանալու, որ մեր հանդեպ թշնամաբար են տրամադրված ոչ միայն թուրքերը այլև ռուսները, ովքեր փաստացի դատարկում են Հայաստանը: Այս հանգամանքում մենք կարող ենք օգնել մեզ և ուրիշ ոչ ոք: Հակառակ դեպքում զուր կլինի հայ ժողովրդի կրած զրկանքները հանուն ազատ պետականության: Մենք պետք է այսքանից հետո զգաստանանք որպիսզի` գոնե այս դիվանագիտական պատերազմում տանուլ չտանք, հակառակ դեպքում կթաղենք մեր նորանկախ Հայաստանը ռուսական ճահիճներում:
Հ.Գ.
Հայաստանում ՌԴ դեսպանը Գյումրիում լրագրողների հարցին պատասխանել էր, որ հայերը Հայաստանը լքում են քանի որ դրսում ավելի լավ պայմաններ կան ապրելու համար: