
Կազմեց և բնագրից թարգմանեց՝ Խաչիկ Խաչերը
Khachik Khacher is a novelist, poet and translator Khachik Khacher was born in Tehran, Iran, in 1946. He completed his graduate studies in the city of Achen, Germany, where he received two Masters degrees in technical specialities. He is fluent in Armenian, Persian, German and English languages and uses them in his writtings and translations. He has published 15 books (11 in Armenian and 4 in Persian). One of his recent translations has been a book by well known Istanbul Armenian writer Zahrad, translated into Persian in 2011.
The below report by Knarik Abrahamyan is about Khachik Khacher's recent collection of translated works of 42 German authors from the 20th century. The launching of the book took place at the Armenian National Library in Yerevan. This has been Kahcher's second anthology. In 1995 he published in Yerevan an anthology of short stories by 32 Persian writers titled “The Sild Road”.
Խաչիկ Խաչերի գրքի շնորհանդէսը Հայաստանի Ազգային գրադարանի սրահում
ԳԵՐՄԱՆԱԳԻՐ 42 ԳՐՈՂՆԵՐ`ՀԱՅԵՐԷՆ
Քնարիկ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
Սփիւռք Գիտաուսումնական կենտրոն
07 Մայիս 2012
Ապրիլի 25-ին Հայաստանի Ազգային գրադարանում տեղի ունեցաւ իրանահայ արձակագիր, բանաստեղծ և թարգմանիչ Խաչիկ Խաչերի թարգմանութեամբ լոյս տեսած գերմանագիր 42 հեղինակների պատմուածքների ժողովածուն՝ Ներսէս Աթաբեկեանի խմբագրությամբ։
Գիրքը ներկայացրեց Հայաստան հրատարակչութեան տնօրէն Վահագն Սարգսեանը: Նա իր խօսքւմ նշեց, որ սա Խաչիկ Խաչերի թարգմանական առաջին փորձը չէ: Դեռեւս 1995թ. նա հրատարակել է ?Մետաքսի ճամփան? խորագրով անթոլոգիան` 32 պարսիկ գրողների ստեղծագործութիւնների թարգմանութիւններով:
Վերջերս էլ Թեհրանում լոյս է ընծայել պոլսահայ բանաստեղծ Զահրատի թարգմանական ժողովածուն երկու լեզուներով?
Ինչ մնում է այս գրքին, ասենք, որ կար բնական դժուարութիւն հեղինակների եւ նիւթերի առումով։ Խ. Խաչերն առաջնորդուել է խղճի մտօք: Իւրաքանչիւր հեղինակի տրամադրուել է մի քանի էջ կամ գործ:
Շահեկան է փոքրիկ խտացեալ կենսագրական, զուտ հանրագիտարանային տուեալների գործադրումը, որը առաջին հերթին թարգմանչի կողմնորոշիչ վերաբերմունքն է հեղինակի նկատմամբ և նախամուտ դեպի նրա ստեղծած գրականությունը:
Այնույետև իր գնահատական խօսքում Հայաստանի Գրողների Միութեան Նախագահ Լեւոն Անանեանը նշեց, որ Խ. Խաչերն առաջինն էր, որ հայ ընթերցողին հնարաւորութիւն տուեց ծանօթանալ պարսիկ գրողների հետ նման ծաւալով: Հիմա էլ հայեացքն ուղղել է Արեւմուտք: Տեխնիկական կրթութիւն ունեցող Խաչերը կարողացաւ այնպիսի գրական ներկայութիւն ապահովել, որ պահանջկոտ պարսիկները, որպէս պատասխան անցան Խաչերին պարսկերէն տպագրելուն:
Կինօգէտ, Մշակույթի նախարարի և գրողների միութեան նախկին տեղակալ՝ Դաւիթ Մուրադեանը գտաւ, որ Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու գաղափարը երկկողմանի երթեւեկութիւն է ստեղծում օտար եւ հայ գրականութիւնների միջեւ: Այս համաբնագրում խորհրդանշական է գերմանական պատմուածքի այս բաւականաչափ ծանրակշիռ հասկաքաղը: Խաչերը թարգմանել է ընտիր գրականութիւն: Սա ճաշակաւոր մարդու ընտրութիւն է: Այստեղ կան հեղինակներ, որոնց մենք ընթերցել ենք մեր երիտասարդութեան տարիներին, եւ կան նոր անուններ: Սա շատ կարեւոր է յատկապէս երիտասարդների համար, ովքեր հնարաւորութիւն կ՚ունենան բացել 20-րդ դարի գրական մի ողջ համայնապատկեր, որ կ՚օգնի նրանց գրական աճին: Պէտք է ընդգծել, որ Խաչերը լայն շրջանակ է վերցրել. գրքում տեղ են գտել ոչ միայն գերմանացի, այլեւ գերմանագիր գրողներ: Ուզում եմ սկզբունքային գնահատական տալ: Իմ համոզմամբ, մեր ժամանակներում ազգային լիարժէք գրականութիւն ունենալու համար պէտք է յարաբերուել օտարներին: Հնարաւոր չէ հայելու մէջ նայել ինքդ քեզ եւ աշխարհի մարդ դառնալ:
Խ. Խաչերը գիտի ինչ թարգմանել, ինչու եւ երբ:
Ասմունքող Գայիանէ Սամուէլեանը ընթերցեց հատուած Արմին Վեգներից:
Բանասիրական գիտութիւնների դոկտոր, Պրօֆ., ?Սփիւռք? Գիտաուսումնական Կենտրոնի տնօրէն Սուրէն Դանիէլեանն ընդգծեց, որ եթէ առեւտրականները աւելի վաղ են բացել մետաքսի ճամբան, ապա գրական ուղիները դէպի ուրիշ աշխարհներ խաչուել են շատ աւելի ուշ: Նորագոյն շրջանում թարգմանութիւնները առաւել կրել են պատահական, նախասիրական բնոյթ: ?Մետաքսի ճամփան? թարգմանելու պարագային Խ. Խաչերը մենաշնորհ ունէր, սակայն իր թարգմանած գրականութիւնն այլեւս իր մենաշնորհը չէ: Սա երկրորդ փորձն է գերմանական նորավէպի հայացման ճանապարհին: Սակայն տեղում եւ ընդգծենք, որ սա նախորդի կրկնութիւնը չէ: Ուրիշ հարց. Ինչո՞ւ է գերմանական գրականութեան իւրացումը մեզ դժուար տրւում առ այսօր: Այն աշխարհի խոշոր քաղաքակրթութիւններից մէկն է բերում, սակայն մնում է նկատելի չափով խորթ մեզ: Սա խնդիր է, որի շուրջ կարելի է մտածել: Մենք գերմանական հայ Սփիւռք չունենք: Իսկ այս առումով Խ. Խաչերի բացած պատուհանը նորութիւն է:
Ինչ վերաբերում է գրական ճանաչողական խնդիրներին, ազգային հնչողութեանը, մենք լաւ պատուհանի ենք ?ռաստ? եկել: Օրինակ, Վէգնէրը մեզ համար հայկական պատուհան ունի: Նա եղել է Թուրքիայում: Մենք աւելի պէտք է փարուենք Վեգնէրին: Նրա ?Խոստովանութիւն? վէպը բերում է բանաստեղծական յուզական զգացողութիւն:
Խ. Խաչերի շնորհիւ մենք իւրացնում ենք գերմանական մշակոյթը, որի առջեւ մեր դռները գուցէ գիտակցաբար ենք փակել, քանի որ Գերմանիան ?կայսերական յաղթերգութեամբ? (Յ. Օշական) մօտեցաւ հայ-թուրք յարաբերութիւններին: Ա. Վեգնէրն անցեալ դարի 10-ական թթ. հեռացաւ քաղաքաբնակ պատկերներից: Հայկական թեմատիկան նոր ուղղութիւն հաղորդեց նրան: Զուգադիպութիւն է, բայց նշանակալի.Ա. Վեգնէրն ու Յ. Մնձուրին ծնուել է եւ մահացել են նոյն թուականներին:
Ս. Դանիէլեանն առանձնացրեց ?42?, ?20-րդ դարի գերմանական պատմվածքը? գրքի ոճը, դիմորոշ ուղղութեամբ ծաւալուած միտքը: Խ. Խաչերն ապրել է գերմանացիների մէջ: Նա նոր զանգակներ է բերում:
Հեղինակը յուշում է. բաւական չէ միայն գերմանական հեղինակների ընթերցումը, պէտք է գերմանացիների եւ մեր չստացուած երկխօսութեան ծալքերը բացել: Այդ երկխօսութեան ճամբան կը լինի այն, որ Խ. Խաչերը գերմաներէն թարգմանի հայերին:
Բանախօսը շնորհակալութիւն յայտնեց Խ. Խաչերին, որ նրա թարգմանութեամբ պարսկերէն է հնչել Զահրատը, որի առաջաբանի հեղինակն է ինքը: Խ. Խաչերը պարսիկ ընթերցողների համար բացել է նաեւ Ու. Սարոյեանի ստեղծագործութիւնը վերջինիս 100-ամեակի օրերին:
Լիբանանահայ գրագէտ Ժիրայր Դանիէլեանն իր խօսքում ընդգծեց. ?Գիրքը չեմ ընթերցած: Երբ որ գիրքին ծանօթ չես, կը խօսիս հեղինակին մասին: Շատ գեղեցիկ տեսք ունի գիրքը: Խ. Խաչերին ծանօթ եմ իր գրականութեան ընդմէջէն, տասնամեակ մը առաջ ալ անձնապէս ծանօթացայ: Կամարին համար Իրանի մէջ ներկայացուցիչ մը փնտռեցինք եւ միաձայն ընտրեցինք Խաչերը: Ընդգծեմ, Խաչերը մինչեւ թարգմանական աշխատանքի լծուիլը կայացած բանաստեղծ էր, արձակագիր: Այս ոլորտը ստեղծագործական աշխատանքին համազօր եւ քիչ մըն ալ աւելի դժուար մարզ մըն է: Եւ Խաչերը հոս ալ սկզբունքային մօտեցում ցուցաբերած է?:
Ելոյթ ունեցաւ ՀԳՄ Վանաձորի մասնաճիւղի Նախագահ Մանուէլ Միկոյեանը, որը յատկապէս ծանրացաւ տարբեր սերունդների հեղինակների առկայութեան փաստի վրայ: Նա գնահատեց յատկապէս Ռիլկէի արձակին մօտեցումը: Գիրքն աչքի է ընկնում բարեխղճութեամբ:
Խ. Խաչերին շնորհաւորեցին նաեւ սուրիահայ գրագէտ Թորոս Թորանեանն ու ամերիկահայ բանասէր, հրատարակիչ Յովսէփ Նալբանդեանը:
Վերջում թարգմանիչը շնորհակալութիւն յայտնեց ներկաներին, իր գրչընկերներին: Նա գոհ էր նաեւ արուած դիտողութիւններից: Խ. Խաչերին չի բաւարարում հայերէն թարգմանութիւնների քանակը: Պարզ համեմատութիւնը պարսկերէն թարգմանուող գրականութեան հետ, շեշտեց նա, անմխիթար է: Նա յոյս յայտնեց, որ կը գայ նաեւ թարգմանական հարուստ գրականութեան՝ հայերիս ժամանակը: