2011 թ. լրացավ Հայաստանի և Լիտվայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը
Celebrations and activities marking the 20th anniversary of establishing diplomatic relations between Armenia and Lithuania
Պատրաստեց` Էմմա Կարապետյանը
Ազատ-Հայ
Վերը նշված առիթով Հայաստանում դեռևս ապրիլ ամսից կազմակերպվել էին միջոցառումներ, ցուցահանդեսներ, իսկ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնը սեպտեմբերի 30-ին Երևանի ?Կոնգրես? հյուրանոցում կազմակերպել էր կոնֆերանս:
Կոնֆերանսի ժամանակ բացման խոսքով հանդես եկավ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն` Ստեփան Գրիգորյանը, ինչպես նաև իրենց ելույթներով հանդես եկան Հայաստանում լիտվայի դեսպանը`Giedrius Apuokas-ը, ՀՀ Արտաքին գործերի նախարարության եվրոպական վարչության պետ` Արմեն Լիլոյանը, Ազգային ժողովի նախկին խոսնակ, ԱԺ անդամ` Տիգրան Թորոսյանը, և Միջազգային իրավունքի Վիեննայի համալսարանի Եվրոպական բաժնի միջազգային եւ համեմատական իրավունքի և միջազգային հարաբերությունների պրոֆեսոր` Manfred Nowak-ը:
Բոլոր ելույթ ունեցողները շնորհավորեցին Հայաստանին և Լիտվային համգործակցության համար:
Ինչպես նաև Հայաստանում Լիտվայի դեսպան`Giedrius Apuokas-ը նշեց` ?Ես շատ ուրախ եմ նման ակտիվ համագործակցության համար, կարծում եմ գնալով ավելի կամրապնդվի այս կապը, թե քաղաքական և թե մշակութային առումով?:
Ինչպես նաև վերջում Manfred Nowak-ը, ներկայացրեց Եվրոպական դատարանի մարդու իրավունքների ցուցանիշները:
Բաց քննարկումից հետո ներկաները իրենց զրույցը շարունակեցին ?coffe-break?-ի շուրջը:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնը կոնֆերանսներ է պատրաստում նաև այլ միջազգային թեմաներով, տարբեր մասնագետների, դիվանագետների մասնակցությամբ: