• Home
  • About
  • Contact
  • Social Media
  • facebook
  • twitter
  • flickr
  • blogger
  • youtube

blog-logo

  • Home
  • Pan-Armenian News
  • UAE Armenians
  • Hrach Kalsahakian
  • Հայերեն բաժին
  • القسم العربي
  • Archives
    • News
    • Articles
    • Directory

Freedom House-ի գնահատականը Արցախի մասին

February 18, 2011
A+ A-
Email Print

“Azat Haik” criticizes the latest “Freedom House” report on Karabakh. For more information contact Ruben Mnacakanjan at the address given below.


?Ազատ Հայք?ից ստացել ենք Freedom House-ի Արցախի մասին տրված գնահատականին վերաբերող հայտարարություն:


Ի պատասխան 2010 թ. մայիսի 23-ին  Արցախում անցկացված  ԱԺ ընտրություններին ?Freedom House?-ի տված գնահատականի՝ մեր անվստահությունն ենք հայտնում  հրապարակման առնչությամբ։


Բարձր գնահատելով ?Freedom House?-ի  միջազգային վարկանիշը՝  ?Ազատ Հայքը? առաջարկում է.
 
1. Ձեռնպահ մնալ  չվկայակոչված փաստերով եզրակացություններ հրապարակելուց.


2. ?Freedom House?-ը 2011 թ. հունվարի 13- ի զեկույցում տեղական կամ միջազգային ո՞ր դիտորդների զեկույցների հիմքով է Արցախի Հանապետությունը բնորոշել որպես ոչ ազատ տարածք եւ Արցախում ձեւավորված 16 ընտրատարածքների  272 տեղամասերից որոնցում եւ ո՞ր ժամերին են այնպիսի խախտումներ արձանագրվել, որը միջազգային այդ կազմակերպության համար հիմք է ծառայել նման եզրակացություն տարածելու.


3. ?Ազատ Հայք?- ի փորձագետներ Ռուբեն Մնացականյանին, Սամվել  Սեդրակյանին, Լուսինե Մնացականյանին ընդգրկել հակամարտության գոտիներում ?Freedom House?- ի կողմից իրականացվող դիտորդական առաքելությունների ցուցակներում:
 
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ԼՂՀ ԱԺ 2010 թ. ընտրությունների առնչությամբ արված եզրակացության վերաբերյալ ?Freedom House?-ից եռամսյա ժամկետում պարզաբանումներ չստանալու դեպքում ?Ազատ Հայքը? դատական կարգով կվիճարկի ?Freedom House?- ի 2011թ. հունվարի 13-ի հայտարարության արժանահավատությունը։


Հայ ժողովուրդը, դիմագրավելով փորձությունների մի ամբողջ շրջան, 1988 թ. ձեռնամուխ եղավ Արցախ աշխարհի ազատագրմանն ու միացյալ Հայաստանի վերականգնմանը, սակայն երկրի քաղաքական ու տնտեսական ղեկին հասած մարդկանց անհեռատեսությունը խորը հիասթափություն առաջացրեց:


Արդյունքը եղավ այն, որ լարվածությանը չդիմանալով՝ երկրի բնակչության զգալի մասը հեռացավ հայրենիքից, իսկ շատերն էլ փորձեցին փրկության դեղահաբեր որոնել կասկածելի միությունների ու դաշինքների մեջ:


Վիճակն հատկապես ծանրացավ 1995 թվականից ի վեր, երբ կասկածի տակ դրվեցին իրար հաջորդող համապետական ընտրությունների օրինականության հարցերը, ինչը հանգեցրեց նրան, որ վարչախումբը խճճվելով օթյակային, օտարահաճո քաղաքականության լաբիրինթոսում՝ ներքաշվեց հայության ձեռքբերումների փոշիացման գործընթացի մեջ եւ երկրի կառավարման դաշտից դուրս մղվեց:


Հերթափոխի եկած վարչախումբը կատարվածից դասեր քաղելու փոխարեն Հայաստան ներմուծեց օրենքներ, որոնց առնչությամբ գործող ու նախկին վարչախմբերը փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելով պալատական դիմակայությունը տեղափոխեցին փողոց եւ 2008 թ. գարնանը Երեւանը դարձրեցին արյունահեղության հանցաբեմ:


Այս ու սրանից բխող իրողությունները գնահատելով,2012 ? 13 թ.թ. ընտրություններին ընդառաջ, ընտրապայքարի պատրաստվող արտախորհրդարանական եւ մանդատակիր ուժերին հիշեցնում ենք 1999 ից 2005 թ.թ. ԱԶԱՏ ՀԱՅՔ-ի բարձրաձայնած առաջարկություններից երկուսը.


1. փակել քաղաքական ու բարոյական կապիտալի յուրացման ճանապարհը եւ 5 %-ի սահմանը չհաղթահարած քաղաքական ուժերի քվեն որպես ռազմաավար հաղթողների միջեւ բաժանելու փոխարեն` այն փոխարկել համապատասխան պատգամավորական տեղերի եւ հատկացնել 5 %-ի սահմանը չհաղթահարած ուժերին.


2. ընտրողների կողմից քվեաթերթիկներ ստանալու մասին վկայող գրանցամատյանների կրկնօրինակները, մինչեւ ընտրությունների արդյունքների հրապարակումը, տպագրել եւ անվճար տրամադրել ընտրություններին մասնակցած ուժերին, լրատվամիջոցներին, դիտորդներին, վստահված անձանց եւ շահագրգիռ քաղաքացիներին:


Ի հավելումն նշված առաջարկների,
 
2012 ? 13 թ.թ. ընտրություններում ընտրակաշառքների շրջանառությունը նվազեցնելու նպատակով կոչ ենք անում ընտրություններին մասնակցած ընտանիքների համար սահմանել կոմունալ վճարումների արտոնություններ (զեղչերի ձեւով), որով վերջ կդրվի 5 կամ 10 հազար դրամով քվեները վաճառելու սովորույթին:


Եթե մինչ առաջիկա ընտրությունները վերոնշյալ առաջարկությունները չընդունվեն, ընտրողներին կոչ ենք անելու կիրառել ակտիվ բոյկոտի մեխանիզմը, այն է` գնալ ընտրությունների եւ մեծ, շատ մեծ խաչ դնել քվեաթերթիկի վրա:


?ԱԶԱՏ ՀԱՅՔ?


[email protected], [email protected], [email protected]

author-avatar

Posted by Azad-Hye

Like to share?

Social Media

  • facebook
  • twitter
  • flickr
  • blogger
  • youtube
Newer PostNagorno-Karabakh according to Freedom House (2010)
Older PostDon’t tread on me: Little Armenia’s bottom line at 20

POPULAR

item-thumbnail

Vardavar (water pouring) international festival in Armenia gains popularity

July 17, 2015
item-thumbnail

Rebecca Malikian’s novel “The Caravan of Death”

July 10, 2015
item-thumbnail

Erebouni pen launched in Dubai and other cities

April 12, 2015
item-thumbnail

Discrete Video Modeling for children with special needs in Armenia

February 23, 2016
item-thumbnail

Nana Aramyan’s art and her exceptional inspiration

September 12, 2015

LATEST

item-thumbnail

تواصل تركيا سياستها التقليدية بتبرير الإبادة الأرمنية والتهديد

August 11, 2020
item-thumbnail

Ptit: Armenian language website for children and teenagers

June 20, 2020
item-thumbnail

Vartine Ohanian Minister of Youth and Sports in the New Lebanese Government

January 22, 2020
item-thumbnail

Հայաստանի լեռնահարստացման կոմբինատը՝ «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն պատրաստվում է մեծամաշտաբ ծրագիր իրականացնել

January 21, 2020
item-thumbnail

Traditional Armenian Pilgrimage in Chinsurah

January 15, 2020

COMMENTS

Azad-Hye on In memory of AUB Medical Alumni who died during the First World War
Azad-Hye on Kessab Ousoumnasirats celebrates centennial
Lawrence Danny CPA on Kessab Ousoumnasirats celebrates centennial
Stephensmith on Pizza making vending machine invented by Puzant Khachadourian
ALEXANIAN on Astghik Voskerchyan: Every element in my environment has a role in my creations

Categories

  • Applications
  • Chinese Armenians
  • Cyprus Armenians
  • Egyptian Armenians
  • Ethiopian Armenians
  • European Armenians
  • Hrach Kalsahakian
  • Indian Armenians
  • Interviews
  • Iraqi Armenians
  • Lebanese Armenians
  • Music
  • Pan-Armenian News
    • Art
    • Books
    • Business
    • Celebrations
    • Courses and Camps
    • Documentaries
    • Education
    • Energy
    • Festivals
    • Genocide
    • History
    • Interviews
    • Language
    • Poetry
    • Politics
    • Tourism
  • Religion
  • Syrian Armenians
  • Turkish Armenians
  • UAE Armenians
  • Websites
  • Հայերեն բաժին
  • القسم العربي

CUSTOM LINKS

  • Home
  • About
  • Contact
  • Social Media

RANDOM POSTS

item-thumbnail

Սիրային Կետադրություն

item-thumbnail

‘Seeing Through Babel’ Exhibition by Kevork Mourad

item-thumbnail

Հայաստանում առաջին անգամ նշվեց վարսահարդարների օրը

TAG CLOUD

Armenian Art Armenian Catholics Armenian Christmas Armenian Costumes Armenian Genocide Armenian Songs Armenian Velvet Revolution Azad-Hye Celebrations Cyprus Armenians Daniel Varoujan Hejinian Diaspora Armenians Education Emma Kant Emma Karapetyan Ethiopian Armenians Garni Geghard Genocide Goris Greece Hidden Armenians History Iraqi Armenians Kessab Kessabtzis Krikor Jabotian Language Lebanese Armenians Meri Martirosyan Music Music Application Nana Aramyan Nikol Pashinyan Norway Ottoman Empire Paris Speech Therapy Syrian Armenians Syunik Turkey Turkish Armenians UAE Armenians Vardavar Western Armenia

Azad-Hye on FLICKER

© 2021 Azad-Hye . Designed by Wpinhands
Scroll