Hungarian director Bela Tarr in Golden Apricot Film Festival in Yerevan

Hungarian director Bela Tarr in Golden Apricot Film Festival in Yerevan

Bela TarraBy Emma Karapetyan


Azad-Hye


Movie director Bela Tarr is one of the leading guests of the 8th Golden Apricot International Film Festival in Yerevan. The critics compare him with renowned names like Tarkovsky, Antonini and Angelopoulos. His black and white films are quite extreme, they look like an attempt to create new cinematography, as if the more than one hundred years movie history did not exist. 


Some of the works of the prominent director would be screened in Yerevan including “Damnation (1988), The Man from London (2007) and his latest work The Turin Horse (2011), which was displayed in Berlin International Film Festival and received “Silver Bear” award. Tarr has taken the opportunity there to announce about his resignation from the movie world. 
The idea behind “The Turin Horse” was inspired by Frederick Nietzsche's 11 years mysterious story of silence. It is said that the whipping of a horse in the Italian city Turin has disturbed the philosopher who lived for another eleven years, silent and demented, cared for by his relatives.


The Director considers this film as a noteworthy end of his movie career. In an interview to Cineuropa he describes the film as the last step in a development throughout his career.


Existential issues related to God, church, institutions, etc. prevail in the movie. A nihilistic delusion based on the denial of established authority takes the viewer to the edge of past ideals and values.


Terr does not like when his movies are branded as “metaphysical”. He does not accept philosophical generalizations. He recommends his viewers not to be occupied with intellectual work, rather to “believe what is seen with own eyes and listen by own heart”. 


Website of the Golden Apricot International Festival:
http://www.gaiff.am/





TEXT IN ARMENIAN


Բելա Տարը ?Ոսկե ծիրանի? հյուրն է


Էմմա Կարապետյան
 
?Ոսկե ծիրան? 8-րդ միջազգային կինոփառատոնի Բազմաթիվ կարևորագույն հյուրերի շարքում է հանրահայտ հունգարացի ռեժիսոր Բելա Տարը: Քննադատները նրան հաճախ համեմատում են Տարկովսկու, Անտոնիոնիի, Անգելօպուլոսի հետ, իսկ կինոգետները համարում են իրական, ճշմարտացի ?ֆանտազյոր?: Նրա սև-սպիտակ ֆիլմերը ծայրահեղական են, բացարձակ նոր կինոմատոգրաֆ ստեղծելու փորձ, կարծես` կինոյի այս ողջ հարյուրամյա պատմությունը չի էլ եղել: Հռչակավոր ռեժիսորի երևանյան հետահայաց ցուցադրությունների շարքում կներկայացվեն ?Նզովք?, ?Լոնդոնցի մարդը? և նրա վերջին` ?Թուրինյան ձի? ֆիլմերը: Վերջինս Բեռլինում ներկայացնելով և արժանանալով ?Արծաթե արջ? մրցանակին՝ Բելա Տարը հայտարարեց համաշխարհային կինոյից հեռանալու մասին:


?Թուրինյան ձի? ֆիլմի նկարահանման համար շարժառիթ է հանդիսացել Ֆրիդրիխ Նիցշեի լռության տասնմեկ տարիների մասին միֆական պատմությունը: Ռեժիսորը այս ֆիլմը համարում է իր կինոռեժիսորական կարիերայի արժանի ավարտը, քանի որ հենց Նիցշեն է առաջինը խոսել նիհիլիզմի` որպես մեր` անցյալի իդեալների ու արժեքների կործանման ժամանակաշրջանը բնորոշող գծի մասին: Իսկ Աստծո մահվան ու նիհիլիզմի տեսությունները ոչ միայն գերմանացի փիլիսոփայի, այլև` հունգարացի ռեժիսորի ֆիլմերի հիմնաքարն են կազմում: Ինքը Բելա Տարը չի սիրում, երբ իր ֆիլմերն անվանում են ?մետաֆիզիկական? և շրջանցում է փիլիսոփայական ընդհանրացումները: Նա հորդորում է իր հանդիսատեսին չզբաղվել ինտելեկտուալ աշխատանքվ, այլ ?հավատալ աչքերով ու լսել սրտով?:





GOLDEN APRICOT FILM FESTIVAL 2011


Announcement of list of films in Golden Apricot 2011


Ոսկե Ծիրան


Պատրաստեց` Էմմա Կարապետյանը


Չնայած նրան, որ այս տարի ծիրանի առատ բերք չի նկատվում այնուամենայինվ, ?Ոսկե Ծիրան? կինոփառատոնը կկայանա: Թեմայի առիթով Երևանում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ժամանակ ծրագրի տնօրեն Միքայել Ստամբոլցյան հայտարարել է, որ ?Ոսկե ծիրան? 8-րդ միջազգային կինոփառատոնը կկայանա հուլիսի 10-17-ին: Այն մեկնարկելու է իրանցի կինոռեժիսոր Աբբաս Քիառոստամիի ?Վստահված պատճեն? (?Copie Conforme?) ֆիլմով, իսկ փակումը կկատարվի Վիմ Վենդերսի ?Պինա? վավերագրական ֆիլմով: ՈՍԿԵ ԾԻՐԱՆ 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը այս տարի կներկայացնի 4 մրցութային ծրագիր` միջազգային խաղարկային և վավերագրական ֆիլմերի, Հայկական համայնապատկեր, ինչպես նաև նոր` ?Կորիզ? կարճամետրաժների ծրագիրը: Ընդհանուր առմամբ ստացվել է 631 հայտ 81 երկրից, որոնցից ընտրվել են 150-ը 45 երկրից: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը, կինոփառատոնի փոխտնօրեն Արա Խանջյանը և միջազգային բաժնի ղեկավար Տաթևիկ Մանուկյանը ներկայացրեցին ընտրված ֆիլմերի ցանկը:


Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթում ընդգրկված են`


?Ինքնասպանների ակումբ?, Օլաֆ Զաումեր, Գերմանիա
?Ձմեռային արձակուրդ?, Լի Հունցի, Չինաստան
?Մուսանյան նոթեր?, Փարք Չուն-բում, Հվ. Կորեա
?Քերլինգ?, Դընի Կոտե, Կանադա
?Անտեսանելի աչք?, Դիեգո Լերման, Արգենտինա/Ֆրանսիա/Իսպանիա
?Հավիտենություն?, Սիվարոջ Կոնսակուլ, Թաիլանդ
?Պարգևը?, Պոլա Մարկովիչ, Մեքսիկա/Ֆրանսիա/Լեհաստան/Գերմանիա
?Պարզ թվերի մենությունը?, Սավերիո Կոստանցո, Իտալիա/Գերմանիա/Ֆրանսիա
?Նադեր և Սիմին. ամուսնալուծություն?, Ասղար Ֆարհադի, Իրան
?Ծառը?, Ժյուլի Բերտուչելլի, Գերմանիա/Ֆրանսիա/Իտալիա/Ավստրիա
?Քաղցր չարիք?, Օլիվյե Կուսմակ, Ֆրանսիա


Միջազգային վավերագրական ֆիլմերի մրցույթում ընդգրկված են`


?Խոսքի արվեստը?, Էմանուել Դըմորի, Ֆրանսիա
?Աշխարհը` ըստ Յոն Բ.-ի?, Ալեքսանդր Նանաու, Ռումինիա
?Ամառային արոտավայր?, Լին Թրու, Նելսոն Ուոքեր, Ցերիգ Պեռլո, ԱՄՆ/Չինաստան
?Միր անունով տղան. տասը տարի Աֆղանստանում?, Ֆիլ Գրաբսկի,
?Գեներալը?, Նատալիա Ալմադա, ԱՄՆ
?Աղբանոց?, Լուսի Ուոքեր, Քարեն Հարլի, Բրազիլիա/ՄԲ
?Բախմարո?, Սալոմե Ջաշ, Գերմանիա/Վրաստան
?Ես ազատ եմ?, Անդրեա Ռոգոն, Գերմանիա/Կուբա
?Նորան դեռ ողջ է?, Մարտին Յաբս, Գերմանիա
?Լոռամրգի կղզին?, Ելենա Դեմիդովա, Ռուսաստան
?Համահեղինակը և իր ընտանիքը?, Ռաթի Շաթզ, Ադի Բարաշ, ԱՄՆ/Իսր
?Համահեղինակը և իր ընտանիքը?, Ռաթի Շաթզ, Ադի Բարաշ, ԱՄՆ/Իսրայել/Ֆր.
?Կորիզ? անվանակարգը կներկայացվի առանձին:


Պարզ դարձավ նաև, որ ?ՈՍԿԵ ԾԻՐԱՆ? 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնի շրջանակներում կլինեն ռեժիսորներ Էդմոնդ Քյոսայանի, Դմիտրի Կեսայանցի, Ռոման Բալայանի, Բելա Տարի, Վոյչեխ Մարչևսկու, Բերտրան Տավերնյեի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները:


Իտալիայի միավորման 150-ամյակին նվիրված ?Ռեսորջիմենտո? ծրագրի շրջանակներում կցուցադրվեն Ռոբերտո Ռոսելինիի ?Կեցցե Իտալիան?, Պաոլո և Վիտորիո Տավիանիների ?Ալոզանֆան? և ?Սուրբ Միքելեն աքաղաղ ուներ?, Լուիջի Մանյիի ?Հրաձիգներն են գալիս? ու Ռոբերտո Ֆաենցայի ?Փոխարքան? ֆիլմերը:


?Հայացք դրսից? հատուկ ծրագրում ներառվել են վերջերս հայերի մասին և Հայաստանում արտասահմանցի ռեժիսորների կողմից  նկարահանված ֆիլմերը:


?Ոսկե ծիրան? կինոփառատոնի մշտական հետաքրքրությունների  տիրույթում են նաև ուսումնական ծրագրերը: Այս տարի ?Կինոդպրոցներ? ծրագրում կներկայացվեն Անջեյ Վայդայի դպրոցի (Լեհաստան), Սապիր քոլեջի (Իսրայել), Ռուսաստանի կինոյի պետական ինստիտուտի (ВГИК) ուսանողական ֆիլմերը:


Նկատի ունենալով մասնագետների և հանդիսատեսի մեծ հետաքրքրությունը ԱՊՀ երկրներում արտադրված ֆիլմերի հանդեպ` 2011թ. ?Ոսկե ծիրանը? կներկայացնի նոր արտամրցութային ծրագիր` նվիրված ԱՊՀ-ի ստեղծման 20-ամյակին` ?ԱՊՀ երկրների կինոն? խորագրով: Կցուցադրվեն ֆիլմեր Տաջիկստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից և այլն:


Ծրագիրը կբացի Ալեքսեյ Ուչիտելի ?Օսկար?-ի նոմինանտ ?Եզերք? ֆիլմը:


Փառատոնը կփակի Վիմ Վենդերսի ?Պինա? ֆիլմը, որը կցուցադրվի 3D ձևաչափով :