Nune Yesayan: Ambassador of Armenian song

Nune Yesayan: Ambassador of Armenian song

By Meri Martirosyan


Azad-Hye


Nune is one of Armenia's most popular and loved singers, she is the ambassador of the Armenian song. She was born in Yerevan. She graduated from the Yerevan State Jazz College. She likes different cuisines, especially the French and the Italian ones. Her favorite season is summer, she drives a BMW, she does not like pointless questions and she always tries to be satisfied with everything and not to complain.


How long have you been on stage and who do you consider your mentor?


It?s been 20 years already. I consider Tatevik Hovhannisyan my mentor.


Is there anyone in your family tree with a knack for singing?


Most of them sing actually, I think I inherited it from both my mother's and father's side.


Do you think that one can support himself / herself financially by being a singer?


Compared to what the ways were 10 years ago, I'd say yes.


Do you consider yourself a pop or a folk singer?


Well, both actually, I've been singing both genres for so long now and I don't think I'd change my style because the audience loves them.


Which is easier? To reach to the top or maintain your position?


First of all, let me say that they are two different concepts. It's not easy to become famous and have a big number of fans. But it is easier to have all that than maintain it. One should be so smart to be able to retain all that for years.


You haven't had a solo concert in Yerevan for a long time now.


Yes, and I'm planning on having one hopefully this year or maximum next year.


You've been to many countries, which one is your favorite?


Well, I'd have to say France. And I think many would agree with me.


How do you deal with jealous people who try to imitate you and compete with you?


Well, I wouldn't say that others try to compete with me; there are a lot of slanderers and jealous people though. I never make a big deal out of it. For me, the most important element is my fans; no one can influence them, they have an opinion of their own.


What about your future plans?


I am always in preparation for new songs, new video clips, a new CD and a solo concert like I've mentioned.


You own a beauty salon “NN”, any intentions of expanding your businesses?


We have recently renovated the place and reopened it, I'm happy with it and no, I do not intend to start another business.


Do you think one should await happiness or search for it?


Everyone creates their own happiness. I consider myself a happy person because I have a nice family, a husband and a child, I have good friends, and I love my job.


Would you like your son Henry to choose the same domain as you?


He should choose his own path, if he has the required qualifications, then we'd definitely help him pave his way, and if he chooses to be in a totally different domain, I won't get in his way.


They say that the end justifies the means, do you agree?


I'd do anything to fulfill my dreams, but without hurting anyone around.


Have you ever felt tired of being famous and being on the road all the time?


Of course there are times when I feel exhausted, but it only lasts a couple of days, then everything gets back to its normal pace.


There are many singers who lack real talent, what can you say about them?


They are the kind of people who want to become famous overnight, but there's no way they could endanger or even compete with the real talents.


What is patriotism in your opinion?


I think that a patriotic person should not complain much about his own country or his country employees. He should think about how he would manage everything if he were in charge. Patriotism is both an inborn and an acquired feature in the human being.


Translated by Nanor Mikayelian






TEXT IN ARMENIAN


Նունե Եսայեան՝ Հայ երգի դեսպանը


Մերի Մարտիրոսյան


Ազատ-Հայ


Նունե Եսայանը Հայաստանի ամենասիրված ու ամենաճանաչված երգչուհիներից մեկն է: Տարիներ առաջ նրան տրվեց Հայ երգի դեսպանի պատվավոր կոչումը: Նունեն ծնվել է Երևանում, ավարտել Երևանի պետական ջազային քոլեջը, սիրում է տարբեր խոհանոցներ, հատկապես` իտալական և ֆրանսիական, սիրած եղանակն ամառն է: Վարում է BMW մակնիշի մեքենա, չի սիրում անիմաստ հարցեր, իսկ կյանքում փորձում է ամեն ինչից գոհ լինել և չբողոքել:


– Նունե, քանի՞ տարի է, որ բեմում եք և ո՞ւմ եք համարում ձեզ ուսուցիչ:


Արդեն 20 տարի է: Ինձ ուսուցիչ համարում եմ Տաթևիկ Հովհաննիսյանին:


– Ձեր հարազատների մեջ կա՞ն երգիչներ, ումի՞ց եք ժառանգել այս կարողությունը:


Հարազատներիս մեծ մասը երգում են, կարող եմ ասել, որ և հայրիկիս, և մայրիկիս կողմից էլ ժառանգել եմ:


– Միայն երգելով կարելի՞ է լավ գումար վաստակել և արժանավայել ապրել:


Եթե համեմատենք 10 տարի առաջ և հիմա, ապա կարող եմ ասել` այո:


– Ձեզ համարում եք ժողովրդական երգչուհի, թե՞ էստրադային:


Երկուսն էլ, քանի որ վաղուց այդ երկու ժանրերում երգում եմ, նաև ջազ եմ երգում, այսինքն` այն ամենը, ինչը հոգեհարազատ է ինձ:


– Իսկ ոճային փոփոխություն սպասվո՞ւմ է:


Կտրուկ հաստատ չի լինի, կշարունակեմ երգել այն ժանրերում, որոնք սիրում է ժողովուրդը:


– Ավելի հեշտ է դառնալ հայտնի և սիրված, թե՞ պահպանել այդ ամենը:


Նախ դրանք տարբեր հասկացություններ են և ասեմ, որ այնքան էլ հեշտ չէ հայտնի դառնալը, առավել ևս` սիրված դառնալը: Բայց այդ ամենը ձեռք բերելն ավելի հեշտ է, քան պահպանելը: Եվ պետք է այնքան խելացի լինես, որ կարողանաս տարիներ շարունակ պահել այդ ամենը:


– Վաղուց մենահամերգ չեք ունեցել Երևանում, առաջիկայում սպասվո՞ւմ է:


Այո, միանշանակ այս տարի կամ ամենաուշը` մյուս տարի, անպայման կլինի մենահամերգ:


– Ո՞ր երկիրն եք առավել շատ հավանել այն բոլոր երկրներից, որտեղ եղել եք հյուրախաղերով:


Շատ երկրներում եմ համերգներով հանդես եկել, սակայն ամենից շատ ինձ Ֆրանսիան է դուր եկել, ինչպես, կարծում եմ` շատերին:


– Շոուբիզնեսում  ձեր ոճի մեջ մրցակցություն տեսնո՞ւմ եք, և ինչպե՞ս եք վերաբերվում նախանձին ու բամբասանքներին:


Երբեք չեմ տեսել մրցակցություն, կարծում եմ` չեմ էլ տեսնի, իսկ նախանձին ու բամբասանքներին նորմալ եմ վերաբերվում: Կարևորը ժողովուրդն է. եթե նա չսիրեց, չընդունեց, դրա մեջ այս երևույթները չեն կարող դեր ունենալ, ոչ ոք չի կարող այնպես անել, որ տվյալ երգչին ընդունեն կամ չընդունեն, դա ժողովուրդն է որոշում:


– Առաջիկայում ի՞նչ անելիքներ ունեք:


Ինչպես միշտ նոր երգեր, ձայնագրություններ, նոր տեսահոլովակներ, նոր ձայներիզ, նաև` մենահամերգ:


– Դուք ունեք գեղեցկության սրահ “NN”: Իսկ նպատակ չկա՞ բիզնեսն ընդլայնելու:


Այո, սրահն աշխատում է իր բնականոն հունով: Նոր բիզնես հիմնելու մտադրություն առայժմ չկա:


– Ըստ ձեզ` երջանկությանը պետք է սպասել, թե՞ փնտրել այն:


Ամեն մարդ ինքն է ստեղծում իր երջանկությունը կամ էլ` ինքնաբերաբար է այն գալիս: Ես ինձ համարում եմ երջանիկ մարդ, քանի որ ունեմ լավ ընտանիք` ամուսին, երեխա, ունեմ լավ ընկերներ, զբաղվում եմ իմ սիրած աշխատանքով:


– Իսկ ապագայում կուզեի՞ք, որ ձեր որդին` Հենրին, գնա ձեր կամ ձեր ամուսնու ճանապարհով, թե՞ արվեստից հեռու լինի:


Ինքն ինչպես որ ցանկանա, այնպես էլ կլինի: Եթե զգամ, որ ունի համապատասխան հատկանիշներ, ապա կօգնեմ, սակայն եթե որոշի արվեստից հեռու լինել`երբեք չեմ խոչընդոտի:


– Ասում են` նպատակն արդարացնում է միջոցները, համամի՞տ եք և ի՞նչ չեք անի` ձեր նպատակին հասնելու համար:


Ամեն ինչ կանեմ, սակայն երբեք չնեղացնելով ուրիշներին: Նպատակին հասնելու համար  չպետք է մարդկանց ոտնահարել:


– Պատահե՞լ է, որ հոգնեք հայտնի լինելուց, անդադար շրջագայելուց և  ի՞նչն է օգնել առաջ շարժվել:


Ի հարկե լինում են նման պահեր, սակայն դա մի քանի օր հետո անցնում է և կրկին շարունակում եմ բնականոն հունով աշխատել:


– Անտաղանդ երգիչները տարիների ընթացքում մաղվո՞ւմ են, թե շարունակում են գործել:


Նրանք գործում են, նկարահանում են տեսահոլովակներ, ուզում են մեկ օրում հայտնի դառնալ, սա բնական երևույթ է, միշտ լինելու է և շատանալու է, սակայն վտանգ չկա, որ նրանք կարող են գրավել վաղուց հայտնի ու կայացած երգիչների տեղը:


– Հայրենասիրությունը ձեր պատկերացմամբ:


Կարծում եմ, որ հայրենասեր մարդը պետք է քիչ բողոքի իր երկրից, պաշտոնյաներից և մտածի, որ եթե ինքը կառավարեր երկիրը` ինչպիսին կլիներ: Հայրենասիրությունը գալիս է և դաստիարակությունից, և մարդու միջից պետք է լինի: