Renovation of the Ghukasavan Cultural Center’s main hall

Renovation of the Ghukasavan Cultural Center’s main hall

ARMENIAN TEXT

Ղուկասավան համայնքի մշակույթի կենտրոնի դահլիճը

ԱՐԱՐԱՏԻ մարզ, գյուղ ՂՈՒԿԱՍԱՎԱՆ

Կիսավեր առաստաղ, խոնավ և անբարեկարգ պատեր, սարդոստայնապատ պատուհաններ, հրդեհավտանգ էլեկտրական լարանցումներ, սառը և փոշոտ հատակ, հին և ջարդված գույք, տարրական պայմանների՝ օդափոխման, ջեռուցման, հանդերձարանի, զգեստապահարանների, պարապմունքների և մարզական գույքի, համապատասխան սարքավորումների և այլնի բացակայություն:

Նման պայմաններում են շուրջ յոթ տասնյակ երեխաներ իրենց պարապմունքներն անցկացնում սպորտի և պարի խմբերում: Սակայն երեխաների նվիրվածությունն ու բարձր արդյունքների հասնելու ձգտումն այնքան մեծ է և ոգևորիչ, որ ուսուցիչները փորձում են պարապմունքների համար գոնե նվազագույն պայմաններն ապահովել իրենց անձնական սուղ միջոցներով՝ միայն թե սպորտում և պարարվեստում երեխաների երազանքներն իրականանան:

Եվ այս ամենով հանդերձ՝ փոքրիկ և պատանի մարզիկները հանրապետական և միջազգային մրցույթներում հայտնվում են առաջատար դրքերում և նաև հաղթանակներ գրանցում:

Պարուսույցն ու մարզիչները վստահ են, որ վերանորոգված դահլիճը և պայմանների հնարավորինս բարելավումը կծառայի որպես ավելի բարձր նվաճումների հասնելու խթան:

Խոսքի և Մամուլի Ազատութան ու Քաղաքացիական Հասարակության Զարգացման կենտրոնը (Internews.info, InternationalTV, azad-hye.net), կարիքավոր մատաղ սերնդի դաստիարակմանը աջակցելուն և նրանց երազանքներն իրականություն դարձնելուն նպաստելու նպատակով, նախաձեռնել են ստեղծել «ՆՈՐ ԿՅԱՆՔ» հաղորդաշարը, որի անդրանիկ թողարկումը ներկայացնելու է հանգանակությունների միջոցով Ղուկասավանի մշակույթի կենտրոնի դահլիճի վերանորոգման և այն առաջնային գույքով ապահովելու անհրաժեշտության խնդիրը:

Ինտերնյուս ինֆոն և Խոսքի ու Մամուլի Ազատության ու Քաղաքացիական Հասարակության Զարգացման հասարակական կազմակերպությունը, հետևողական են լինելու հանգանակությունների հասցեականության և ֆինանսական թափանցիկության ապահովման գործում և ֆիլմաշարի միջոցով ներկայացնելու են՝ ինչպես կատարվածի արդյունքները, այնպես էլ բարեգործներին:

Նախաձեռնությանն արդեն աջակցել է «Նարեկացի» արվեստի միությունը:

Լիահույս ենք, որ կգտնվի այլոց աջակցությունը, նույնպես ի նպաստ նոր սերնդի։

Էմմա Կարապետյան

Pages: 1 2