Մանրամասներ Ընտրական օրենսգրքում սպասվելիք փոփոխությունների մասին

Մանրամասներ  Ընտրական օրենսգրքում սպասվելիք փոփոխությունների մասին

Սեպտեմբերի 23-ին տեղի կունենան Երևանի ավագանու ընտրությունները: Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կլինեն, որոնք ուժի մեջ կմտնեն Երևանի ավագանու ընտրություններին անդառաջ: Այս թեմայի շուրջ Azad-hye.com-ը զրուցեց Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի համակարգող, Վարչապետին կից ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի հետ:

Ի՞նչ փուլում  են Ընտրական օրենսգրքում փոփոխությունները և որո՞նք  է հատկանշականները:

–  ՀՀ վարչապետին կից Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովը մշակել է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ: Այն ներկայացվել է Կառավարություն, իսկ Կառավարությունն այն ուղարկել է ԱԺ, որտեղ սեպտեմբերի 6-ին քննարկման կդրվեն 24-ժամյա ռեժիմով: Շտապում ենք, որ դրանք ուժի մեջ մտնեն Երևանի ավագանու ընտրություներից առաջ:

Բարեգործությունները ընտրությունների քարոզարշավի ժամանակ միշտ արգելված են եղել, սակայն այն դիտարկվել է որպես վարչական իրավախախտում: Մենք այն դարձնում ենք քրեական: Ըստ իս, սա ամենակարևոր փոփոխությունն է ԸՕ-ում:

Մենք խստացրինք  նաև պատիժը  ընտրական հանցագործությունների համար, երբ այն կատարվում  է  կազմակերպված խմբի կողմից:

Հատկանշական է նաև, որ նորանոր հնարավորություն տրվեցին դիտորդներին, լրագրողներին, կուսակցություններին, որպեսզի կարողանան պայքարել ընտրախախտումների դեմ: Հեշտացվել է լրագրողների և դիտորդների հավատարմագրումը, ինչպես նաև նախկինում առավելագույնը 15 դիտորդի փոխարեն այժմ առավելագույն թիվ չի սահմանվում:

Նախկինում  ԿԸՀ  գնալ և բողոքարկելու փոխարեն այժմ վերոնշվածները վարչական իրավախախտում նկատելու պարագայում կարող են միանգամից դիմել դատարան:

50 հազար դրամի չափով կտուգանվեն այն անձինք, ովքեր իրավունք չունեն գտնվել ընտրատեղամասում, սակայն պարբերաբար հայտնվում են, իսկ անվանաքարտ չկրելու դեպքում սահմանվելու է 20 հազար դրամի տուգանք:

Գրիչը առհասարակ կհանվի քվեախցիկից: Ընտրողը պարզապես կընտրի քվեաթերթիկներից մեկն ու կդնի ծրարի մեջ՝ առանց նշման, որը նաև անվավեր լինելու վտանգից կազատի:

Օգնություն ցուցաբերելու հետ կապված ևս փոփոխություններ կլինեն.Մեկ մարդը կարող է  առավելագույնը մեկ ընտրողի օգնել:

Պատրաստեց՝ Էմմա Կարապետյանը