Հայաստանի լեռնահարստացման կոմբինատը՝ «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն պատրաստվում է մեծամաշտաբ ծրագիր իրականացնել

Հայաստանի լեռնահարստացման  կոմբինատը՝  «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն   պատրաստվում է մեծամաշտաբ  ծրագիր իրականացնել

Հանրապետության հարավային մայրաքաղաք Կապանի ներկա պատմությունը շարունակվում է անշեղորեն փոխկապակցված լինել Կապանի լեռնահարստացման  կոմբինատի  (ներկայիս անվանումը «Չաարատ Կապան» ՓԲԸ)   հետ: Կոմբինատը   համարվում է  քաղաքաստեղծ ընկերություն, ականատեսների խոսքով, ներկայիս Կապան  քաղաքը   դեռևս տասնամյակներ առաջ մի սովորական ավան էր՝ առանց բարձրահարկ շենքերի ու կառույցների, առանց լույսի ու ջրամատակարարման,   իսկ երբ այստեղ սկսեց հանքարդյունաբերությունը զարգանալ, դրան  զուգահեռ նաև Կապան քաղաքը կառուցվեց, բնակչության թիվն ավելացավ, որոնց մեծամասնությունը մշտական աշխատանք ստացավ կոմբինատում: 

Ընկերության և համայնքի երիտասարդների հետ համատեղ իրականացվում են պատմական հուշարձանների բարեկարգման ծրագրեր

Կապանի կոմբինատի  գործունեության արդյունքները դրական են ազդում համայնքի ընդհանուր զարգացմանը և հնարավորություն են տալիս օգտագործել համագործակցությունն ի նպաստ համայնքում ծառացած բազմաթիվ խնդիրների լուծմանը։

Կապանի պոլիկլինիկայի հիմնանորոգված կանանց բաժանմունքը

Բաց դասասենյակի բացում Գեղանուշի միջնակարգ դպրոցում

Արդեն մեկ տարի է ինչ Կապան  քաղաքի ամենամեծ գործատուն համարվող կոմբինատը նոր սեփականատեր ունի ի դեմս՝ բրիտանական «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդ» (Chaarat Gold International Limited) ընկերության, որը, բացի  Կապանից  ակտիվներ ունի նաև Ղրղըզստանում: Ընկերությանը շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի անվան  ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով։ Արտադրում է պղնձի և ցինկի խտանյութեր՝ ոսկու և արծաթի պարունակությամբ:

Յուրաքանչյուր տարվա սկիզբ ամփոփելով նախորդ տարվա իրականացրած ծրագրերը, կոմբինատը համայնքի առջև դրված խնդիրերի լուծմանը  մասնակցություն ունենալը, իր գործունեության մեջ    կարևորագույն ու առաջնահերթ կետերից մեկն  է   համարում:

Իսկ թե ինչ նպաստ է ունեցել ընկերությունը 2019 թվականին Կապանում ներկայացնում ենք ստորև:

Ընկերության և համայնքի երիտասարդների հետ համատեղ իրականացվում են պատմական հուշարձանների բարեկարգման ծրագրեր

Բաց դասասենյակի բացում Գեղանուշի միջնակարգ դպրոցում

Բարեկեցիկ  ապագա ստեղծելու ճանապարհին

30 տարվա ընդմիջումից հետո  Կապանի բժշկական կենտրոնի  Կապանի պոլիկլինիկայի Կանանց կոնսուլտացիայի բաժանմունքն այս տարի նոր տեսք ստացավ:  Ընկերությունը հանձն առնելով  բաժանմունքի հիմնանորոգման աշխատանքները,  այն շահագործման հանձնեց  համայնքի բնակիչներին՝ ամբողջովին վերափոխված ու  հարմարավետ պայամններով: Կոմբինատի կողմից Կապանի պոլիկլինիկայում հիմնանորոգման աշխատանքներ իրականցվել է նաև այլ բաժանմունքներում ևս , որը շարունակություն կունենան նաև այս տարի:  Շուտով ավարտին է մոտենալու նաեւ մեկ ուրիշ նախաձեռնություն՝ Կապանի թիվ 2 երաժշտական ու գեղարվեստի դպրոցների շենքի հիմնանորոգումը: Գեղանուշ բնակավայրում գյուղի նախակրթարանը վերանորոգեց՝ հնարավորություն տալով տեղի բնակիչներին ունենալ իրենց գյուղի մանկապարտեզը, նույն գյուղի  դպրոցում բացօթյա դասասենյակ կառուցվեց. այն հնարավորություն է տալու աշակերտներին ու ուսուցիչներին դասապրոցեսն ավելի հետաքրքրիր անցկացնել,  նաև նախատեսվում է նույն դպրոցում  ջերմոց կառուցել:

Այցելություն Վետերաններին

Ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանն ու Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը ստորագրեցին համագործակցության համաձայանգիր

Հանքագործի և մետալուրգի օրը պարգևատրվում են ընկերության աշխատակիցները

2019 թվականին հիմք դրված կարևոր նախաձեռնություններից է Կապան քաղաքի Լեռնագործերի 16 հասցեում կառուցվող նախակրթարանի ծրագիրը, որի շնորհիվ Կապան համայնքը կունենա տարածաշրջանում եզակի բազմաֆունկցիոնալ ու հարմարավետ նախակրթարան:

Տարվա ընթացքում ընկերությունը նաև մի շարք բարեգործական ակցիաներ իրականցրեց,  ուշադրության կենտրոնում պահելով՝ պատերազմի վետերաներին, ընկերության նախկին աշխատակիցներին, համայնքում ապրող տարեցներին ու անապահով  ընտանիքների ու առողջական խնդիրներ ունեցող երեխաներին:

Կապանի պոլիկլինիկայի հիմնանորոգված կանանց բաժանմունքը

Երկարաժամկետ  ծրագրեր՝ ի նպաստ համայնքի զարգացմանը

«2019 թվականի իրականացված ընկերության սոցիալական ծրագրերի հիմնական ուղղվածությունը երեխաների ու ապագայի  համար էր, դա մեր  գործունեության մեջ կարևորներից ենք համարում,  ու քանի  Չաարատ Կապանն այստեղ իր գործունեությունն է իրականացնում, իսկ ընկերությունը  երկարաժամկետ ծրագրեր ունի  Հայաստանի  համար,  շարունակելու ենք մեր երեխաների ապագան ու համայնքի բնակիչների բարեկեցությունն էլ ավելի լավը դարձնել, մեր  մասնակցությունն ունենալ  Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում»,- նշեց է   «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը:

Հատկանշական է, որ Չաարատ Կապանը, լինելով համայնքի ամենամեծ գործատուն,  (ընկերությունն այսօր 1120 աշխատակից   ունի, ինչպես նաեւ շուրջ 300-ը՝ ընկերությանը ծառայություն մատուցող   կապալառուների մոտ)   աշխատակիցների զգալի մասը գրեթե բոլորը,  ինչպես  նաև ղեկավար կազմը  տեղացիներ են:

Միայնակ տարեցները՝ ուշադրության կենտրոնում

Ընկերության գլխավոր տնօրենն անդրադառնալով 2020 թվականին նախանշվող ծրագրերին, նշեց, որ համայնք-ընկերություն համագործակցության շրջանակներում շարունակելու են նոր ծրագրեր կյանքի կոչել, որոնց արդյունավետությունը զգալու է համայնքում ապրող յուրաքանչյուր բնակիչ:

Ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանն ու Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը ստորագրեցին համագործակցության համաձայանգիր

Սոցիալական ծրագրերին զուգահեռ Չաարատ Կապանը մեծ ներդրումներ է նախագծել նաև ընկերության համար՝  նոր տեխնիկաների ձեռքբերման, ժամանակակից սարքավորումների մասով, որոնք էլ ավելի կբարելավվեն աշխատանքային պայմանները:

Հանքարդյունաբերության մասին խոսելով  անհնար  է չանդրադառնալ նաև Շրջակա միջավայրի պահպանման  խնդիրներին:

Ամանորյա երազանք բարեգործական նախաձեռնություն

Այցելություն ընկերության երկարամյա աշխատակիցներին

Միայնակ տարեցները՝ ուշադրության կենտրոնում

«Շրջակա միջավայրին առնչվող հարցերին,  հաստատված բնապահպանական քաղաքականության կետերին համապատասխան ենք առաջնորդվում, ամենօրյա հետևողական  աշխատանքներ  իրականացնելով, միջազգային լավագույն փորձն ենք կիրառում,   ընկերության գործունեության արդյունքում շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազագույնի հասցնելու ուղղությամբ»,- նշեց Դավիթ Թովմասյանը:

Ամանորյա երազանք բարեգործական նախաձեռնություն
Այցելություն ընկերության երկարամյա աշխատակիցներին

«Չաարատ Կապան» ՓԲԸ-ի ծրագրերին կարող եք տեղեկանալ ընկերության պաշտոնական կայքի և Facebook-ի միջոցով՝  հետևյալ հղմամբ ՝

chaarat.am

https://www.facebook.com