Սիրային Կետադրություն

Սիրային Կետադրություն

Romantic Punctuation Marks
Poem in Armenian by Jean Vartan (Ekmekjian)

Երբ հանդիպեցինք առաջին անգամ,
Մտքիս մէջ շողաց, մի հարցման նշան.

Ու հարց տվեցի արդյոք ով՞ է այս,
Չքնաղ գեղուհին, հրաշք սեվահեր,
Ու մեջս զարթնեց, բյուր կախման կետեր…

Պայծառ գիշերով մենք ծանոթացանք,
‘‘Արդեն ծանոթ եմ քո պոեզիային,
Եւ շատ եմ սիրում խոսքերը քո նուրբ’’
Առինքնող ձայնով ասաց դիցուհին,
Ես շշմել էի, դարձել կարգին բութ.

Ու այդ օրվանից մեր միջեւ բացվեց,
Բազում չակերտներ ու փակագծեր,
Մի օր հարց տվի, ‘‘արդյոք մեզ պետք չի՞
Մի լուրջ ապաթարց, կամ անջատման գիծ’’
Նա թախծոտ ժպտաց, ժպիտին մեջ կար
Շատ բազմակետեր, ու մի հզոր շեշտ.

‘‘Ոչ պետք չի երբեք, ես սիրում եմ քեզ,
Սկզբում քո նուրբ պոեզիան անկեղծ,
Իսկ այժմ հոգիդ, քե’զ, ստորակետ,
Հասկացար՞ պոետ, դու իմ վերջակետ’’:

Ժան Վարդան
07 3ունուար 2020