Սևանա լճի աղտոտվածության մասին պատմում են հանգստացողները

Սևանա լճի աղտոտվածության մասին պատմում են հանգստացողները

Վերջերս տարածված լուրերի համաձայն Սևանա լճի ջուրը աղտոտված է, լողալը վտանգավոր է:

Azad-hye.net-ն վերը նշված տեղեկության հավաստիությունը փորձեց պարզել Սևանում հանգստացողներից: Մեր անձնակազմը այցելեց Սևանի հանրային լողափ, որտեղ հանգստանում էին տարբեր տարիքի մարդիկ: Մեր գտնվելու պահին լճում լողում էին տարբեր տարիքի անձինք: Լողորդուհի Լիլիթ Ավետիսյանը և սպորտային մարզիչ Գոհար Դանիեյանը արդեն շաբաթներ է իրենց ամառային հանգիստն են վայելում Սևան քաղաքում:

Գոհար Այվազյանը կանոնավոր լողում է, սակայն չի հերքում, որ ջուրը աղտոտված է:

-Լողալուց երբեմն մամուռներ են փաթաթվում ոտքերիս, սակայն դա ինձ չի խանգարում, ես սիրում և վայելում եմ իմ լողը:

Լիլիթ Ավետիսյանը արդեն չորս օր է լիճ չի մտնում:

-Շատ եմ վախենում, եթե ինքներդ նայեք կտեսնեք, որ առկա են մամուռներ, ինչպես նաև ջուրը որոշակի պղտոր է: Կարծում եմ, եթե ցանկանան կկարողանան լուծում գտնել: Գոնե երևացող մամուռները կարելի է մաքրել:

Լուսինե Պապյանն արդեն չորս շաբաթ է այստեղ է:

-Առաջին երկու շաբաթի համեմատ, ջուրը նկատելիորեն մաքրվել է: ցավալի է, սակայն, որ Հանրային ափի հանդերձարանները անմխիթար վիճակում են: Կարծում եմ անհնար է ուշադրություն չդարձնել Սևանին, քանի որ այն Հայաստանի միակ լիճն է՝ հանգստավայրը:

Մարիամ Յակուբովան Երևանից վերջերս բնակարան է գնել Սևան քաղաքում:

-Սևանը տուրիզմի զարգացման գլխավոր միջոցներից մեկն է: Նաև նկատել եմ, որ արդեն Սևանին որոշակի ուշադրություն է դարձվում: Հույս ունեմ , որ գնալով այդ ուշադրությունը կմեծանա, այլ կերպ լինել հնարավոր չէ: Սևանը պետք է զարգանա, այստեղ շատ անելիքներ կան:

Պատրիկ Բերովսկին Լեհաստանից իր մոր հետ մեկ շաբաթով Սևան են եկել:

-Այստեղ շատ լավ է, օդը մաքուր է, մենք լողում ենք և ոչ մի բողոք չունենք: Հայաստանը ինձ շատ  է դուր գալիս, ասեմ ավելին, այն Վրաստանի լողափերից ավելի հաճելի տեղ է ինձ համար:

Տեսանկարելով շրջակա տարածքը ականատես եղանք հետևյալին՝ հանրային լողափի տարածքը, հատկապես այդտեղ տեղակայված <<Օրսետո>> հյուրանոցին կից լողափը գտնվում է անմխիթար վիճակում: (Տեսանյութը ստորև):

Այդուհանդերձ դա չի խանգարում, մարդիկ վայլում են իրենց ամառային հանգիստը:

Նշենք նաև, որ Հանրային ափ տանող միակ ճանապարհը անցնում է արհետի միջող, ամայի մի տարածք որը ժամանակին մեծ այգի է եղել այժմ կովերի արոտավայր:

 

Հեղինակ՝ Էմմա Կարապետյան